...ՀՀԿ¬ն սատարելու է Վարչապետին


Նոյեմբերի 10¬ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարն, անշուշտ, հընթացս կազմակերպչական այլ հարցերի քննարկման, կառաջադրի ՀՀ նախագահի իր թեկնածուին£ Այս առիթով համագումարի նախօրյակին օրախնդիր մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ£ - 850 միլիոնով պետական բյուջեի ավելացումը ոչ միայն խրախուսելի է, այլև հեռանկարային, որ հետագա տարիների բյուջեները վերընթաց աճ են արձանագրելու£ Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը փաստում է, որ հատկապես սոցիալական ոլորտին մեծ ուշադրություն է դարձվել£ Զգալիորեն ավելացել են նաև մյուս ոլորտների հատկացումները£ Դրանց մի մասն արվելու է հարկային քաղաքականության արդյունքում, և պայմանավորված է ստվերի վերացումով£ Վերջերս Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս նշեց, որ երկրի տնտեսության մեջ կա ստվեր և այն պետք է բերել օրինական դաշտ£ Թող թյուր կարծիք չձևավորվի, թե ուրիշ երկրների տնտեսությունները զերծ են ստվերից£ Այն առկա է ամբողջ աշխարհում£ Այստեղ խոսքն այն մասին է` թե տվյալ երկրի տնտեսության ո՞ր տոկոսն է կազմում ստվերը£ Հայաստանում դա բավական բարձր է, և պետք է անել հնարավորինը` այն նվազեցնելու համար£ Ի տարբերություն մեր գործարարների, Արևմուտքի տնտեսվարողները հիմնականում գործում են օրինական դաշտում£ Այլապես չեն դիմանա մրցակցությանը, կընկնի ֆիրմայի վարկանիշը, և վնասներն անխուսափելի կդառնան£ Ի դեպ, պետք է նշեմ, որ ընդդիմության ներկայացուցիչ գործարարներ ևս գործում են ստվերի դաշտում և արդեն անհանգստության նշաններ են ցույց տալիս£ Մեր Նախագահը Բելգիայում գտնվելու ընթացքում տեղի գործարարներին առաջարկեց ներդրումեր կատարել Հայաստանում£ Խոսեց նաև մեր երկրում ստվերը նվազեցնելու մասին` նրանց վստահությունը մեծացնելու համար£ ¬ Ինչպե՞ս եք գնահատում ներկա քաղաքական իրավիճակը£ ՀՀ նախագահի ընտրություններում Լևոն Տեր¬Պետրոսյանի ինքնաառաջադրումը փոքր ի շատե անսպասելի էր և տարակարծությունների ու հետաքրքիր մտորումների առիթ է տվել£ Ոչ մեկը չի թաքցնում, որ նրա թիվ 1 մրցակիցը լինելու է Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն£ Իբրև ՀՀԿ ներկայացուցիչ, ինչպե՞ս եք վերաբերվում Առաջին նախագահի արած հայտարարություններին£ ¬ Փորձեմ մի փոքր հեռվից սկսել£ Մենք որդեգրել էինք այն ռազմավարությունը, որ եթե 2007¬ի խորհրդարանական ընտրություններում շահենք հասարակության ձայների մեծամասնութ յունը, ապա Նախագահի ընտրություններում կառաջադրենք մեր թեկնածուին£ Ճիշտն ասած, մենք չէինք կանխատեսել, որ ինչ¬որ քաղաքական ուժ կվերակենդանանա և կառաջադրի իր թեկնածուին£ Բայց պետք է ասեմ, որ մեզ համար Լևոն Տեր¬Պետրոսյանը նույնն է, ինչ ընդդիմության ցանկացած թեկնածու£ Լևոն Տեր¬Պետրոսյանի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, քանզի նա արդեն մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` «Այլընտրանք» դաշինքի տեսքով և հավաքել էր ընդամենը 1-2 տոկոս£ Խորհրդարանական ընտրություններն ընդամենը լակմուսի դեր ունեցան Լևոն Տեր¬Պետրոսյանի համար և ցույց տվեցին, որ հասարակությունը ցանկություն չունի գնալու հեղափոխական ճանապարհով և իր քվեն չի տա Լևոն Տեր¬Պետրոս յանին£ Այլ հարց է, որ իրենք հարգեին հասարակությանը և մասնակցեին մի քանի ընտրությունների` այդ կերպ նաև որոշակիացնելով իրենց ընտրազանգվածը£ Մինչդեռ Առաջին նախագահի մոտեցումն ինձ զարմացնում է£ Նա հանկարծ դուրս է եկել մահակը ձեռքին` ջարդելու, փշրելու սպառնալիքներով£ Նրա կողմից հնչած մեղադրանքներն ավելի շատ հասցեագրված են հենց իրեն£ Գործարարների մասին արված հայտարարությունները ևս ճշմարիտ չեն£ Ավելին, ժամանակին իրենք ուժի միջոցով էին գործարարներից գումար պահանջում, բայց ոչ թե պետական բյուջեի համար… ¬ Ձեր կարծիքով Լևոն Տեր¬Պետրոսյանի` հոկտեմբերի 26¬ի ելույթը քաղաքական կյանքում ինչ¬որ բան փոխե՞ց£ ¬ Նրա ասածների մեջ որևէ նորություն չկար£ Այն մեղադրանքները, որ հնչեցին մեր հասցեին` տարիներ շարունակ մեր ընդդիմադիր գործիչները հնչեցնում են£ Այնպես որ, տարբերություն չկա, թե ո՞վ է ասողը£ Ընտրողների հետ մեր շփումների ժամանակ հստակորեն զգացվում է, որ ոչ ոք դեռ պատրաստ չէ Լևոն Տեր¬Պետրոսյանին գրկաբաց ընդունել£ Ժողովուրդը մոռացկոտ չէ և լավ է հիշում ցուրտ ու մութ տարիները, անասելի դժվարությունները£ Ճիշտ կլիներ, որ նա լավ գիտակցեր իր հանդեպ ժողովրդի ունեցած գնահատանքը և պատմության մեջ մնար որպես Երրորդ Հանրապետության Առաջին նախագահ£ ¬ Ընդդիմության եռյակի համագործակցությունը համարո՞ւմ եք տրամաբանական£ ¬ Ճիշտն ասած, ես այդ դաշինքի մեջ նոր ուժեր չեմ տեսնում£ Ոչ Արամ Սարգսյանն է նոր ուժ, ոչ` Ստեփան Դեմիրճյանը և ոչ` Արթուր Բաղդասարյանը£ Հայաստանյան քաղաքական դաշտում չկան այնպիսի թաքնված ուժեր, ովքեր կգնան Լևոն Տեր¬Պետրոսյանի ետևից ու մինչև հիմա աներևույթ էին£ Նրա կողքին այսօր այն ուժերն են, որոնք պարտվել են 2007¬ի խորհրդարանական ընտրություններում. նրանց, բնականաբար, վիրավորանքն է առաջնորդում£ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը հոգեբանորեն պատրաստ չէ մտել պայքարի մեջ£ Իսկ եթե հոգեբանորեն պատրաստ չես, ապա անկարող ես այդ պայքարից հաղթող դուրս գալ£ ¬ Բոլոր կուսակցությունները Վարչապետին, ՀՀԿ¬ի առաջնորդին համարում են թիվ 1 և դժվարհաղթահարելի մրցակիցը£ Հետընտրական ժամանակաշրջանում, որը նաև կարելի է համարել խոսքը գործի վերածելու ժամանակահատված, ի՞նչ արձանագրումներ եղան, որոնցով Հանրապետականը գնալու է Նախագահի ընտրությունների£ ¬ Շրջող ասեկոսեները, թե մեր կուսակցության ներսում տարաձայնություններ կան հին ու նոր հանրապետականների միջև և կան Լևոն Տեր¬Պետրոսյանի թիմակիցներ, չի համապատաս խանում իրականությանը£ Դեռևս մեկ տարի առաջ, երբ պարզ չէր, թե Հանրապետականը որքան ձայն կհավաքեր խորհրդարանական ընտրություններում, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ Նախագահի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու, այլ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը£ Այդ ժամանակ մենք հասկացանք, որ Անդրանիկ Մարգարյանը հեռատեսորեն ճիշտ է համարում Սերժ Սարգսյանի առաջադրումը£ Շաբաթ օրը հրավիրված ՀՀԿ համագումարում Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ ղեկավարի և ՀՀ նախագահի պաշտոններում առաջադրելու է գործող, ասել է թե` իր 140 հազար կուսակիցներով սատարելու է ՀՀ Վարչապետին£ ¬Անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին£ ՀՀԿ¬ն այնտեղ ունի՞ մասնաճյուղ կամ գոնե համանման գաղափարական կառույց£ ¬ Ոչ, նմանատիպ կառույց մենք Արցախում չունենք, քանզի Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի համար անկախ պետություն է£ Այդուհանդերձ` այն իր ամբողջության մեջ հոգեհարազատ գաղափարական կառույց է, և մեր հիմնական դրույթներից մեկը ԼՂ¬ի ինքնորոշումն ու անկախությունն է£ ¬ Վերջին շրջանում կարծես կրկին չարչրկվում է ղարաբաղյան թեման... ¬ Սկսած 1988¬ից, բոլոր նրանք, ովքեր ձգտում էին իշխանության, որդեգրում էին ԼՂ հիմնախնդիրը շահարկելու ռազմավարությունը£ Մենք Լեռնային Ղարաբաղի հանդեպ ունենք հստակ դիրքորոշում£ Մինչև չճանաչվի Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը, մենք պայքարելու ենք դրա համար£ ¬ Ի՞նչ չափով եք իրատեսական համարում ադրբեջանական կողմի սպառնալիքները տարածքների վերաբաժանման մասին£ ¬ Բանակցությունները դեռ չեն ավարտվել և հստակորեն չենք կարող ասել, թե հաջորդ փուլում ի՞նչ է լինելու£ Վերջերս Վարչապետ Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք չենք ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, մինչև իրենք չընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքը£ Այսինքն գործընթացները պետք է գնան փոխզիջման ճանապարհով£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ