Թուրքիայի հայացքն ուղղված է Մերձավոր Արևելք
Իրադարձությունների արագ և անկանխատեսելի զարգացումները, այս պարագայում` Հյուսիսային Իրաքում սրված խնդիրները, Իրանի թնջուկը և Թուրքիայի դերի կտրուկ բարձրացումը խախտել են մեր տարածաշրջանի «անդորրը»£ Այս առումով վերոհիշյալ երկրներում ծանրանում է հայկական համայնքների վիճակը£ Իսկ համաշխարհային և հատկապես Թուրքիայի քաղաքականության մեջ նշանակալի է հայկական գործոնը£ Ուստի, ստեղծված իրավիճակը պահանջում է ՀՀ իշխանությունների աչալրջությունն ու հայկական համայնքներում հնարավոր վտանգի դեպքում արագ արձագանքելու օպերատիվությունը£ Տարածաշրջանում ստեղծված ծայրաստիճան բարդ իրավիճակում Հայաստանին թթվածնի պես անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն, որպեսզի չայրվեն «ո°չ շիշը, ո°չ քաբաբը»£ Իսկ դիվանագիտությունը նախ պետք է հստակեցնի վերոհիշյալ երկրներում ընթացող խմորումների դրդապատճառները£ Հյուսիսային Իրաքում տիրող ճգնաժամը լի է վտանգավոր հետևանքներով£ Թուրքիայի կողմից ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողություններն իրաքյան Քուրդիստանում կհամարվի ագրեսիա հարևան երկրի դեմ, որին ի պատասխան Իրաքի ղեկավարությունը այն դիմագրավելու պատրաստակամություն է հայտնել£ Եթե Թուրքիայի զինված ուժերի սահմանափակ գործողությունները վերածվեն պատերազմի, ապա այն կտրուկ կակտիվացնի քրդական գործոնը ինչպես ողջ տարածաշրջանում, այնպես էլ Թուրքիայում£ Ինչպես վկայում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, քրդական «Դեմոկրատական հասարակություն» կուսակցությունը օրեր առաջ Դիարբեքիրում կայացած հավաքում Թուրքիայի իշխանություններից պահանջել է Քուրդիստանի ինքնավարություն£ Սա Թուրքիայի տարածքում ապրող ազգային «փոքրամասնության» կողմից առաջին լուրջ մարտահրավերն է, որին Անկարան, անշուշտ, չէր սպասում£ Այն նոր և վտանգավոր երևույթ է Թուրքիայի համար£ ¬ Իր ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքը Թուրքիան օգտագործում է որոշակի քաղաքական նպատակների համար£ Դրանցից մեկը 106 բանաձևի տապալումն էր, կամ ընդունման գործընթացի կասեցումը£ Այս հարցում Թուրքիան հասավ իր նպատակին£ Երկրորդը. Թուրքիան փորձում է ԱՄՆ¬ից ստանալ անհրաժեշտ հնարավորություններ «Բանվորական կուսակցությանը» հուժկու հարվածներ հասցնելու£ Այդ նպատակը նույնպես իրականություն է դառնում,¬ ասում է Ռուբեն Սաֆրաստյանը£ Եթե նկատի ունենանք, որ վերջինիս հարցում ամերիկացիները մինչ այսօր փորձում էին ձեռնպահ մնալ, ապա նրանք արդեն իսկ դառնում են «ակամա» մասնակից, քանի որ համաձայն վել են թուրքական կողմին որոշ տվյալներ տրամադրել քրդական «Բանվորական կուսակցության» վերաբերյալ£ Այսպիսով, Թուրքիան, օգտագործելով պատերազմի սպառնալիքը, տարածաշրջանի երկրների աչքին փորձում է երևալ ամենահզոր «ուժի կենտրոնը» և միաժամանակ հասկացնել, որ իր հանդեպ չի հանդուրժի ահաբեկչական որևէ գործողություն£ Տարածաշրջանում հեգեմոնի դերը նրան, ինչ խոսք, դուր է գալիս£ Բայց այն աստիճան, որ նա անտեսի՞ նույնիսկ Եվրամիութ յանն անդամագրվելու իր վաղեմի երազանքը£ ¬ Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները փաստում են, որ Թուրքիան Եվրամիությանն անդամագրվելու իր քաղաքականությունը բավական թուլացրել է£ Ամեն դեպքում թուրքական դիվանագիտությունը նախկինի պես ջանքեր չի գործադրում£ Դրան նպաստել է նաև Ֆրանսիայի կոշտ դիրքորոշումը և այն, որ Թուրքիան ավելի ու ավելի է մխրճվում մերձավորարևելյան քաղաքականության մեջ,¬ պարզաբանում է թուրքագետը£