ՍՑԵՆԱՐԻՍՏԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ


 

Երկու օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Հովիվը» ֆիլմի առաջնախաղից առաջ բազմաթիվ ասուլիսներ ու հաղորդումներ եղան: Հանրությանը ներկայացան ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, բեմադրիչը և գլխավոր դերակատար Արթուր Կարապետյանը: Իսկ թե ո՞վ էր գրել այս ֆիլմի հետաքրքիր ու ինքնատիպ սցենարը, ո՞ւմ ստեղծագոր ծական աշխատանքի արգասիքն էր այն` ոչ ոք չէր հրապարակում: Հավանաբար, բոլորն իրենց առջև խնդիր էին դրել` միայն ու միայն մեծարել հոգևորական պրոդյուսերին և փառաբանել բեմադրիչին` մոռացության տալով այն, որ ցանկացած ստեղծագործություն կարևորվում է առաջին հերթին գրական հենքով:

Միայն ֆիլմի վազող տողով ներկայացվող անունը կարդալուց հետո իմացանք, որ սցենարի հեղինակն Արթուր Էդար-Հարությունյանն է, շնորհալի թատերագիր… Գուցե ժամանակն է, որ քիչ ծռմռվենք փող տվողների առջև. մանավանդ որ նրանք արդեն փառաբանվել են` իրենց անունները ֆիլմերի ճակատներին դաջելով: