Զելենսկին կանգնած է սարսափելի ընտրության առաջ՝ կամ վատ գործարք, կամ ոչ մի գործարք. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանգնել Ուկրաինայում համաձայնության հասնելու համար նշանակած իր վերջնաժամկետից։ Գոհաբանության  տոնին նա հույս ուներ՝ խաղաղության հասնել։ Միաժամանակ նա հավատարիմ է խաղաղարարի դերում իրեն տեսնելու ձգտմանը։
 
CNN-ն իր վերլուծության մեջ նշում է, որ մոտ  ապագան լավ լուրեր չի խոստանում Ուկրաինայի համար։ Զելենսկու կառավարությունը շրջապատված է բազմաթիվ ճգնաժամերով։
 
Նախագահ Դոնալդ Թրամփի վերջնաժամկետը վերնագրերից դուրս է մղել կոռուպցիոն սկանդալը, որը կրկին ի հայտ եկավ ուրբաթ օրը՝ այն լուրով, որ քննիչները խուզարկել են նրա աշխատակազմի ղեկավարի և գլխավոր բանակցող Անդրեյ Երմակի տունը։
 
 Ուկրաինայի զինված ուժերը մարդկային ռեսուրսների ճգնաժամ ունեն։  Հաջորդ տարի Կիևի եվրոպական դաշնակիցների ֆինանսավորումը կասկածի տակ է։ Իսկ առաջնագծում ծավալվում են երեք առանձին ճգնաժամեր. Ռուսաստանը արագ շարժվում է Զապորոժիեում, դանդաղ, բայց անխուսափելիորեն՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկում, և առաջ է շարժվում Կուպյանսկում՝ ավելի հյուսիսում։ Ուկրաինան չի կարող պայքարել այսքան շատ կրակի դեմ այդքան քիչ զինվորներով։
 
Զելենսկու համար սպասվող պայքարը լի է ռիսկերով։ Ռուսաստանն ավելի լավ ռեսուրսներ ունի և լուրջ առաջընթաց է գրանցում տեղում։ Ուկրաինայի պայքարը գոյաբանական է. այն չունի Մոսկվայի շքեղությունը՝ մի օր որոշի, որ բավական է և դադարեցնի  հարձակումը։ Սակայն վերջին 10 ամիսների դանդաղկոտության, դիվանագիտական խառնաշփոթի և հարվածների ազդեցությունն անհնարին գործարքը մոտեցրել է հնարավոր դառնալուն։
 
Ուկրաինայի կողմից Մոսկվային հողերի զիջման գաղափարը խաղաղության դիմաց բացահայտորեն ծաղրի ենթարկվեց Կիևի և Եվրոպայի կողմից այս տարվա սկզբին, ինչպես նաև Բայդենի պաշտոնավարման ողջ ընթացքում։ Այժմ այդ կետը տեղ է գտել Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագրի առաջին տարբերակում։ Այն անհետացել է եվրոպական հակաառաջարկի արտահոսած տարբերակից, բայց ակնհայտ է, ոչ Պուտինի մաքսիմալիստական ցանկությունների ցանկից։
 
Շղթան, անշուշտ, կկրկնվի։ Թրամփի հատուկ դեսպանորդ Վիտկոֆը, հավանաբար, Մոսկվա կատարած այցի ժամանակ կրկին կլսի, որ Պուտինը չի հրաժարվի իր պահանջից. Ուկրաինան պետք է հրաժարվի Դոնեցկից խաղաղության դիմաց։ Վիտկոֆըլսածը  կհաղորդի Թրամփին։ Զելենսկիի վրա կրկին ճնշում կգործադրվի, և կարող է սկսվել Գոհաբանությքան օրվա ոճով ևս մեկ վերջնաժամկետ։
 
Աղբյուր՝ panorama.am