ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
Հաղթող դուրս գալ քարոզչական պատերազմում. ահա նաև սա է լինելու Նախագահի ընտրություններին մասնակցել պատրաստվող կողմերի հիմնական նպատակներից մեկը: Խնդիրը նոր չէ:
Հաղթող դուրս գալ քարոզչական պատերազմում. ահա նաև սա է լինելու Նախագահի ընտրություններին մասնակցել պատրաստվող կողմերի հիմնական նպատակներից մեկը: Խնդիրը նոր չէ:
Անցյալ շաբաթ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վարչապետ Սերժ Սարգսյանը և Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունել էին պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությանը:
Նոյեմբերի 10¬ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարն, անշուշտ, հընթացս կազմակերպչական այլ հարցերի քննարկման, կառաջադրի ՀՀ նախագահի իր թեկնածուին£ Այս առիթով համագումարի նախօրյակին օրախնդիր մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ£ - 850 միլիոնով պետական բյուջեի ավելացումը ոչ միայն խրախուսելի է, այլև հեռանկարային, որ հետագա տարիների բյուջեները վերընթաց աճ են արձանագրելու£ Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը փաստում է, որ հատկապես սոցիալական ոլորտին մեծ ուշադրություն է դարձվել£ Զգալիորեն ավելացել են նաև մյուս ոլորտների հատկացումները£ Դրանց մի մասն արվելու է հարկային քաղաքականության արդյունքում, և պայմանավորված է ստվերի վերացումով£ Վերջերս Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս նշեց, որ երկրի տնտեսության մեջ կա ստվեր և այն պետք է բերել օրինական դաշտ£ Թող թյուր կարծիք չձևավորվի, թե ուրիշ երկրների տնտեսությունները զերծ են ստվերից£ Այն առկա է ամբողջ աշխարհում£ Այստեղ խոսքն այն մասին է` թե տվյալ երկրի տնտեսության ո՞ր տոկոսն է կազմում ստվերը£ Հայաստանում դա բավական բարձր է, և պետք է անել հնարավորինը` այն նվազեցնելու համար£ Ի տարբերություն մեր գործարարների, Արևմուտքի տնտեսվարողները հիմնականում գործում են օրինական դաշտում£ Այլապես չեն դիմանա մրցակցությանը, կընկնի ֆիրմայի վարկանիշը, և վնասներն անխուսափելի կդառնան£ Ի դեպ, պետք է նշեմ, որ ընդդիմության ներկայացուցիչ գործարարներ ևս գործում են ստվերի դաշտում և արդեն անհանգստության նշաններ են ցույց տալիս£ Մեր Նախագահը Բելգիայում գտնվելու ընթացքում տեղի գործարարներին առաջարկեց ներդրումեր կատարել Հայաստանում£ Խոսեց նաև մեր երկրում ստվերը նվազեցնելու մասին` նրանց վստահությունը մեծացնելու համար£ ¬ Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական իրավիճակը£ ՀՀ նախագահի ընտրություններում Լևոն Տեր¬Պետրոսյանի ինքնաառաջադրումը փոքր ի շատե անսպասելի էր և տարակարծությունների ու հետաքրքիր մտորումների առիթ է տվել£ Ոչ մեկը չի թաքցնում, որ նրա թիվ 1 մրցակիցը լինելու է Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն£ Իբրև ՀՀԿ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում Առաջին նախագահի արած հայտարարություններին£ ¬ Փորձեմ մի փոքր հեռվից սկսել£ Մենք որդեգրել էինք այն ռազմավարությունը, որ եթե 2007¬ի խորհրդարանական ընտրություններում շահենք հասարակության ձայների մեծամասնութ յունը, ապա Նախագահի ընտրություններում կառաջադրենք մեր թեկնածուին£ Ճիշտն ասած, մենք չէինք կանխատեսել, որ ինչ¬որ քաղաքական ուժ կվերակենդանանա և կառաջադրի իր թեկնածուին£ Բայց պետք է ասեմ, որ մեզ համար Լևոն Տեր¬Պետրոսյանը նույնն է, ինչ ընդդիմության ցանկացած թեկնածու£ Լևոն Տեր¬Պետրոսյանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, քանզի նա արդեն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` «Այլընտրանք» դաշինքի տեսքով և հավաքել էր ընդամենը 1-2 տոկոս£ Խորհրդարանական ընտրություններն ընդամենը լակմուսի դեր ունեցան Լևոն Տեր¬Պետրոսյանի համար և ցույց տվեցին, որ հասարակությունը ցանկություն չունի գնալու հեղափոխական ճանապարհով և իր քվեն չի տա Լևոն Տեր¬Պետրոս յանին£ Այլ հարց է, որ իրենք հարգեին հասարակությանը և մասնակցեին մի քանի ընտրությունների` այդ կերպ նաև որոշակիացնելով իրենց ընտրազանգվածը£ Մինչդեռ Առաջին նախագահի մոտեցումն ինձ զարմացնում է£ Նա հանկարծ դուրս է եկել մահակը ձեռքին` ջարդելու, փշրելու սպառնալիքներով£ Նրա կողմից հնչած մեղադրանքներն ավելի շատ հասցեագրված են հենց իրեն£ Գործարարների մասին արված հայտարարությունները ևս ճշմարիտ չեն£ Ավելին, ժամանակին իրենք ուժի միջոցով էին գործարարներից գումար պահանջում, բայց ոչ թե պետական բյուջեի համար… ¬ Ձեր կարծիքով Լևոն Տեր¬Պետրոսյանի` հոկտեմբերի 26¬ի ելույթը քաղաքական կյանքում ինչ¬որ բան փոխե՞ց£ ¬ Նրա ասածների մեջ որևէ նորություն չկար£ Այն մեղադրանքները, որ հնչեցին մեր հասցեին` տարիներ շարունակ մեր ընդդիմադիր գործիչները հնչեցնում են£ Այնպես որ, տարբերություն չկա, թե ո՞վ է ասողը£ Ընտրողների հետ մեր շփումների ժամանակ հստակորեն զգացվում է, որ ոչ ոք դեռ պատրաստ չէ Լևոն Տեր¬Պետրոսյանին գրկաբաց ընդունել£ Ժողովուրդը մոռացկոտ չէ և լավ է հիշում ցուրտ ու մութ տարիները, անասելի դժվարությունները£ Ճիշտ կլիներ, որ նա լավ գիտակցեր իր հանդեպ ժողովրդի ունեցած գնահատանքը և պատմության մեջ մնար որպես Երրորդ Հանրապետության Առաջին նախագահ£ ¬ Ընդդիմության եռյակի համագործակցությունը համարո՞ւմ եք տրամաբանական£ ¬ Ճիշտն ասած, ես այդ դաշինքի մեջ նոր ուժեր չեմ տեսնում£ Ոչ Արամ Սարգսյանն է նոր ուժ, ոչ` Ստեփան Դեմիրճյանը և ոչ` Արթուր Բաղդասարյանը£ Հայաստանյան քաղաքական դաշտում չկան այնպիսի թաքնված ուժեր, ովքեր կգնան Լևոն Տեր¬Պետրոսյանի ետևից ու մինչև հիմա աներևույթ էին£ Նրա կողքին այսօր այն ուժերն են, որոնք պարտվել են 2007¬ի խորհրդարանական ընտրություններում. նրանց, բնականաբար, վիրավորանքն է առաջնորդում£ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը հոգեբանորեն պատրաստ չէ մտել պայքարի մեջ£ Իսկ եթե հոգեբանորեն պատրաստ չես, ապա անկարող ես այդ պայքարից հաղթող դուրս գալ£ ¬ Բոլոր կուսակցությունները Վարչապետին, ՀՀԿ¬ի առաջնորդին համարում են թիվ 1 և դժվարհաղթահարելի մրցակիցը£ Հետընտրական ժամանակաշրջանում, որը նաև կարելի է համարել խոսքը գործի վերածելու ժամանակահատված, ի՞նչ արձանագրումներ եղան, որոնցով Հանրապետականը գնալու է Նախագահի ընտրությունների£ ¬ Շրջող ասեկոսեները, թե մեր կուսակցության ներսում տարաձայնություններ կան հին ու նոր հանրապետականների միջև և կան Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմակիցներ, չի համապատաս խանում իրականությանը£ Դեռևս մեկ տարի առաջ, երբ պարզ չէր, թե Հանրապետականը որքան ձայն կհավաքեր խորհրդարանական ընտրություններում, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ Նախագահի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու, այլ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը£ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ Անդրանիկ Մարգարյանը հեռատեսորեն ճիշտ է համարում Սերժ Սարգսյանի առաջադրումը£ Շաբաթ օրը հրավիրված ՀՀԿ համագումարում Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ ղեկավարի և ՀՀ նախագահի պաշտոններում առաջադրելու է գործող, ասել է թե` իր 140 հազար կուսակիցներով սատարելու է ՀՀ Վարչապետին£ ¬Անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին£ ՀՀԿ¬ն այնտեղ ունի՞ մասնաճյուղ կամ գոնե համանման գաղափարական կառույց£ ¬ Ոչ, նմանատիպ կառույց մենք Արցախում չունենք, քանզի Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի համար անկախ պետություն է£ Այդուհանդերձ` այն իր ամբողջության մեջ հոգեհարազատ գաղափարական կառույց է, և մեր հիմնական դրույթներից մեկը ԼՂ¬ի ինքնորոշումն ու անկախությունն է£ ¬ Վերջին շրջանում կարծես կրկին չարչրկվում է ղարաբաղյան թեման... ¬ Սկսած 1988¬ից, բոլոր նրանք, ովքեր ձգտում էին իշխանության, որդեգրում էին ԼՂ հիմնախնդիրը շահարկելու ռազմավարությունը£ Մենք Լեռնային Ղարաբաղի հանդեպ ունենք հստակ դիրքորոշում£ Մինչև չճանաչվի Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, մենք պայքարելու ենք դրա համար£ ¬ Ի՞նչ չափով եք իրատեսական համարում ադրբեջանական կողմի սպառնալիքները տարածքների վերաբաժանման մասին£ ¬ Բանակցությունները դեռ չեն ավարտվել և հստակորեն չենք կարող ասել, թե հաջորդ փուլում ի՞նչ է լինելու£ Վերջերս Վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք չենք ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, մինչև իրենք չընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքը£ Այսինքն գործընթացները պետք է գնան փոխզիջման ճանապարհով£ :
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկուշաբթի օրը խորհրդարանի փոխնախագահ Իշխան Զաքարյանը փակ քվեարկությամբ` 104 կողմ և 5 դեմ արդյունքով ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: Ի. Զաքարյանը այս առիթով եւս հավաստեց, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո կասեցնելու է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Նոյեմբերի 10-ին իր արտահերթ համագումարում ՀՀԿ-ն կառաջադրի Հանրապետության նախագահի սեփական թեկնածուին: Որևէ մեկի, նույնիսկ քաղաքականության, ընտրությունների հանդեպ անտարբերների համար գաղտնիք չէ, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Իրադարձությունների արագ և անկանխատեսելի զարգացումները, այս պարագայում` Հյուսիսային Իրաքում սրված խնդիրները, Իրանի թնջուկը և Թուրքիայի դերի կտրուկ բարձրացումը խախտել են մեր տարածաշրջանի «անդորրը»£ Այս առումով վերոհիշյալ երկրներում ծանրանում է հայկական համայնքների վիճակը£ Իսկ համաշխարհային և հատկապես Թուրքիայի քաղաքականության մեջ նշանակալի է հայկական գործոնը£ Ուստի, ստեղծված իրավիճակը պահանջում է ՀՀ իշխանությունների աչալրջությունն ու հայկական համայնքներում հնարավոր վտանգի դեպքում արագ արձագանքելու օպերատիվությունը£ Տարածաշրջանում ստեղծված ծայրաստիճան բարդ իրավիճակում Հայաստանին թթվածնի պես անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն, որպեսզի չայրվեն «ո°չ շիշը, ո°չ քաբաբը»£ Իսկ դիվանագիտությունը նախ պետք է հստակեցնի վերոհիշյալ երկրներում ընթացող խմորումների դրդապատճառները£ Հյուսիսային Իրաքում տիրող ճգնաժամը լի է վտանգավոր հետևանքներով£ Թուրքիայի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններն իրաքյան Քուրդիստանում կհամարվի ագրեսիա հարևան երկրի դեմ, որին ի պատասխան Իրաքի ղեկավարությունը այն դիմագրավելու պատրաստակամություն է հայտնել£ Եթե Թուրքիայի զինված ուժերի սահմանափակ գործողությունները վերածվեն պատերազմի, ապա այն կտրուկ կակտիվացնի քրդական գործոնը ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Թուրքիայում£ Ինչպես վկայում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, քրդական «Դեմոկրատական հասարակություն» կուսակցությունը օրեր առաջ Դիարբեքիրում կայացած հավաքում Թուրքիայի իշխանություններից պահանջել է Քուրդիստանի ինքնավարություն£ Սա Թուրքիայի տարածքում ապրող ազգային «փոքրամասնության» կողմից առաջին լուրջ մարտահրավերն է, որին Անկարան, անշուշտ, չէր սպասում£ Այն նոր և վտանգավոր երևույթ է Թուրքիայի համար£ ¬ Իր ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքը Թուրքիան օգտագործում է որոշակի քաղաքական նպատակների համար£ Դրանցից մեկը 106 բանաձևի տապալումն էր, կամ ընդունման գործընթացի կասեցումը£ Այս հարցում Թուրքիան հասավ իր նպատակին£ Երկրորդը. Թուրքիան փորձում է ԱՄՆ¬ից ստանալ անհրաժեշտ հնարավորություններ «Բանվորական կուսակցությանը» հուժկու հարվածներ հասցնելու£ Այդ նպատակը նույնպես իրականություն է դառնում,¬ ասում է Ռուբեն Սաֆրաստյանը£ Եթե նկատի ունենանք, որ վերջինիս հարցում ամերիկացիները մինչ այսօր փորձում էին ձեռնպահ մնալ, ապա նրանք արդեն իսկ դառնում են «ակամա» մասնակից, քանի որ համաձայն վել են թուրքական կողմին որոշ տվյալներ տրամադրել քրդական «Բանվորական կուսակցության» վերաբերյալ£ Այսպիսով, Թուրքիան, օգտագործելով պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանի երկրների աչքին փորձում է երևալ ամենահզոր «ուժի կենտրոնը» և միաժամանակ հասկացնել, որ իր հանդեպ չի հանդուրժի ահաբեկչական որևէ գործողություն£ Տարածաշրջանում հեգեմոնի դերը նրան, ինչ խոսք, դուր է գալիս£ Բայց այն աստիճան, որ նա անտեսի՞ նույնիսկ Եվրամիութ յանն անդամագրվելու իր վաղեմի երազանքը£ ¬ Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Թուրքիան Եվրամիությանն անդամագրվելու իր քաղաքականությունը բավական թուլացրել է£ Ամեն դեպքում թուրքական դիվանագիտությունը նախկինի պես ջանքեր չի գործադրում£ Դրան նպաստել է նաև Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը և այն, որ Թուրքիան ավելի ու ավելի է մխրճվում մերձավորարևելյան քաղաքականության մեջ,¬ պարզաբանում է թուրքագետը£ :
Օգուտն այս է Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրը վերջին տարիներին դարձել է ինչպես պատկան մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների լայն քննարկման առարկա:
Իր գաղափարախոսությանը հավերժորեն նվիրված Հայաստանի կոմկուսը «ոչ մեկի կողմը չի թեքվելու, թող չսպասեն»£ Հույս չունենան նաև մյուս երկու կոմկուսները, որոնք, «գոնե անդամների քանակի առումով, գոյություն չունեն»£ Սոցիալիստական համակարգի վերականգնման երազանքներով ապրող ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանի համոզմամբ` Լևոն Տեր¬Պետրոսյանի վարչախումբը խորհրդային համակարգից ժառանգած հարստությունն իսպառ «մսխեց»£ Մինչդեռ ժողովրդին պետք էր տեղեկացնել այդ ժառանգության մանրամասները, և թե ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանար երկիրը£ ¬ Փոխարենն առաջ քաշվեց անհիմն մի լոզունգ` «Ջերմուկով» երկիրը կպահենք£ Երկրի ամբողջ հարստությունը վաուչերներով` թղթերով, անուղղակի յուրայիններին վաճառեցին` տալով ամբողջ եղած¬չեղածը նրանց£ Ահա թե ինչու երկրի Առաջին նախագահի առաջադրումն անընդունելի է Ռուբեն Թովմասյանի կողմից, և. ¬ Այս պարագայում հանդես գալ և ասել` ժողովուրդ, ինձ նորից ձայն տվեք, թվում է` դա կանի արժանապատվություն չունեցող մարդը, որովհետև, եթե մարդ մի տեղից հեռանում է, իսկ հիշեք, որ նրան ժողովուրդն իր ուսերի վրա բերեց, վերադարձի ժամանակ պետք է մտածեր, թե որո՞նք են իր հենման կետերը£ Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀԿԿ դիրքորոշումը հստակ է` ՀԿԿ¬ն վերջին 17 տարիներին նույնպես մնացել է աներեր£ ¬ Մենք ոչ մեկին պաշտպանել¬սատարելու մտադրություն չունենք, և այն մարդիկ, ովքեր ենթադրություններով են առաջնորդվում, կարծում եմ` ավելորդ են ենթադրում£ Լավ, այդ դեպքում բոլորին քննադատող կուսակցությունն ինչո՞ւ իր թեկնածուն չի առաջադրում, այն դեպքում, երբ 1990-ականներից ի վեր ծնված բոլոր կուսակցությունները երազում են այդ մասին£ Կարգապահ և զգուշավոր կոմունիստը գտնում է, որ դա ՀԿԿ 37¬րդ համագումարի որոշելիք հարցն է£ ¬Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց պարտավոր եմ այն արտահայտել համագումարում£ Ես առաջ ընկնելու իրավունք չունեմ. այդպիսին է կանոնադրությունը£ Այնպես որ, այդքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք£ Նոյեմբերի վերջին մեր համագումարն իր կարծիքը կհայտնի£ Բայց համոզված եղեք, որ ՀԿԿ¬ն, եթե անգամ չունենա էլ իր թեկնածուն, ոչ մեկին չի սատարելու. ո°չ իշխանությանը, ո°չ ընդդիմությանը, որովհետև, եթե ուզում եք իմանալ, մենք ընդդիմությանն էլ ենք ընդդիմություն£ Ոչ մի ընդդիմություն չի բերում սոցիալական արդարության սկզբունքը, ոչ մի ընդդիմություն չի բերում աշխատանքի հարցերում կոմկուսի մոտեցումները£ Անշուշտ, սա էր պատճառը, որ ՀԿԿ¬ը կտրականապես մերժեց ընդդիմության կողմից առաջարկված սրճարանային «մարած» հանդիպումները, քանի որ միասնական թեկնածուի փնտրտուքը համարում էր անիմաստ£ Ռուբեն Թովմասյանի համոզմամբ` ժողովուրդն իր լիդերին ընտրելու ճիշտ մոտեցում ունի, և կուսակցությունների կողմից «մատուցած» թեկնածուի կարիք չունի£ ¬ Ժողովուրդն ինքը պիտի առաջ մղի այդպիսի թեկնածուի և հավատա նրան£ Իսկ եթե նա չի հավատում, ինչքան ուզում եք 20, 30, 70 կուսակցություններով միացեք£ Ժողովուրդն իր կարծիքն ունի այն գործիչների մասին, ովքեր Նախագահի ընտրություններում իրենց թեկնածու են համարում£ «Մեկը ես եմ, մյուսը` որևէ մեկը» ՀՀ նախագահի թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` կանխելով նոյեմբերին կայանալիք կուսակցության համագումարի որոշումը` հայտարարեց գալիք ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին£ Նա հուսով է, որ Նախագահի ընտրություններն, ի տարբերություն խորհրդարանականի, կանցնեն շատ ավելի լավ£ Անշուշտ, նրա այս լավատեսությունն իր հիմնավորումն ունի£ ¬ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կար թիմային մոտեցում, և որոշ կուսակցություններ զբաղված էին գումար բաժանելով£ Մենք պատրաստ չէինք դրան. այդ մոտեցումն ընդհանրապես չենք ընդունում, դրա համար էլ դուրս մնացինք խաղից£ Այս անգամ չկան մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, ովքեր աշխատում էին և° իրենց, և° կուսակցություն ների համար£ Այս անգամ դա չկա, այդ պատճառով, կարծում եմ` թեթև կանցնի£ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ` Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթը ոչ այնքան քաղաքական, որքան ներկա իշխանություններին ուղղված քննադատական զեկույց էր, ինչին էլ հակադարձեց իշխանությունը£ Իսկ նրա շուրջ համախմբված ՀՀՇ, ՀԺԿ և «Հանրապետություն» կուսակցությունները ոչ թե լուրջ քաղաքական, այլ թիմային պայքարի ունակ եռյակ համարելով, ԺԿ նախագահն իրեն արժանի քաղաքական մրցակից համարել չի կարող. ¬ Ես ընդգծված էլեկտորատ ունեմ, իրենք` ոչ£ Այսօր նրանք բողոքական էլեկտորատը ծառայեցնում են իրենց նպատակներին£ Իսկ բողոքական զանգվածը դեռևս էլեկտորատ չէ, այն այսօր կա, վաղը` չկա£ Լևոն Տեր¬Պետրոսյանը պետք է նշի, թե ի՞նչ ծրագրերով է գալիս այդ պաշտոնին£ Եթե մեկն ասում է, թե ավելի ազնիվ կաշխատի, դա դեռ չափանիշ չէ£ Ընդդիմադիր որոշ ուժերի (ԺՈՒԿ, ԱԻՄ) կողմից ժողովրդավարական ճակատի ստեղծումն ու ընդդիմության միասնական թեկնածուին սատարելու նրանց հեռանկարը ևս Տիգրան Կարապետյանը իրատեսական չի համարում, քանի որ վերջիններս զուրկ են ներուժից£ Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել ԺԿ¬ի ներուժի «դավաճանությունը». հուսալի համարված ընտրազանգվածը, փաստորեն, հուսախաբ արեց նրան ԱԺ ընտրություններում£ ¬ Այո, իմ էլեկտորատն ինձ հուսախաբ արեց, ավելի ճիշտ, շեղեցին, բայց ընտրությունից ընտրություն մարդիկ դասեր են քաղում£ Առաջիկա ընտրություններում, ըստ ԺԿ առաջնորդի, նախագահացուների պակաս չի զգացվի, նրանք կլինեն թվով 10¬ը, եթե, իհարկե, չավելանան կամ չնվազեն£ Բայց, այ, Տիգրան Կարապետյանի նյարդերը դարձյալ տեղի են տալիս, երբ իրենց շարքերում հնարավոր թեկնածու է տեսնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, ում «չեն ճանաչում անգամ Արարատի գյուղերում»£ Ինչևէ, Տ. Կարապետյանը համոզված է, որ Նախագահի ընտրությունները կանցնեն երկու փուլով, և որ երկրորդում մրցակիցներից մեկն ինքն է լինելու` կասկածից վեր է£ Նախագահի պոտենցիալ թեկնածու Ժողովրդականի տեսանկյունից` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է բացառվի փոխզիջումների տարբերակը£ ¬ Ես դեմ եմ փոխզիջումներին, որովհետև այն մեզ ոչինչ չի տա£ Յուրաքանչյուր մեր փոխզիջումը նոր փոխզիջումներ կպահանջի£ Ադրբեջանցիները չեն հանգստանա£ Ազատագրված տարածքները, որոնք նրանք համարում են գրավյալ, եթե վերադարձվեն, դրանով չի ավարտվի գործընթացը£ Միջազգային ուժերը չեն թողնի, որ հակասությունները սրվեն£ Բացի այդ, մենք ունենք մարտունակ բանակ, Ադրբեջանը դա շատ լավ գիտի£ Իսկ եթե Թուրքիայի կողմից լինի ոտնձգություն, ապա Ռուսաստան կա, որի սահմանն այստեղ է£ Տիգրան Կարապետյանի համար անընդունելի է չճանաչված պետությունների մոսկովյան հանդիպումներին ԼՂ¬ի չմասնակցելու փաստը, քանի որ նրա կողմից «համաշխարհային պրոբլեմ» որակված ԼՂ¬ն պետք է ներառվի ինքնորոշման գործընթացում£ ¬ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը Հայաստանին ճանաչում է ագրեսոր, որ ոչ թե Արցախը լինի ինքնորոշված, ալ Հայաստանը ճանաչվի իրենց հողային տարածքների հանդեպ ոտնձգություն կատարած երկիր£ Ես կարծում եմ, որ ամենակայուն, ամենաընդունված մոդելը ինքնորոշումն է, որը և ԼՂ¬ն իրականացրել է£ Հայաստանը չպետք է որոշի, թե ԼՂ¬ն ինչ անի… եթե արել է, շատ սխալ է արել, որ ժամանակին մասնակցել է այդ հարցի լուծմանը£ Ոչ թե Հայաստանը պետք է մասնակցի բանակցություններին, այլ Արցախը` Հայաստանի երաշխիքներով£ Սա է իմ մոտեցումը£ :
Ռազմական հետախուզության օրվա շրջանակերում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Նուբարաշենի հատուկ նշանակության գունդ, որտեղ անցկացվեցին ցուցադրական միջոցառումներ` հետախուզական և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ շփման առաջին պահից նկատում ես նրա առինքնող անկեղծությունն ու անմիջականությունը, միևնույն ժամանակ հասկանում ես, որ գործ ունես հզոր անհատականության հետ:
(լրագրողի մտորումներ) (սկիզբը` թիվ 34-36, 38-41-ում) Ահա և առանձնացրինք մեր գլխավոր Ազգային Արժեքները` Հայրենիք, հայրենի պետություն, մայրենի լեզու, Մայր եկեղեցի, ազգային երգ ու տաղ, այլ խոսքով` ազգային մշակույթ… Անսահման մի ծով, եթե նկատի առնենք, որ մեզ համար սրբություններ համարվող այս հասկացություններից յուրաքանչյուրն իր հերթին ինքն իրեն հայ գիտակցող ամեն մեկիս մեջ ստանում է շոշափելի կոնկրետություն, արտահայտվում է առարկայորեն` տեղավայրերով, պատմական հուշարձաններով, յուրաքանչյուրիս ծննդավայրի բնության չքնաղ պատկերներով, մեր հինգհազարամյա պատմական մաքառումների բախտորոշ դեպքերի հոգի վեհացնող վերհուշներով ու հերոսական դեմքերի գործած սխրանքների հուզական վերապրումներով, մեր մշակութային նվաճումների ու մշակույթի մեծերի հանդեպ պատկառանքով… Երբ նայում ենք ա°յս պրիզմայի միջով, ապա մեզ համար անվերապահորեն Ազգային Արժեք են դառնում ոչ միայն այսօրվա Երևանն ու Էջմիածինը, այլև մեր բոլոր շեն ու ավեր մայրաքաղաքները, սկսած…2790-ամյա Էրեբունուց:
Կյանքից հեռացավ հայ կինոյի նշանավոր գործիչ, տաղանդավոր կինոօպերատոր, Հանրապետության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Ալբերտ Յավուրյանը: Նա կինոարվեստի այն սերնդի վերջին ներկայացուցիչներից մեկն էր, որը փառք բերեց հայ ազգային կինոյին:
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռազմիկ Զոհրաբյանի` խորհրդարանական հայտարարությունների ընթացքում բարձրաձայնած հարցը շատերին էր մտահոգում և նրա ելույթից հետո շատերը հասկացան, որ խնդրով մտահոգ են նաև իշխանությունները£ Մի կողմից ժամանցային ծրագրերի պահանջարկը, մյուս կողմից` դրանց պակասը լրացնելու խնդիրը£ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին էլ խնդրեցինք մանրամասնել թեմային առնչվող մի քանի հարցեր. - Հայոց պետականության վերահաստատումից հետո քաղաքակրթական արժեհամակարգի վերածննդի գործընթացում, ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու և մրցունակ դարձնելու համար պետք է ունենալ տնտեսական հզոր հիմք, ազգային ավանդական արժեքների վրա խարսխված, պետական կայացած ինստիտուտներ` բարոյական ընտանիք, պատմական և մեր հերոսների կերպարներով արժեվորված հայրենասիրություն, քրիստոնեական կրոնով հավատ առ Աստված, ազգային անվտանգության հայեցակարգ և այս ամբողջը կրող քաղաքացիա կան հասարակություն` իր ժողովրդավարական ազատություններով:
Ցանկացած քաղաքական գործիչ, ով կցանկանա ԼՂ հարցում զիջել հայկական կողմի դիրքերը, պետք է քաղաքական «խարակիրիե անի»,- նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը:
ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ զրույցում նախօրեին անդրադարձել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին: «Մենք շարունակելու ենք պայքարել այդ բանաձևի դեմ»,-ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, ասել է Ռայսը:
Ինչպես պարզվում է, վերջին շրջանում պարենային մի շարք ապրանքների, ավելի ստույգ կարագի և բուսական յուղի գների թռիչքաձև աճը հետևանք է հայկական շուկայում հակամրցակցային համաձայնությունների: Այս մասին են վկայում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների իրականացրած մոնիտորինգի արդյունքները:
(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-39-40-42-ում) - Իգորի հետ ամուսնանալուցս առաջ ես ոչնչացրեցի նրա նամակներն ու բոլոր լուսանկարները, բայց եթե շատ ես ուզում տեսնել նրա լուսանկարը, ապա տատիկին դիմիր, մի լուսանկար կար, որտեղ մենք երեքով էինք, երևի տատիկը պահպանած լինի,-ջղային ասաց մայրը և շրջվելով ուղղվեց դեպի դուռը:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թամանյանական հանճարով վեր խոյացած շենքի աջակողմյան հատվածում, սրճարանային թշնամական ինքնավստահ պաշարման օրավուր սեղմվող խեղդօղակում կա շրջանաձև մետաղե ցածր ճաղերի ներսում ամփոփված մի շիրմաքար, որի գոյության մասին անտեղյակ է, չեմ չափազանցնում, այդ աղմկաշատ, բացօթյա և փակ անճոռնի հաստատություններում (խե¯ղճ Թամանյան) զվարճություն փնտրող կամ պարապ ժամերը մաշող այցելուների գերակշող մեծամասնությունը:
Խստապահանջ հանդիսատեսն անգամ, հնաբույր համարելով օրերս Կոմեդիայի թատրոնում ներկայացված` «վիեննական օպերետի» դասական, հունգարացի կոմպոզիտոր Իմրե Կալմանի «Մոնմարտրի մանուշակը» (1930) հանրածանոթ օպերետի բեմադրությունը ՌԴ վաստակավոր արտիստ Նիկոլայ Կորշիլովի հեղինակությամբ, անձանձիր հետևում էր բեմում ծավալվող իրադարձություններին:
Արդի հայ երաժշտարվեստի բազմերանգ հնչեղությունը ապահովելու կարևորագույն նախապայմաններից է մի շարք «կորչող», թանգարանային ցուցանմուշի մունջ գոյության հեռանկարին դատապարտված մի շարք նվագարանների նկատմամբ բնատուր երաժշտական շնորհով օժտված մատաղ սերնդի մոտ պատշաճ հետաքրքրություն առաջացնելը:
23 տարի առաջ` 1984¬ի հոկտեմբերի 31¬ին իր իսկ թիկնապահների ձեռքով գնդակահարվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին£ Այդ նույն օրը Վարչապետուհին հեռուստատեսային հարցազրույց էր ծրագրել անգլիացի նշանավոր գրող, դրամատուրգ և դերասան Պիտեր Ուստինովի հետ£ Եվ բոլոր կանանց նման` նա փութաջանորեն նախապատրաստվել էր` խնամքով ընտրելով համապատասխան հագուստը` զաֆրանագույն շրջազգեստը£ Երկար չմտածելով` հանել էր զրահաբաճկոնը` համարելով, որ այն իրեն «չաղացնում» է£ Նրա երկու թիկնապահները` Բեանտ Սինգխը և Սաթվանդ Սինգխը, կանգնած էին կառավարության նրա նստավայր տանող ճանապարհի երկարությամբ գտնվող պահակակետերից մեկում£ Նրանց կողքով անցնելիս` Ինդիրա Գանդին ժպտացել է… Եվ հենց այդ պահին Բեանտը երեք անգամ կրակել է նրա վրա, իսկ Սաթվանդը ինքնաձիգի կրակահերթով ծակոտել է Գանդիի ամբողջ մարմինը£ Բեանտ Սինգխը գոչել է` ¬ Ես իմ ուզածն արեցի:
Հեռուստալրագրող Անդրեյ Կարաուլովը ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին մեղադրել է Հեյդար Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու գործում. ¬ Մ. Գորբաչովը մարդասպան էր վարձել` Հեյդար Ալիևին սպանելու համար` ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում նրա եղած ժամանակ£ Մարդասպանը, սակայն, ի վիճակի չի եղել դա անել£ Այդ պատճառով Հ. Ալիևի մոտ արհեստականորեն ինֆարկտ (սրտի կաթված) են առաջացրել,¬ հայտարարել է Կարաուլովն անցյալ երեքշաբթի Բաքվում` «Իլհամ Ալիև. հավատում եմ իմ Ադրբեջանին» գրքի շնորհանդեսի ժամանակ£ :
Ամերիկյան CBS հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ընդհատել է լրագրողուհուն` նրան անվանելով ապուշ£ Լրագրողուհին նրան հարցրել է նախկին կնոջ` Սեսիլիի հետ հարաբերությունների մասին£ ¬ Եթե ես ցանկանամ Սեսիլիի մասին ինչ¬որ բան ասել, դա կանեմ ոչ այստեղ,¬ ասել է Սարկոզին հարցազրույցը դադարեցնելուց առաջ և փնթփնթալով ավելացրել,¬ ինչ ապուշն ես£ Հիշեցնենք, որ այդ միջադեպից ընդամենը երկու շաբաթ առաջ` հոկտեմբերի 18¬ին, պաշտոնապես հայտարարվել էր Նիկոլյա և Սեսիլի Սարկոզիների ամուսնալուծությունը£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն, նշյալ հարցազրույցը տեղի էր ունենում Ելիսեյան պալատում, ուր CBS¬ը Ֆրանսիայի ղեկավարի քաղաքական դիմանկարն էր պատրաստում` նոյեմբերին վերջինիս` ԱՄՆ այցի նախօրյակին£ :
Անցյալ ուրբաթ, մոտենալով Կուտուզովյան պողոտայի թիվ 9 շենքի մոտ կայանած «Նիսան» ավտոմեքենային, չարամիտը կոտրել է առջևի պատուհանը և հափշտակել դրամով լի պայուսակը: Ավտոմեքենան պատկանել է Սոֆյա Ռոտարուի ադմինստրատորին, իսկ պայուսակում եղել է երգչուհու հոնորարը` 754 հազար ռուբլի, 17 հազար 900 եվրո, 7 հազար 600 դոլար:
Այդ օրը Խարբերդի դպրոցի 200 տեղանոց մարզադահլիճում տոն էր` խնդության և հիշողությունների: Դահլիճը զարդարվել էր ոչ միայն ծաղիկներով, այլև Արարատյան դաշտի գոհար խաղողի և այլ մրգերի առատությամբ: