ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՐՎՈՒՄ ԵՆ


 

Առաջիկայում Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը համալրվելու է հայաստանյան երեք կուսակցություններով, որին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ շրջանառվող լուրերի` վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արել է, որպեսզի Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը չդառնա եվրոպական քաղաքական ուժի անդամ: ԲՀԿ-ն էլ, վարչապետից վրեժ լուծելու համար, իր խորհրդարանական խմբակցության միջոցով տապալել է կառավարության ներկայացրած օրինագիծը` «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին»: Ստացվում է, որ խորհրդարանում բավական հետաքրքիր «մարտեր» են ընթանում, որոնց միջոցով բացահայտվում են կառավարության և գլխավոր կուսակցություններից մեկի հարաբերությունները: ԲՀԿ-ն իր նման կեցվածքը բացատրում է այսպես. բանկերը Հայաստանում հիմնականում կտրված են տնտեսության իրական սեկտորից, այսինքն` չկա լայնածավալ ներդրումային քաղաքականություն, նաև լայնածավալ վարկավորում չկա: Հիմնականում պետությունն է վարկեր ներգրավում արտերկրի ֆինանսական կառույցներից և պետություններից, ու դրանք բանկերի միջոցով փոխանցում բիզնեսին: Կառավարությունն էլ իր հերթին այս օրինագծով ձգտում է պայքարել կոռուպցիայի դեմ...