ԳԵՐԱԴԱՍԵՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԸ


 

Գիտելիքների թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և անցել առավել ցածր սանդղակի վրա գտնվող պաշտոնի: Շրջանառվող լուրերը, թե Խաչատրյանը հրաժարվել է պաշտոնից` առաջիկա քննություններին մասնակից չլինելու պատճառով` իրականությանը չեն համապատասխանում: Բանն այն է, որ Գուրգեն Խաչատրյանին առաջարկել են զբաղեցնել թիվ 2 ընտրատարածքի նախագահի պաշտոնը, ու նա էլ համաձայնել է` գիտենալով, որ չի կարելի միաժամանակ երկու պաշտոն զբաղեցնել: Իհարկե, հարց է ծագում, թե ինչո՞ւ է երկրի գլխավոր քննական պատասխանատուներից մեկը բառացիորեն ընդունելության քննություն ներից կարճ ժամանակ առաջ հրաժարվել իր պաշտոնից և անցել ԸԸՀ-ի նախագահի պաշտոնին... Այստեղ, իհարկե, նա չի ստանա այն աշխատավարձը, որը ստանում էր ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնում: Շատերն էլ ուրախացել են այս ազատմամբ` նշելով, որ հենց Գուրգեն Խաչատրյանն էր ստեղծում թեստային խառնաշփոթը.. Հիմա գուցե այդ խառնաշփոթին վերջ տրվի: