Ազգային ինքնությանը հարիր արժեհամակարգով


ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ռազմիկ Զոհրաբյանի` խորհրդարանական հայտարարությունների ընթացքում բարձրաձայնած հարցը շատերին էր մտահոգում և նրա ելույթից հետո շատերը հասկացան, որ խնդրով մտահոգ են նաև իշխանությունները£ Մի կողմից ժամանցային ծրագրերի պահանջարկը, մյուս կողմից` դրանց պակասը լրացնելու խնդիրը£ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին էլ խնդրեցինք մանրամասնել թեմային առնչվող մի քանի հարցեր. - Հայոց պետականության վերահաստատումից հետո քաղաքակրթական արժեհամակարգի վերածննդի գործընթացում, ազգային արժեքները պահպանելու, զարգացնելու և մրցունակ դարձնելու համար պետք է ունենալ տնտեսական հզոր հիմք, ազգային ավանդական արժեքների վրա խարսխված, պետական կայացած ինստիտուտներ` բարոյական ընտանիք, պատմական և մեր հերոսների կերպարներով արժեվորված հայրենասիրություն, քրիստոնեական կրոնով հավատ առ Աստված, ազգային անվտանգության հայեցակարգ և այս ամբողջը կրող քաղաքացիա կան հասարակություն` իր ժողովրդավարական ազատություններով: Մինչդեռ վերջին ժամանակներում հաճախակիացել են շոու-բիզնեսի մոլուցքով տարված, արվեստախառն գռեհիկ ու ցածրորակ միջոցառումները, որոնցում հասարակությանն են մատուցվում մեր պատմական ազգային հերոսների` հումորով և կատակով ծաղրված կերպարներ, օրինակ` Սասունցի Դավթի, Վարդան Զորավարի և այլն… Ներկա հեռուստաակումբներից մի քանիսը` «Պիես¬կլաբ», «32 ատամ», իրենց էժանագին շոուներով խաթարում են ազգային արժեհամակարգը£ Նման շոուներով դաստիարակվող հայ մանուկն ու պատանին ի՞նչ պատկերացում կարող են կազմել մեր պատմական հերոսների մասին, երբ դեռ այդ տարիքում չեն հասցրել կարգին ծանոթանալ մեր մշակութային ժառանգությանը£ ¬ Իսկ ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ շոուներին քաղաքական գործիչների մասնակցությունը£ ¬ Ի դեպ, քաղաքական գործիչների մեջ էլ կան ծայրահեղ, չափավոր կամ ավելի աջ ազատականներ£ Կան, իհարկե, նաև գաղափարախոսակիր պահպանողականներ£ Բայց երբ նման շոուներին մասնակցում են պահպանողական կուսակցության, ավելին` նրա ղեկավար մարմնի ներկայացուցիչներ, դա արդեն անընդունելի եմ համարում£ Պետք չէ ամեն ինչում ինքնամոռաց ընդօրինակել ուրիշներին: Կան պետություններ, որոնք ունեն զարգացած, կայուն պետական համակարգ և այլընտրանքային շեղված բարքերը հեշտությամբ են «մարսում»` առանց էական վնաս պատճառելու իրենց ազգային արժեհամակարգին£ Իսկ մեր պետության նման նոր կայացող երկրի համար նմանատիպ այլածին բարքերի ներմուծումը կարող է ճակատագրական լինել և սասանել առողջ հասարակության և ուժեղ պետականության հիմքերը: Կարծում եմ` պետք է միանշանակորեն արգելվի մեր արժեհամակարգը խաթարող հեռուստաշոուների մրցավազքը£ ¬ Վերջին ժամանակներում կարծես խոսքի ազատության խառնաշփոթ է ստեղծվել£ Դրանք բարձիթողության չափ սխալ ընկալում ունեն£ Եթե «կլաբ» դարձած ակումբը կարող է նման տհաճ ծաղրանմանակումներով էժանացնել և° իր հեղինակությունը, և° ազգային արժեքը, ապա դրա փոխարեն պետք է առաջարկել ազգայինի դեմ գոնե չմեղանչող այն որակը, որը դեռևս չկա£ Դուք, իբրև Ազգային ժողովի պատգամավոր, հնարավոր համարո՞ւմ եք խնդիրն օրենքով կանոնակարգելը£ ¬ Եվրախորհրդի կազմի մեջ մտնելիս մեր պետությունը ստորագրեց Մարդու իրավունքների կոնվենցիան և ընդունեց դրան առնչվող բոլոր նորմերը. խոսքի, խղճի ազատություն£ Իհարկե, դա ընդհանուր համաձայնագիր է և բնավ ծայրահեղություններ չի պարտադրում£ Այդուհանդերձ, ճշմարիտ արժեքների արմատավորումը վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև հասարակական կառույցներին, որովհետև միայն հասարակական պահանջարկի պայմաններում է հնարավոր օտար բարքերին հակակշռել մեր ազգային ինքնությանը հարիր արժեհամակարգը և մրցունակ մշակույթը£ Մ.Ծ.