Մեր մասին

«Ավանգարդ» թերթը հիմնադրվել է 1923թ. մայիսի 5-ին: Մինչեւ 1991-ը եղել է Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության կենտկոմի պաշտոնաթերթը: Արծարծում էր երիտասարդության կոմունիստական դաստիարակության խնդիրներ, լուսաբանում կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը, քարոզում երիտասարդության հայրենանվեր գործունեությունը եւ ինտերնացիոնալ համախմբվածությունը:
 
Բոլոր ժամանակներում թերթում զգալի տեղ է հատկացվում նոր մարդու բարոյական կերպարի ձեւավորման, պատանիների ու աղջիկների ֆիզիկական, աշխատանքային եւ գեղագիտական դաստիարակության հարցերին: Ներկայիս միջին տարիքի եւ ավագ սերնդի ներկայացուցիչ բոլոր մտավորականները ոչ միայն թերթի մշտական բաժանորդներն են եղել, այլեւ առաջին անգամ ներկայացվել են «Ավանգարդի» էջերում: Իսկ նշանավոր գրողները, լրագրողները իրենց ստեղծագործական կենսագրություննն են սկսել այս թերթում: 
 
ԽՍՀՄ Գերագույն սովետի 1973-ի հուլիսի 3-ի հրամանագրով «Ավանգարդը» պարգեւատրվել է «Պատվո նշանշքանշանով»: Հետագայում նույնպես տարբեր շքանշաններ ու պատվոգրեր է ստացել: 
 
1991-ից «Ավանգարդը» վերագրանցվել է որպես անկախ պարբերաթերթ եւ չի պատկանում ու չի հարում որեւէ կուսակցության, քաղաքական որեւէ ուժի: 1998-ից` շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ այն տպագրվում է առանց ընդհատումների: Թերթի հինական ընթերցողները երիտասարդներ են ու մտավորականները: «Ավանգարդն» անցնում է փորձության հերթական ուղին եւ այս դժվարին ժամանակներում ու պայմաններում անտարբեր չմնալով մարդկային խեղված ճակատագրերի նկատմամբ, դրանք ներկայացնում է իբրեւ ահազանգ ու քայլ ուղղված մեր հասարակությանը եւնրա բարոյական թուլացած հիմքերի ամրապնդմանը: 
 
Հավատարիմ մնալով անվանը` «Ավանգարդը» եղել է նոր գաղափարների ձեւավորման նոր սերնդի դաստիարակության դարբնոց: Այն հայ իրականության մեջ առանձնանում է նաեւ կրթության հիմնախնդիրների անաչառ ու օբյեկտիվ լուսաբանումով: Բազմաթիվ սերունդներ կրթվել ու դաստիարակվել են «Ավանգարդի» շնորհիվ: Շատ պատանիների համար «Ավանգարդը»եղել է մասնագիտական կողմնորոշման ուղեցույց: Թեեւ «Ավանգարդն» արդեն 94 տարեկան է, բայց երիտասարդական ավյունն ու եռանդը այսօր էլ բնորոշ են նրա աշխատաոճին: Ամենակարեւորը` մասնագիտական ֆակուլտետների ուսանողների հետ գործնական կապով թերթը շարունակում է մնալ իբրեւ լրագրողական կադրերի պատրաստման դպրոց: