Շնադավ ինքնասպանը


 

Ամերիկյան հեռուստադիտողին սերիալներից քաջ հայտնի դերասան Նիկ Սանտինին իր իսկ ծննդյան օրը մահացու չափաբաժնով քնաբեր ընդունելով ինքնասպան է եղել` սիրելի շան պատճառով: Սանտինիի մահվան բոթը հայտնի է դարձել անցյալ շաբաթ, սակայն ինքնասպանության մանրամասները դեռ անհայտ էին:

Դերասանն ապրում էր մեկսենյականոց բնակարանում` շան հետ: 2010 թ.-ից շուն պահելն այստեղ արգելված էր, թեև շատերի պնդմամբ` Սանտինին երբեք ուշադրություն չէր դարձնում այդ արգելքին: Հարևանների` արդեն հաճախակի դարձած բողոքներն ավելի զանգվածային բնույթ էին ստանում: Վերջիններիս հետ միավորվել էին նաև անասնաբույժները` պնդելով, որ շունն օրեցօր ագրեսիվ է դառնում, թեև ոմանք հակառակ կարծիքի էին: Ինչևէ` հետապնդումն ու հալածանքը Սանտինիին ստիպեցին դժվարին որոշում կայացնել, իսկ շանը հանձնելուց օրեր անց նա ինքնասպանություն գործեց: Մահից առաջ գրած նամակում դերասանը պարզաբանում է, որ դավաճանել է իրեն վստահող կենդանուն: