«Հովազները» ներխուժել են Անգլիա


 

Եվ սա ամենևին էլ հեքիաթ չէ: Ձյութի պես սև վայրի կատվին շատերն են հասցրել հանդիպել հատկապես Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Վուդչաստեր այգում, որտեղ սկսվել է եղնիկների որսի սեզոնը: «Դեյլի մեյլ» պարբերականն առաջինն է հրատարակել առեղծվածային գիշատչի նկարը: Արտաքինը տպավորիչ է` խիստ արտահայտված, լավ զարգացած ծնոտ, երկար պոչ: Հեռվից կարելի է շփոթել հովազի հետ: Խոշոր այս կատվազգին խորամանկ է և անորսալի, նրան հնարավոր է հետևել միայն հեռվից: Եվ մինչ բնակչությունը փորձում է լուծել կենդանու հայտնվելու գլուխկոտրուկը, վերջինս հանգիստ թափառում է բրիտանական արգելոցներում, որտեղ բավականաչափ կեր կա: Խորամանկ գիշատչի կողմից հարձակումների մասին բարեբախտաբար դեռ չի հաղորդվում: