Կիսաշրջազգեստով մոլագարը


 

Սվերդլովսկի տարածքային դատարանում սկսվել է 40-ամյա Իրինա Գայդամչուկի գործի քննությունը: 2002-2010 թթ. այս մոլագարը սպանել է 17 ծեր կանանց:

Փորձանքից ազատված զոհի խոսքերը նախապես հավատ չեն ներշնչել դատական մարմիններին: Տատիկը պնդում էր, որ հաճելի արտաքինով մի կին մուրճով հարվածել է իր գլխին (ի դեպ մոլագարն այդպես է վարվել իր բոլոր զոհերի հետ):

Ծեր կնոջ պատմությունն օգնեց իրավապահ մարմիններին գծել հանցագործի ֆոտոռոբոտը և տարածել այն` «Համախմբվենք` հանցագործին բացահայտելու համար» գրությամբ: Որոշ ժամանակ անց բերման ենթարկված Իրինա Վալեևան բացահայտ խոստովանեց, որ ատում է բոլոր թոշակառուներին: Պատճառը հոգեբանական ծանր հարվածն էր. նրան բռնաբարել էին ծեր տանտիրուհու ներկայությամբ: Սակայն Վալեևան հրաժարվեց իր ցուցմունքից, նրան ազատ արձակեցին, հատկապես` որ սպանությունները շարունակվում էին:

2010-ի ամռանը վերջապես հաջողվեց բերման ենթարկվել իսկական մեղավորին` Գայդամչուկին: Վերջինս, սակայն, չի բացահայտել իր սահմռկեցուցիչ արարքների պատճառը: