ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ ԿԱՄ-ԿԱՄԸ


 

Ոչ անհայտ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրերս հայտարարել է, թե հիսուն տարի հետո Հայաստանի բնակչությունը կլինի կամ 1,5 միլիոն, կամ` 1,75 միլիոն… Այն, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է` ոչ ոք չի հերքում. չի հերքվում նաև արտագաղթի փաստը: Սակայն Ահարոն Ադիբեկյանն իր կանխագուշակումն անելուց հետո էլ հայտարարում է, թե ամեն ինչ կպայմանավորվի մարդահամարի արդյունքների ամփոփումից: Իսկ վերջին մարդահամարի արդյունքներով` Հայաստանում 3 միլիոնից ավելի մարդ է ապրում: Ստացվում է, որ Ադիբեկյանի սոցիոլոգիա գիտությունը կեղծ է, որովհետև ընդամենը 50 տարում, երբ չկան ֆորս-մաժորային վիճակներ, չի կարող բնակչության նման նվազում դիտարկվել: Մանավանդ որ` վերարտադրությունը պահպանում է իր ցուցանիշները` տարեկան 45-50 հազար ծնունդ: Իսկ բժիշկ-գինեկոլոգների պնդմամբ` վերջին շրջանում Հայաստանում ծնելիութ յան աճի միտում կա: