100 ՕՐԻՑ ՕԵԿ-Ը ՀԱՂԹԵԼՈՒ Է


 

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չափազանց լավատես է և քննադատում է այն բոլոր քաղաքագետներին ու վերլուծաբաններին, ովքեր կասկածի տան են առնում 5-տոկոսանոց շեմն ՕԵԿ-ի կողմից հաղթահարելու կարողությունը: Մանկավարժական գիտությունների թեկնածու պատգամավորը համոզված է, որ 100 օրից ամեն ինչ պարզ կդառնա, և «Օրինաց երկիրն» իր տեղերը կզբաղեցնի Ազգային ժողովում... Իսկ կուսակցության կարգախոսն էլ գրեթե նույնն է լինելու` ինչ բոլոր ընտրություն ների ժամանակ. «Մեր նպատակն է կառուցել օրինաց երկիր»: Տիկին Բիշարյանը, սակայն, չի ասել, թե «Օրինաց երկիր» ասելով, իրենք օրինական են համարում այն, որ կուսակցա կան մի շարք պատգամավորներ և պաշտոնյաներ այս ընթացքում ընդարձակել են իրենց բիզնեսի սահմանները, իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իր ունեցվածքին ավելացրել է նաև Ոսկեվազում գործող գինու «Հայասի» գործարանը: