Հնագույն հորոսկոպը


Թեև շատ մանրամասներ դեռ անհայտության մշուշի մեջ են, արդեն անվիճարկելի է, որ Խորվաթիայի քարայրներից մեկում` Ադրիատիկ ծովի ափից ոչ հեռու հայտնաբերված հորոսկոպը հնագույնն է աշխարհում: Շուրջ 12 տարի է պահանջվել գտածոն թվագրելու համար: Ապիլլա քարայրի պեղումների ժամանակ Զագրեբի մարդաբանական հետազոտութ յունների ինստիտուտի դոկտոր Ստալո Ֆորենբահերի կողմից հայտնաբերված աստղագուշակության տախտակը պատրաստվել է Ք.Ծ. 1 դար առաջ: Հատկանշական է, որ մինչ օրս աշխարհում հայտնաբերվել են նմանատիպ 4 արտեֆակտեր միայն, քանի որ Զոդիակի նշաններ ստեղծելու համար անհրաժեշտ գիտելիքները մարդկությանը հասու են դարձել մ.թ.ա. II հազարամյակում միայն: