Իրանի շուրջ դրությունը թեժանում է


ԱՄՆ-ն օրեցօր ավելացնում է իր ռազմանավերը (այդ թվում` ավիակիր) Պարսից ծոցում: Վերջին երկու օրերին Պարսից ծոց են մտել նոր ռազմանավեր: Իրանը, թեպետ, շարունակում է ռազմավարժությունները Պարսից ծոցում` հնարավոր պատերազմի դեպքում համարժեք հակահարված տալու համար, բայց միաժամանակ համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին` մուտք գործելու Իրան և հետաքննություն իրականացնել` համոզվելու համար, որ ուրանի հարստացման գործընթացը միտված է ոչ թե ատոմային ռումբի ստեղծմանը, այլ` խաղաղ էներգետիկ նպատակներին: Իրանի զիջումային այս քայլը, թերևս պայմանավորված է երկու հանգամանքով. նախ, այդ երկիրն ընդառաջել է Ռուսաստանի հորդորներին` իր դաշնակցին չվանելու համար, և երկրորդ` Իրանը այս պահին կարիք ունի միջազգային հանրությանն ապացուցելու, որ պատերազմի սանձազերծման հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի վրա: