Քոնդոլիզա Ռայս. «Մենք շարունակելու ենք պայքարել 106 բանաձեվի դեմ»
ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ զրույցում նախօրեին անդրադարձել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձևին: «Մենք շարունակելու ենք պայքարել այդ բանաձևի դեմ»,-ըստ «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման, ասել է Ռայսը: «Մենք Թուրքիային և Հայաստանին հորդորում ենք միասին աշխատել պատմական խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Միաժամանակ մենք կողմերին կոչ ենք անում մտածել նաև իրենց ապագայի մասին, որովհետև երկու երկրները կբարգավաճեն այն դեպքում, եթե հարաբերություններ հաստատեն»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող դեկլարատիվ բնույթի 106 բանաձևը 27 կողմ 21 դեմ ձայների հարաբերակցությամբ հոկտեմբերի 10-ին ընդունվել է Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովում: Այն քվեարկության դեռ չի ներկայացվել: Panorama.am