Իտալիան` պայքարից դուրս


 

Իտալիայի իշխանությունները երկրում տիրող ճգնաժամի և ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել են 2020-ին օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու պայքարից: Այս մասին հաղորդել է անձամբ երկրի վարչապետը` Մարիո Մոնտին` այն հիմնավորումով, որ Կառավարությունը պարզապես ի վիճակի չի լինի անհրաժեշտ գումարներ տրամադրել: Մասնագետների հաշվարկով` խաղերի անցկացման համար անհրաժեշտ է 12,5 միլիարդ դոլար:

- Կառավարությունը շատ երկար ժամանակ քննարկել է այս հարցը, և համընդհանուր կարծիքով հանգել ենք այն եզրակացությանը, որ այդքան գումար ներդնելը անպատասխանատու քայլ կլինի` հատկապես ներկայիս պայմաններում,- ասել է վարչապետը: (Հաղորդել է lΖ ReΘubliccΖ-ն):

2020-ի Օլիմպիական խաղերն իրենց հարկի տակ անցկացնելու իրավունքի համար այժմ պայքարում են Ստամբուլը, Մադրիդը, Տոկիոն, Բաքուն և Դոհան:

Թերսնումը` երեխաների մահվան պատճառ

Թերսնման պատճառով յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է 2,6 մլն երեխա: Եվս 450 միլիոնը նույն պատճառով առաջիկա 15 տարիների ընթացքում դատապարտված է զրկվելու բնականոն զարգացման հնարավորությունից, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն: Այսպիսի մտահոգիչ տվյալներ է ներկայացրել SΖve the children հեղինակավոր միջազգային մարդասիրական կազմակերպությունը (հաղորդում է The GuΖrdiΖn-ը ):

- Յուրաքանչյուր ժամ մահանում է 300 երեխա` թերսնման հետևանքով, ինչը Բրիտանիայում մեզ համար ինքնին հասկանալի է- հայտարարել է SΖve the children-ի ղեկավար Ջաստին Ֆորսայթը:

Թերսնման հետևանքով Հնդկաստանում երեխաների 48 տոկոսը թերզարգացած է: Նիգերիայում, Տանզանիայում սննդամթերքի գնաճն ավելի է սրում իրավիճակը: Արդյունքում զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնումից: