ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ


 

Զարմանալի հետևողականությամբ, մեր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հետևում են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակին` հիմա էլ հայտարարելով, որ նրա վիրահատությունը բարեհաջող է անցել: Նման մեղադրանքով դատապարտվածի հանդեպ պիտի որ որևէ հետաքրքրություն չլիներ` չհիշեցնելու համար, որ գոյություն է ունեցել նման մեկը: Մինչդեռ մեզանում հակահերոսին հերոսացնելու ինչ-որ անբացատրելի մարմաջ կա, որից չենք կարողանում ազատագրվել: Գուցե այս հետաքրքրության պատճառն այն է, որ հանկարծ առողջական վիճակը պատճառ ունենալով` նրան ազատ չարձակեն... Գուցե: Բայց ավելի լավ է մի նոր հերոստրատյան բարդույթ չստեղծել իրականության մեջ: Ավելի լավ է հետաքրքրվել, թե մայրաքաղաքի կամ էլ Սյունիքի հիվանդանոցներում քանի նորածնի ճիչ է արձանագրվել: Դա առավել կարևոր է մեզ համար: