Սարկոզին հայհոյել է լրագրողուհուն


Ամերիկյան CBS հեռուստաալիքով հարցազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ընդհատել է լրագրողուհուն` նրան անվանելով ապուշ£ Լրագրողուհին նրան հարցրել է նախկին կնոջ` Սեսիլիի հետ հարաբերությունների մասին£ ¬ Եթե ես ցանկանամ Սեսիլիի մասին ինչ¬որ բան ասել, դա կանեմ ոչ այստեղ,¬ ասել է Սարկոզին հարցազրույցը դադարեցնելուց առաջ և փնթփնթալով ավելացրել,¬ ինչ ապուշն ես£ Հիշեցնենք, որ այդ միջադեպից ընդամենը երկու շաբաթ առաջ` հոկտեմբերի 18¬ին, պաշտոնապես հայտարարվել էր Նիկոլյա և Սեսիլի Սարկոզիների ամուսնալուծությունը£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն, նշյալ հարցազրույցը տեղի էր ունենում Ելիսեյան պալատում, ուր CBS¬ը Ֆրանսիայի ղեկավարի քաղաքական դիմանկարն էր պատրաստում` նոյեմբերին վերջինիս` ԱՄՆ այցի նախօրյակին£