Թալանել են վերջին համերգի հոնորարը


Անցյալ ուրբաթ, մոտենալով Կուտուզովյան պողոտայի թիվ 9 շենքի մոտ կայանած «Նիսան» ավտոմեքենային, չարամիտը կոտրել է առջևի պատուհանը և հափշտակել դրամով լի պայուսակը: Ավտոմեքենան պատկանել է Սոֆյա Ռոտարուի ադմինստրատորին, իսկ պայուսակում եղել է երգչուհու հոնորարը` 754 հազար ռուբլի, 17 հազար 900 եվրո, 7 հազար 600 դոլար: Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` ընդհանուր վնասը կազմում է 1,559 միլիոն ռուբլի: Այնուհետև կողոպտիչն իրեն սպասող հանցակիցների հետ անհետացել է «Միցուբիսի»-ով: