Որտեղ որ դեպքում են «լեզու հանում»
Մեզանում դա մանկական անմեղ սովորույթ է համարվում: Բայց մեծահասակները ևս երբեմն լեզու են ցույց տալիս (ոչ թե իրենց հետազոտող բժշկին). հիմնականում, իհարկե, կատակով: Սակայն որոշ երկրներում «լեզվացուցադրումն» ավելի հաճախակի հանդիպող դիմախաղ է: Օրինակ, չինացիները լեզու են հանում` երբ խիստ զարմանում կամ վախենում են:
Ֆրանսիայում և Իտալիայում նույնպես դա անվայելուչ կամ անհարգալից ժեստ չէ: Այդ կերպ իտալացիներն ու ֆրանսիացիները թեթևակի ծաղր են արտահայտում: Բայց Նոր Զելանդիայում լեզու հանողները տեղացիների թշնամանքը կհարուցեն: Այս երկրում դա վիրավորանքի և անգամ սպառնալիքի նշան է: Ավելին, ավստրալացիները դրա համար մեծ ծեծկռտուք կսարքեն:
Մարկիզյան կղզիների (Պոլոնեզիա) հնաբնակները լեզու են ցույց տալիս, երբ հերքում են ինչ-որ բան: Այնպես որ` այնտեղ հայտնվելու դեպքում չնեղանաք, եթե ձեր սիրալիր որևէ հարցի բացասական պատասխանը ստանաք նման դիմախաղով:
Հնդկաստանում լեզուն դուրս է հանում սաստիկ զայրացրած մարդը: Լատինական Ամերիկայում դա «թարգմանվում» է` «Դու վախկոտ ես»: Ասում են, թե Ասիայում նույնիսկ երեխաներին են արգելում լեզու հանել` համարելով, որ դա անպատշաճ է: Փոխարենը` Տիբեթում հենց այդպես են միմյանց ողջունում` լեզվահանությամբ ընդգծելով հարգանքը դիմացինի հանդեպ:
Մայաների աստվածների շատ արձաններ «լեզու են ցույց տալիս», ինչը համարվում է մեծագույն իմաստնության նշան:
Գերմանիայում եթե ավտոմեքենա վարողը լեզու հանի ուրիշին, պարտավոր է 150-300 եվրո տուգանք վճարել: