Խոզերն «ամենախելացին» են


 

Զավեշտալի թվացող այս փաստը կարող է շատերին զարմանք պատճառել: Խոզերն «ամենախելացի» ընտանի կենդանիներն են:

Շիմպանզեների և այլ պրիմատների «կարողությունները» վաղուց են հայտնի, բայց պարզվում է` «էյնշտեյններ» գոյություն ունեն նաև այլ կենդանիների շրջանում: Խոզերին կարելի է համեմատել կատուների և շների հետ, սակայն տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու առումով նրանք անգերազանցելի են: Պարզվում է` ընտանի այս կենդանին նույնիսկ հասկանում է, թե ինչպես է «աշխատում» հայելին, այսինքն` հստակ տարբերակում է իրական առարկան և դրա արտացոլանքը: Հետազոտողների համար ևս դեռ առեղծված է` արդյո՞ք խոզերը հասկանում են, որ հայելու մեջ տեսնում են սեփական արտացոլանքը: Կարելի՞ է արդյոք նրանց հավասարեցնել դելիֆինների և կապիկների հետ, որոնք հաջողությամբ հաղթահարել են «ինքնանույնականացման» փորձությունը: