ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

  - Ամեն ինչ կերևա ընտրություններից հետո, կոնկրետ այստեղ ՀՀԿ-ն նաև շատ կարևոր խնդիր ունի, որպեսզի կարողանա ապահովել թափանցիկ, արդար մրցապայքար:

  ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԲԼԵՖԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է

  Համոզված ենք, որ վաղ թե ուշ համաշխարհային տնտեսական կառույցներն ու հանրությունը քննարկման նյութ պիտի դարձնեն Ադրբեջանի պահվածքն ու վերջապես հասկանան, որ գործ ունեն ամեն ինչում բլեֆն առաջնային դարձրած մի պետության հետ, որն այսօր էլ, տարածքային նկրտումները բազմապատկելով` ցանկանում է ինքն իրեն Հյուսիսային Ադրբեջան կոչել` «հասկացնել» տալով, որ գոյություն ունեն նաև Արևմտյան և Հարավային Ադրբեջաններ:

ԳՐԵԹԵ` ՍԿԱՆԴԱԼ

  «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունից հեռացել, ապա իր պատգամավորական մանդատը վայր է դրել այսօր արդեն նախկին օեկական Գ. Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանը ծնվել է Երևանում. 48 տարեկան է, տեխնիկական գիտությունների թեկնածու:

  ԱՍՏԾՈ ՀՈՒՅՍԻՆ

  Տավուշի մարզից ահազանգեր են սկսել ստացվել հերթական տարերային աղետի անխուսափելիության մասին: Մարզաբնակները հավաստիացնում են, որ ձնհալն սկսվելուն պես ակտիվանալու են սողանքները:

  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ

  Առաջիկայում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը համալրվելու է հայաստանյան երեք կուսակցություններով, որին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ շրջանառվող լուրերի` վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չդառնա եվրոպական քաղաքական ուժի անդամ:

  ՀԱՑԻ ԳԻՆՆ ԻՋՆՈՒՄ Է, ՔԱՇԸ` ՆՈՒՅՆՊԵՍ

  Վերջին օրերին նկատելի է դարձել հացի գնի իջեցում: Եթե մի շարք սննդամթերքներ, մասնավորաբար մսեղենն ու ձկնեղենն, արձանագրել են գների անօրինակ աճ, ապա հաց արտադրողները որոշել են իջեցնել հացի գինը` ի հաշիվ նրա քաշի:

  «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ»` ՀԱԿ-ԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի շարքերում ընդգրկված են ՀՀՇ-ից ու ՀԱԿ-ից առանձնացած բազմաթիվ քաղաքական գործիչներ, համոզված է, որ լուրջ դերակատարություն է ունենալու ընտրությունների ժամանակ և մտնելու է խորհրդարան` խոստումնալից թվաքանակով: Իհարկե, «Ազատ դեմոկրատները» տակավին ճանաչում չունի հանրության շրջանում:

100 ՕՐԻՑ ՕԵԿ-Ը ՀԱՂԹԵԼՈՒ Է

  ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չափազանց լավատես է և քննադատում է այն բոլոր քաղաքագետներին ու վերլուծաբաններին, ովքեր կասկածի տան են առնում 5-տոկոսանոց շեմն ՕԵԿ-ի կողմից հաղթահարելու կարողությունը:

ԳԵՐԱԴԱՍԵՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ

  Գիտելիքների թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել առավել ցածր սանդղակի վրա գտնվող պաշտոնի: Շրջանառվող լուրերը, թե Խաչատրյանը հրաժարվել է պաշտոնից` առաջիկա քննություններին մասնակից չլինելու պատճառով` իրականությանը չեն համապատասխանում:

Հա՞ որ...

  Կենտրոնական բանկի հրապարակումներից մեկի համաձայն` անցյալ տարի առևտրային բանկերի զուտ շահույթն աճել է 10 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմել է 33 միլարդ դրամ: Զարմանալի է, բայց Հայաստանում գործող 21 բանկերից միայն 7-ին է հաջողվել ընդգրկվել Պետեկամուտների կոմիտեի կողմից օրերս հրապարակված խոշոր հարկատուների հարյուրյակում:

  ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ԿԱՄ-ԿԱՄԸ

  Ոչ անհայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրերս հայտարարել է, թե հիսուն տարի հետո Հայաստանի բնակչությունը կլինի կամ 1,5 միլիոն, կամ` 1,75 միլիոն… Այն, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է` ոչ ոք չի հերքում. չի հերքվում նաև արտագաղթի փաստը:

  ԳՆԱԼ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ

  Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հարցը նորից դարձել է քննարկումների առարկա: Մասնավորաբար, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն կարծիքն է արտահայտել, որ Հայաստանի մասնակցությունը պարտադիր է. պետք է գնալ այդ երկիր և մասնակցել, ու դա օգուտ կբերի մեր երկրին:

  Ինքնամաքրում և հարգանք` ուսադիրի հանդեպ

Կաթվածից ապաքինվող օրգանիզմն առավել լավ է զգում յուրաքանչյուր մարմնամասի կարևորությունը: Ու որպես առողջացող կառույց` ՀՀ ոստիկանությունում կարևորվում է յուրաքանչյուր օղակի կենսագործունեությունը:

ՀԱՅԵՑԱԿԵՏ ԲՈՒՄԵՐԱՆԳ

  Բոլորովին էլ զարմանալի չէ Վրաստանի ընդդիմության և ընդհանրապես հասարակության դժգոհությունն առ այն, որ թուրքերը մշակութային էքսպանսիա են սկսել Վրաստանի դեմ: Այդ ուղտը մի օր չոքելու է նաև մեր հարևանների դռանը, քանզի թուրքը մնում է թուրք:

  Լավրովը մեկնեց Սիրիա

  Երեկ Ռուսաստանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովը մեկնեց Դամասկոս` Սիրիայի նախագահ Ասադի հետ բանակցելու: Լավրովի նպատակն է համոզել Ասադին` երկխոսություն սկսել ընդդիմության հետ և այդ ճանապարհով կանխել քաղաքացիական պատերազմի թեժացումը Սիրիայում:

  Իրանի շուրջ դրությունը թեժանում է

ԱՄՆ-ն օրեցօր ավելացնում է իր ռազմանավերը (այդ թվում` ավիակիր) Պարսից ծոցում: Վերջին երկու օրերին Պարսից ծոց են մտել նոր ռազմանավեր:

  Էն էլ` Թուրքիա˜ն

  Ապշել կարելի է, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի լեզուն պտտվում խոսել ժողովրդավարությունից: Չէ՞ որ հենց Թուրքիայի բանտերում են փտում բազում քաղբանտարկյալներ և ընդդիմադիր լրագրողներ:

Մահացու հիվանդ փողեր

  Ըստ ֆինանսիստների` դոլարը տառապում է իմունային համակարգի հիվանդությամբ, ինչը կարելի է համեմատել ՍՊԻԴ-ի հետ: Իսկ եվրոյի ախտանիշը կարելի է անվանել դեֆոլտային քաղցկեղ:

Էրդողանը Հ. Քլինթոնին

  Վերջինիս թուրքամետության առիթով - ԹրԴ ւՏՐՏՔՏ, տՐպՍՐՈրվՈя ՎՈՐՍՌջՈ. Մեր լեզվով ասած` «Մաշալա˜, Խանո´ւմ»: :

Առջևում «մեղրամիսն» է

  Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների քննարկումներից հետո ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը վերացել է, իսկ «մեղրամիսը» կսկսվի ընտրություններից մեկ ամիս առաջ: :

  Սահակաշվիլին` Օբամային ԱՄՆ կատարած այցի ժամանակ

  Չարենցի ոճով Ինչ ցանկանաս Վրաստանում, բոլորը քեզ, Բոլորը տամ ու նվիրեմ, Մեզ ոչ մի բան թող չմնա: Դու «չմրսես» այս տարածքում, բոլորը քեզ... :

Թուղթ ու գիր արված նախկիններ

  Ըստ աստղագուշակների` Հայաստանի նախագահներին թուղթ ու գիր են արել. Նախագահի աթոռը լքելուց հետո երկար տարիներ անհետանում են քաղաքական դաշտից: Թուղթ ու գիրը կարող են «քանդել» ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

Ա˜յ քեզ շառ

  Կամա թե ակամա` ինչ «քարի» որ կպչում է Վարդան ԲՈՍՏանջյանը, քարը գլորվում-հայտնվում է կամ ՀՀԿ, կամ ԲՀԿ ԲՈՍՏանում: :

  ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱ, ՄԵԹՈԴՆԵՐ ԿԳՏՆՎԵ՞Ն

  Օրերս գործադիրում տեղի ունեցած մի քննարկում պարզ դարձրեց, որ այս տարի նույնպես փորձ է արվելու հնարավորն անել` գյուղատնտեսության զարգացման ու հողատերերի համար այն շահութաբեր ոլորտ դարձնելու ուղղությամբ:

  «Մենք հաշվետու ենք մեր ընտրողներին և ժողովրդին»

  Խորհրդարանի` երեկվա նիստի սկիզբն ըստ էության նախորդ օրը կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ձախողված քվեարկության առնչությամբ ստեղծված սրված իրավիճակի շարունակությունն էր:

  «ՏԱՐՕՐԻՆԱԿ ԲԺՇԿՈՒՀԻՆ»

  2011-ի դեկտեմբերին Գյումրիում սկսվեց Իտալական պոլիկլինիկայի տնօրեն, բժիշկ Տաթևիկ Փանոսյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով` խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ:

  ՄԵ´ՆՔ ԵՆՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  Երևի բնավ էլ պատահական չէր, որ սկսված տարվա առաջին ասուլիսներից մեկը հենց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրավիրեց: Ոչ պատահական, որովհետև 2012 թվականին Հայաստանը վերածվելու է համաշխարհային մշակութային կենտրոնի, որտեղ նշվելու է հայ գրատպության 500-ամյակը և միջոցառումներ են նվիրվելու Երևանը` գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու իրադարձությանը:

  Արտիստուհին` Նախագահ

  Թեև ինքն էլ վստահ չէ Ռոզաննա Բարրն իր փաստաթղթերն է հանձնել` «Կանաչների» կուսակցության առաջադրմամբ Ամերիկայի նախագահի թեկնածու գրանցվելու (տեղեկացրել է AssociΖted Press-ը): Արտիստուհու կարծիքով` ո´չ Հանրապետական, ո´չ Դեմոկրատական կուսակցություններն ամերիկյան ժողովրդի համար ոչ մի լավ բան չեն անում, իսկ ինքը կարող է շտկել իրավիճակը` եթե ընտրվի:

  Կնոջ վրե­ժի զո­հը

  Բրիտանիայի` Էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար Քրիս Հուհնն անցյալ ուրբաթ պաշտոնանկ արվեց: Պատճառը ոստիկանությանը խաբելն էր (հաղորդել է Sky News-ը):

  Ի փառս հայոց պատմության

  Հնագետ, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ է զրույցը: - «Ներքին Նավեր» դամբարանադաշտի Ձեր պեղումները շատ գիտնականների, հնագետ-պատմաբանների գնահատանքին արժանացան:

  Հնագույն հորոսկոպը

Թեև շատ մանրամասներ դեռ անհայտության մշուշի մեջ են, արդեն անվիճարկելի է, որ Խորվաթիայի քարայրներից մեկում` Ադրիատիկ ծովի ափից ոչ հեռու հայտնաբերված հորոսկոպը հնագույնն է աշխարհում: Շուրջ 12 տարի է պահանջվել գտածոն թվագրելու համար:

  Ինչո՞ւ է սևը համարվում սգո գույն

Արդեն ոչ արտառոց համարվող սև հանդերձանք կրելը բոլոր ժամանակներում եղել է մահվան ծեսերի բաղկացուցիչը: Սև հագուստ կրող մարդն առաջին հերթին արտահայտում է իր անսահման ցավն ու վիշտը:

  Ստալինի անհավանական «արարքները»

  Հայտնի են դարձել ԽՄ առաջնորդի արտասովոր արարքները պատերազմի ժամանակ: Ազգային անվտանգության նախկին մայոր Ալեքսեյ Ռիբինը հերքել է պատմաբանների այն տեսակետը, որ Իոսիֆ Ստալինը Հայրենական մեծ պատերազմը ղեկավարել է քարտեզով` առանց Կրեմլից դուրս գալու:

  Շնադավ ինքնասպանը

  Ամերիկյան հեռուստադիտողին սերիալներից քաջ հայտնի դերասան Նիկ Սանտինին իր իսկ ծննդյան օրը մահացու չափաբաժնով քնաբեր ընդունելով ինքնասպան է եղել` սիրելի շան պատճառով: Սանտինիի մահվան բոթը հայտնի է դարձել անցյալ շաբաթ, սակայն ինքնասպանության մանրամասները դեռ անհայտ էին:

  Կիսաշրջազգեստով մոլագարը

  Սվերդլովսկի տարածքային դատարանում սկսվել է 40-ամյա Իրինա Գայդամչուկի գործի քննությունը: 2002-2010 թթ. այս մոլագարը սպանել է 17 ծեր կանանց:

  «Հովազները» ներխուժել են Անգլիա

  Եվ սա ամենևին էլ հեքիաթ չէ: Ձյութի պես սև վայրի կատվին շատերն են հասցրել հանդիպել հատկապես Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Վուդչաստեր այգում, որտեղ սկսվել է եղնիկների որսի սեզոնը:

  Խոզերն «ամենախելացին» են

  Զավեշտալի թվացող այս փաստը կարող է շատերին զարմանք պատճառել: Խոզերն «ամենախելացի» ընտանի կենդանիներն են:

  Փղերը երբեք չեն մոռանում

  Ճի՞շտ է արդյոք, որ փղերը հրաշալի հիշողություն ունեն... Համենայնդեպս, Լոնդոնի կենդանաբանական այգու երկարամյա աշխատակիցները հաստատում են այդ ճշմարտութ յունը: Փիղն ամենամեծ ուղեղ ունեցող կենդանին է և վարժեցնելու արդյունքում` երբ տիրապետում է այս կամ այն հնարքին, կարող է այն նույնությամբ կրկնել անգամ տարիներ հետո: