Եվրոպացիները մրսում են, ամերիկացիները` լալիս ու փռշտում


 

Մինչ եվրոպական երկրներում սառնամանիքը շարունակում է մոլեգնել, եղանակային անսովոր ու տհաճ անակնկալներն անհանգստացնում են նաև ամերիկացիներին: ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում այս տարվա ձմեռային շրջանը լավագույնս կարելի է բնորոշել այսպես` «ձմեռվա բացակայություն»: Իսկապես, թեթևակի մրրիկը հաշվի առնելով անգամ` կարելի է արձանագրել, որ հարավարևմտյան նահանգներում անցած շաբաթների ընթացքում տիրել է սահմանվածից բարձր ջերմաստիճան: Անհնար է չնկատել նաև այս ժամանակահատվածում այս վայրերին բնորոշ տեղումների բացակայությունը:

Սառնամանիքից տառապող եվրոպացիները հավանաբար կարող են նույնիսկ նախանձել Տանզանիայի բնակիչներին, որտեղ կարծես աշունը սահուն կերպով փախակերպվել է գարնան: Սակայն այստեղ ևս «ստորջրյա խութեր» կան: Տանզանիան գյուղատնտեսական նահանգ է համարվում` իր հսկայական մշակելի հողատարածքներով ու դաշտերով: Իսկ ալերգիայով տառապողների համար ձմեռն ամենահանգիստ շրջանն է, հատկապես տարբեր բույսերի ծաղկափոշու հետ չառնչվելու առումով: Մասնագետների կարծիքով այս տարվա տաք ու կարճատև ձմեռը նաև բուսական աշխարհի` ժամանակից շուտ ծաղկման պատճառ է դարձել: Իսկ ալերգիան իր «զոհերին» մի քանի ամիս ավելի շուտ է գտել: Հարբուխը, արցունքներն ու քորն էլ անբաժան ուղեկից են դարձել: «Ցրտահարվող» եվրոպացիներին և փռշտացող ամերիկացիներին համեմատելով` «Գիսմետեո» կայքի օդերևութա բաններն առավել գերադասելի են համարել եվրոպական սառնամանիքը: