Քաղաքական բոուլինգ Առջևում ՀԿԿ 37-րդն է


Իր գաղափարախոսությանը հավերժորեն նվիրված Հայաստանի կոմկուսը «ոչ մեկի կողմը չի թեքվելու, թող չսպասեն»£ Հույս չունենան նաև մյուս երկու կոմկուսները, որոնք, «գոնե անդամների քանակի առումով, գոյություն չունեն»£ Սոցիալիստական համակարգի վերականգնման երազանքներով ապրող ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանի համոզմամբ` Լևոն Տեր¬Պետրոսյանի վարչախումբը խորհրդային համակարգից ժառանգած հարստությունն իսպառ «մսխեց»£ Մինչդեռ ժողովրդին պետք էր տեղեկացնել այդ ժառանգության մանրամասները, և թե ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանար երկիրը£ ¬ Փոխարենն առաջ քաշվեց անհիմն մի լոզունգ` «Ջերմուկով» երկիրը կպահենք£ Երկրի ամբողջ հարստությունը վաուչերներով` թղթերով, անուղղակի յուրայիններին վաճառեցին` տալով ամբողջ եղած¬չեղածը նրանց£ Ահա թե ինչու երկրի Առաջին նախագահի առաջադրումն անընդունելի է Ռուբեն Թովմասյանի կողմից, և. ¬ Այս պարագայում հանդես գալ և ասել` ժողովուրդ, ինձ նորից ձայն տվեք, թվում է` դա կանի արժանապատվություն չունեցող մարդը, որովհետև, եթե մարդ մի տեղից հեռանում է, իսկ հիշեք, որ նրան ժողովուրդն իր ուսերի վրա բերեց, վերադարձի ժամանակ պետք է մտածեր, թե որո՞նք են իր հենման կետերը£ Նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀԿԿ դիրքորոշումը հստակ է` ՀԿԿ¬ն վերջին 17 տարիներին նույնպես մնացել է աներեր£ ¬ Մենք ոչ մեկին պաշտպանել¬սատարելու մտադրություն չունենք, և այն մարդիկ, ովքեր ենթադրություններով են առաջնորդվում, կարծում եմ` ավելորդ են ենթադրում£ Լավ, այդ դեպքում բոլորին քննադատող կուսակցությունն ինչո՞ւ իր թեկնածուն չի առաջադրում, այն դեպքում, երբ 1990-ականներից ի վեր ծնված բոլոր կուսակցությունները երազում են այդ մասին£ Կարգապահ և զգուշավոր կոմունիստը գտնում է, որ դա ՀԿԿ 37¬րդ համագումարի որոշելիք հարցն է£ ¬Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց պարտավոր եմ այն արտահայտել համագումարում£ Ես առաջ ընկնելու իրավունք չունեմ. այդպիսին է կանոնադրությունը£ Այնպես որ, այդքան սպասել եք, մի քիչ էլ սպասեք£ Նոյեմբերի վերջին մեր համագումարն իր կարծիքը կհայտնի£ Բայց համոզված եղեք, որ ՀԿԿ¬ն, եթե անգամ չունենա էլ իր թեկնածուն, ոչ մեկին չի սատարելու. ո°չ իշխանությանը, ո°չ ընդդիմությանը, որովհետև, եթե ուզում եք իմանալ, մենք ընդդիմությանն էլ ենք ընդդիմություն£ Ոչ մի ընդդիմություն չի բերում սոցիալական արդարության սկզբունքը, ոչ մի ընդդիմություն չի բերում աշխատանքի հարցերում կոմկուսի մոտեցումները£ Անշուշտ, սա էր պատճառը, որ ՀԿԿ¬ը կտրականապես մերժեց ընդդիմության կողմից առաջարկված սրճարանային «մարած» հանդիպումները, քանի որ միասնական թեկնածուի փնտրտուքը համարում էր անիմաստ£ Ռուբեն Թովմասյանի համոզմամբ` ժողովուրդն իր լիդերին ընտրելու ճիշտ մոտեցում ունի, և կուսակցությունների կողմից «մատուցած» թեկնածուի կարիք չունի£ ¬ Ժողովուրդն ինքը պիտի առաջ մղի այդպիսի թեկնածուի և հավատա նրան£ Իսկ եթե նա չի հավատում, ինչքան ուզում եք 20, 30, 70 կուսակցություններով միացեք£ Ժողովուրդն իր կարծիքն ունի այն գործիչների մասին, ովքեր Նախագահի ընտրություններում իրենց թեկնածու են համարում£ «Մեկը ես եմ, մյուսը` որևէ մեկը» ՀՀ նախագահի թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը` կանխելով նոյեմբերին կայանալիք կուսակցության համագումարի որոշումը` հայտարարեց գալիք ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին£ Նա հուսով է, որ Նախագահի ընտրություններն, ի տարբերություն խորհրդարանականի, կանցնեն շատ ավելի լավ£ Անշուշտ, նրա այս լավատեսությունն իր հիմնավորումն ունի£ ¬ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կար թիմային մոտեցում, և որոշ կուսակցություններ զբաղված էին գումար բաժանելով£ Մենք պատրաստ չէինք դրան. այդ մոտեցումն ընդհանրապես չենք ընդունում, դրա համար էլ դուրս մնացինք խաղից£ Այս անգամ չկան մեծամասնականով առաջադրված թեկնածուներ, ովքեր աշխատում էին և° իրենց, և° կուսակցություն ների համար£ Այս անգամ դա չկա, այդ պատճառով, կարծում եմ` թեթև կանցնի£ Տիգրան Կարապետյանի գնահատմամբ` Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթը ոչ այնքան քաղաքական, որքան ներկա իշխանություններին ուղղված քննադատական զեկույց էր, ինչին էլ հակադարձեց իշխանությունը£ Իսկ նրա շուրջ համախմբված ՀՀՇ, ՀԺԿ և «Հանրապետություն» կուսակցությունները ոչ թե լուրջ քաղաքական, այլ թիմային պայքարի ունակ եռյակ համարելով, ԺԿ նախագահն իրեն արժանի քաղաքական մրցակից համարել չի կարող. ¬ Ես ընդգծված էլեկտորատ ունեմ, իրենք` ոչ£ Այսօր նրանք բողոքական էլեկտորատը ծառայեցնում են իրենց նպատակներին£ Իսկ բողոքական զանգվածը դեռևս էլեկտորատ չէ, այն այսօր կա, վաղը` չկա£ Լևոն Տեր¬Պետրոսյանը պետք է նշի, թե ի՞նչ ծրագրերով է գալիս այդ պաշտոնին£ Եթե մեկն ասում է, թե ավելի ազնիվ կաշխատի, դա դեռ չափանիշ չէ£ Ընդդիմադիր որոշ ուժերի (ԺՈՒԿ, ԱԻՄ) կողմից ժողովրդավարական ճակատի ստեղծումն ու ընդդիմության միասնական թեկնածուին սատարելու նրանց հեռանկարը ևս Տիգրան Կարապետյանը իրատեսական չի համարում, քանի որ վերջիններս զուրկ են ներուժից£ Այդ դեպքում, ինչո՞վ բացատրել ԺԿ¬ի ներուժի «դավաճանությունը». հուսալի համարված ընտրազանգվածը, փաստորեն, հուսախաբ արեց նրան ԱԺ ընտրություններում£ ¬ Այո, իմ էլեկտորատն ինձ հուսախաբ արեց, ավելի ճիշտ, շեղեցին, բայց ընտրությունից ընտրություն մարդիկ դասեր են քաղում£ Առաջիկա ընտրություններում, ըստ ԺԿ առաջնորդի, նախագահացուների պակաս չի զգացվի, նրանք կլինեն թվով 10¬ը, եթե, իհարկե, չավելանան կամ չնվազեն£ Բայց, այ, Տիգրան Կարապետյանի նյարդերը դարձյալ տեղի են տալիս, երբ իրենց շարքերում հնարավոր թեկնածու է տեսնում նաև Րաֆֆի Հովհաննիսյանին, ում «չեն ճանաչում անգամ Արարատի գյուղերում»£ Ինչևէ, Տ. Կարապետյանը համոզված է, որ Նախագահի ընտրությունները կանցնեն երկու փուլով, և որ երկրորդում մրցակիցներից մեկն ինքն է լինելու` կասկածից վեր է£ Նախագահի պոտենցիալ թեկնածու Ժողովրդականի տեսանկյունից` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է բացառվի փոխզիջումների տարբերակը£ ¬ Ես դեմ եմ փոխզիջումներին, որովհետև այն մեզ ոչինչ չի տա£ Յուրաքանչյուր մեր փոխզիջումը նոր փոխզիջումներ կպահանջի£ Ադրբեջանցիները չեն հանգստանա£ Ազատագրված տարածքները, որոնք նրանք համարում են գրավյալ, եթե վերադարձվեն, դրանով չի ավարտվի գործընթացը£ Միջազգային ուժերը չեն թողնի, որ հակասությունները սրվեն£ Բացի այդ, մենք ունենք մարտունակ բանակ, Ադրբեջանը դա շատ լավ գիտի£ Իսկ եթե Թուրքիայի կողմից լինի ոտնձգություն, ապա Ռուսաստան կա, որի սահմանն այստեղ է£ Տիգրան Կարապետյանի համար անընդունելի է չճանաչված պետությունների մոսկովյան հանդիպումներին ԼՂ¬ի չմասնակցելու փաստը, քանի որ նրա կողմից «համաշխարհային պրոբլեմ» որակված ԼՂ¬ն պետք է ներառվի ինքնորոշման գործընթացում£ ¬ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը Հայաստանին ճանաչում է ագրեսոր, որ ոչ թե Արցախը լինի ինքնորոշված, ալ Հայաստանը ճանաչվի իրենց հողային տարածքների հանդեպ ոտնձգություն կատարած երկիր£ Ես կարծում եմ, որ ամենակայուն, ամենաընդունված մոդելը ինքնորոշումն է, որը և ԼՂ¬ն իրականացրել է£ Հայաստանը չպետք է որոշի, թե ԼՂ¬ն ինչ անի… եթե արել է, շատ սխալ է արել, որ ժամանակին մասնակցել է այդ հարցի լուծմանը£ Ոչ թե Հայաստանը պետք է մասնակցի բանակցություններին, այլ Արցախը` Հայաստանի երաշխիքներով£ Սա է իմ մոտեցումը£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ