ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ


 

ՕԵԿ-ից հեռացված պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, պարզվում է, հայտնվել է երկու քարի արանքում: Նա սկզբում հույս ուներ, որ ԲՀԿ-ն իրեն գրկաբաց կընդունի, իսկ հետո էլ մղվեց դեպի Դաշնակցությունը` ակնկալելով անդամակցություն այդ ուժին: Այսօր երկու կուսակցությունն էլ որևէ հայտարարություն չեն անում նրան ընդունելու մասին: Ու խեղճ Գագիկ Բաղդասարյանը կանգնել է երկու քարի ու բազում ճանապարհների արանքում:

Ստեղծված կացությունից դուրս գալու միակ հույսը մնում է մեծամասնական ընտրակարգը. մանավանդ, որ նա անվերջ խոսում է 7.000 ձայնի մասին: Եթե նա առաջադրվի մեծամասնական ընտրակարգով, ապա հույս ունի, որ կկարողանա հավաքել անհրաժեշտ ձայները: Մյուս կողմից էլ հարց է ծագում, թե նա ինչու է ուզում նորից խորհրդարան գալ, եթե հայտարարում է, որ խորհրդարան գալով հասկացել է, որ այստեղ ինքն անելիք չունի… Գուցե մինչև ընտրությունները հայտնաբերի՞ իր անելիքը…