Գորբաչովը մահափորձ էր նախապատրաստել հայր Ալիևի դեմ


Հեռուստալրագրող Անդրեյ Կարաուլովը ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին մեղադրել է Հեյդար Ալիևի դեմ մահափորձ կազմակերպելու գործում. ¬ Մ. Գորբաչովը մարդասպան էր վարձել` Հեյդար Ալիևին սպանելու համար` ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում նրա եղած ժամանակ£ Մարդասպանը, սակայն, ի վիճակի չի եղել դա անել£ Այդ պատճառով Հ. Ալիևի մոտ արհեստականորեն ինֆարկտ (սրտի կաթված) են առաջացրել,¬ հայտարարել է Կարաուլովն անցյալ երեքշաբթի Բաքվում` «Իլհամ Ալիև. հավատում եմ իմ Ադրբեջանին» գրքի շնորհանդեսի ժամանակ£