ԳՆԱԼ, ԹԵ՞ ՉԳՆԱԼ


 

Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հարցը նորից դարձել է քննարկումների առարկա: Մասնավորաբար, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն կարծիքն է արտահայտել, որ Հայաստանի մասնակցությունը պարտադիր է. պետք է գնալ այդ երկիր և մասնակցել, ու դա օգուտ կբերի մեր երկրին: Հանրության մի զգալի մասն էլ պնդում է, որ մասնակցելով Բաքվում տեղի ունենալիք մրցույթին` Հայաստանն, ըստ էության, ցույց կտա իր պարտվածությունը: Ամեն օր այդ երկրից ահաբեկում են պատերազմով, ոչնչացնում են մեր պատմական հուշարձանները, դիպուկահարները սպանում են մեր զինվորներին, իսկ մենք գնում ենք այդ երկիր և մասնակցում Եվրատեսիլին… Ու մինչ բանավեճերը հաջորդում են իրար, արդեն հայտնի է դարձել, որ մրցույթին Հայաստանը ներկայացնելու ամենահավանական թեկնածուն համարվում է Լուսին Մունը` հայ երգչուհին, ով ծնունդով Բաքվից է…