Կնոջ վրե­ժի զո­հը


 

Բրիտանիայի` Էներգետիկայի և կլիմայի փոփոխության հարցերի նախարար Քրիս Հուհնն անցյալ ուրբաթ պաշտոնանկ արվեց: Պատճառը ոստիկանությանը խաբելն էր (հաղորդել է Sky News-ը): Հուհնին մեղադրել են, որ իր մեքենան նա վարել է բարձր արագությամբ, բայց ոստիկաններին ասել է, թե ղեկին ոչ թե ինքը, այլ կինը` Վիկի Փրայսն է եղել:

Միջադեպը տեղի է ունեցել 2003 թ. գարնանը, երբ Հուհնը Եվրախորհրդի պատգամավոր էր: Կնոջ հետ օդանավակայանից վերադառնալիս` նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանությունը: Եվ արագությունը գերազանցելու իր սխալը խոստովանելու փոխարեն` եվրապատգամավորը մեղքը բարդել է կնոջ վրա, ու տուգանվել է վերջինս:

Սակայն 2010-ին այս զույգն ամուսնալուծվել է, և տիկին Փրայսը The SundΖy TiΗes թերթում պատմել է իսկությունը: 8-ամսյա հետաքննությունից հետո նախկին ամուսիններին մեղադրանք է ներկայացվել` արդարադատության ընթացքը խեղաթյուրելու համար: Այսինքն, նրանց արարքը քրեական հանցագործություն է որակվել, որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:

Հուհնը դեռ շարունակում է հերքել իր մեղսակցությունը և մտադիր է շահել դատը: Բայց կհաջողվի՞ արդյոք: