ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԶՐՈՑՆԵՐԻՑ Ինչպես սպանեցին Ինդիրա Գանդիին


23 տարի առաջ` 1984¬ի հոկտեմբերի 31¬ին իր իսկ թիկնապահների ձեռքով գնդակահարվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին£ Այդ նույն օրը Վարչապետուհին հեռուստատեսային հարցազրույց էր ծրագրել անգլիացի նշանավոր գրող, դրամատուրգ և դերասան Պիտեր Ուստինովի հետ£ Եվ բոլոր կանանց նման` նա փութաջանորեն նախապատրաստվել էր` խնամքով ընտրելով համապատասխան հագուստը` զաֆրանագույն շրջազգեստը£ Երկար չմտածելով` հանել էր զրահաբաճկոնը` համարելով, որ այն իրեն «չաղացնում» է£ Նրա երկու թիկնապահները` Բեանտ Սինգխը և Սաթվանդ Սինգխը, կանգնած էին կառավարության նրա նստավայր տանող ճանապարհի երկարությամբ գտնվող պահակակետերից մեկում£ Նրանց կողքով անցնելիս` Ինդիրա Գանդին ժպտացել է… Եվ հենց այդ պահին Բեանտը երեք անգամ կրակել է նրա վրա, իսկ Սաթվանդը ինքնաձիգի կրակահերթով ծակոտել է Գանդիի ամբողջ մարմինը£ Բեանտ Սինգխը գոչել է` ¬ Ես իմ ուզածն արեցի: Հիմա դուք արեք` ինչ կուզեք£ Նրան, իհարկե, չի հաջողվել խուսափել մյուս թիկնապահների արձակած մահաբեր գնդակներից£ Երկրորդ մարդասպանը վիրավորվել է, բայց` ապրել£ Բժշկագիտության համահնդկական ինստիտուտի կլինիկայում 4-ժամյա վիրահատությունից հետո, այդպես էլ գիտակցության չգալով, Վարչապետուհին վախճանվել է£ Պիտեր Ուստինովի նկարահանող խմբի անդամներից մեկը, որն սպասում էր Գանդիին և այդ ոճրագործության ակամա ականատեսն էր դարձել, հետագայում վերհիշել է. ¬ Նախ երեք առանձին կրակոցներ լսեցի, այնուհետև` կրակահերթ£ Հստակ էր, որ մարդասպանները որոշել էին իրենց գործը 100 տոկոսով կատարել£ Նրանք զոհին փրկվելու որևէ շանս չթողեցին… Մարդասպաններն այդ կերպ իրենց տիրուհուց վրեժ էին լուծել` Փենջաբի նահանգում կատարված դեպքերի համար£ Եվ Գանդիի սպանությունից հետո ամբողջ երկիրը դղրդաց փենջաբցի ծայրահեղականների դեմ տարերային ելույթների և դրանց ուղեկցող բռնարարքների ալիքից£ Իշխանությունները ձգտում էին պաշտպանել անմեղներին, բայց դեպքին հաջորդող շաբաթների ընթացքում զանգվածային անկարգությունների զոհ դարձան Փենջաբի հարյուրավոր բնակիչներ£ Կառավարությունն այդպես էլ չպարզեց, թե ով էր հրամայել սպանել Ինդիրա Գանդիին£ Հսկայական այդ մայրցամաքում առատ են ոչ միայն հնադարյան մշակույթի հուշարձանները, այլև չքավորությունը, հիվանդությունները, կաշառակերությունը, էթնիկ և կրոնական սուր բախումները£ 1984¬ին բոլոր այդ հիմնախնդիրներն է°լ ավելի սրվեցին` Փենջաբում բնակվող սիկխերի անջատողական տրամադրությունների արդյունքում£ Սիկխ մոլեռանդները պահանջում էին Փենջաբն անջատել Հնդկաստանից և ստեղծել Խալիստանի կրոնապետություն£ Նրանց առաջնորդներն, ի վերջո, («բնակություն հաստատեցին»°) բնավորվեցին Ամրիտսարայում գտնվող սիկխիզմի գլխավոր սրբություն համարվող Ոսկյա տաճարում, և, քողարկվելով աստծո սպասավորների անվան տակ, այնտեղ սկսեցին գործել ահաբեկիչները£ Փոքր¬ինչ վարանելուց հետո Ինդիրա Գանդին զինվորական ստորաբաժանումներին հրաման էր արձակել` շրջապատել տաճարը£ Փոխհրաձգության ընթացքում զոհվել էին ահաբեկչական խմբավորման բոլոր ղեկավարները£ Եվ սիկխյան ահաբեկիչները երդվել էին վրեժխնդիր լինել£ Վարչապետուհուն բազմիցս հորդորել էին անձնական թիկնազորից հեռացնել բոլոր սիկխերին£ Բայց նախազգուշական այդ քայլը, ըստ երևույթին, ավելորդ էր թվացել կառավարության ղեկավարուհուն£ Բեանտ Սինգխը Վարչապետուհու թիկնազորում ծառայել էր շուրջ 10 տարի և Գանդիին ուղեկցել էր արտասահմանյան մի քանի ուղևորությունների ժամանակ£ Գանդին, իհարկե, տեղյակ չէր, որ նա սերտ կապեր ունի Ոսկյա տաճարը «պղծելու» համար իրենից վրեժխնդիր լինել երդված սինկխ ծայրահեղականների խմբավորման հետ£ Հենց նա էլ ամենահաջող թեկնածուն էր` Ինդիրային սպանելու համար£ Եվ Բեանտ Սինգխը համաձայնել էր կատարել դավադիրների առաջադրանքը (հանձնարարությունը)` հանձին Սաթվանդ Սինգխի գտնելով իր համագործակցին. վերջինս` երիտասարդ այդ ոստիկանը, վերջին շրջանում էր ընդգրկվել Վարչապետուհու անվտանգության ծառայություն£ Ինդիրա Գանդիի մահից հետո նրա պաշտոնի ժառանգորդը դարձավ ավագ որդին` Ռաջիվ Գանդին, ով երկրի կառավարությունը ղեկավարեց 5 տարի` մինչև 1989 թվականը£ Երկու տարի անց նա կրկին ընդգրկվեց նախընտրական քարոզարշավում, և ի սկզբանե ակնհայտ էր երիտասարդ այդ քաղաքական գործչի հաջողությունը£ Եվ մոր նման նա էլ զոհվեց` 1991 թ. իր դեմ կատարված մահափորձի արդյունքում£ «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» կազմակերպության կին անդամներից մեկը Շրիպերումբուդուր քաղաքում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ պայթուցիչով սպանեց Ռաջիվ Գանդիին£