Հա՞ որ...


 

Կենտրոնական բանկի հրապարակումներից մեկի համաձայն` անցյալ տարի առևտրային բանկերի զուտ շահույթն աճել է 10 տոկոսով, ինչը գումարային արտահայտությամբ կազմել է 33 միլարդ դրամ: Զարմանալի է, բայց Հայաստանում գործող 21 բանկերից միայն 7-ին է հաջողվել ընդգրկվել Պետեկամուտների կոմիտեի կողմից օրերս հրապարակված խոշոր հարկատուների հարյուրյակում: Այս հանգամանքն անշուշտ տարակուսելի է դարձնում համակարգի գլխապտույտ հաջողությունների մասին ամեն առիթով ներկայացվող հավաստիացումները:

Հետաքրքիր է, որ ամենաշատ հարկեր վճարած բանկը հանգրվանել է նշված ցուցակի ընդամենը 30-րդ տեղում: Մյուսներն «աղքատների» հորիզոնականներում են տեղ գտել` պետբյուջեին վճարելով ավելի քան խորհրդանշական գումարներ` հավասարվելով անհամեմատ փոքր շրջանառություն ու եկամուտներ ունեցող կազմակերպություններին:

Բանկերը մտնում են ստվե՞ր