Փղերը երբեք չեն մոռանում


 

Ճի՞շտ է արդյոք, որ փղերը հրաշալի հիշողություն ունեն... Համենայնդեպս, Լոնդոնի կենդանաբանական այգու երկարամյա աշխատակիցները հաստատում են այդ ճշմարտութ յունը: Փիղն ամենամեծ ուղեղ ունեցող կենդանին է և վարժեցնելու արդյունքում` երբ տիրապետում է այս կամ այն հնարքին, կարող է այն նույնությամբ կրկնել անգամ տարիներ հետո: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կենդանին «փոխհատուցել է» իր հանդեպ գործած թե´ բարի, թե´ չար արարքները` անգամ 30 տարի անց: Պատահական չէ բրիտանացի գրող Սաքին (Հեկտոր Հյու Մանգո) հաստատում. «Կանայք և փղերը երբեք չեն մոռանում վիրավորանքը»: