Մոր սիրեկանը աղջնակին ստիպել է զբաղվել մուրացկանությամբ


 

15-ամյա Սվետլանա Գ.-ն փետրվարի 14-ին հրավիրվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ հատուկ մանկավարժի ներկայությամբ պատմել, որ 2011 թ. մայիսին մոր սիրեկանը` 60-ամյա Էդիկ Թ.-ն, իրեն պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ աղջիկը մոր և վերջինիս սիրեկանի հետ վարձակալական հիմունքներով բնակվել են Կիլիկիա թաղամասում:

Պարզվել է նաև, որ անցյալ տարվա գարնանը, համատեղ բնակվելու ընթացքում, Էդիկ Թ.-ն աղջկան ստիպել է զբաղվել մուրացկանությամբ, իսկ հրաժարվելու դեպքում ծեծի է ենթարկել նրան և նվաստացրել, իսկ մուրացկանությամբ վաստակած գումարները խլել է նրանից` ոգելից խմիչքներ գնելու համար: