ՈՐՈՇԱԿԻ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

  Հավատացեք, սա սովորական բառախաղ չէ, այլ տպավորություն, որը ստացվեց այն բանից հետո, երբ օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահողները հանդես եկան հայտարարությամբ:

    «ԱՆՆԿՈՒՆ» ՎԱՆՅԱՆՆ ՈՒ ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ

  Այնքան էլ ոգևորված չենք, որ երբեմն-երբեմն առիթ է լինում անդրադառնալու մի շարք հասարակական կազմակերպությունների ու նրանց հեղինակած նախաձեռնություններին:

  ԲԱՆԿԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ

  Շատ վաղուց հայաստանյան բանկերը վերածվել են յուրօրինակ պետության` պետության մեջ և թալանում են հայաստանցիներին, կողոպտում` որևէ պատասխանատվություն չկրելով: Արդեն մենք գրել ենք այն վարկերի չափազանց բարձր տոկոսադրույքների մասին, որոնք տրամադրվում են գյուղացիներին` ըստ էության նրանց դարձնելով պատանդ սեփական երկրում և սեփական հողի վրա:

  ՇԱՐԱՄԸ, ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍՆ ՈՒ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-Ը

  Գյումրու Վարդանանց հրապարակի և Շահումյան 188 շենքի միջնամասում գտնվող կանաչ տարածքը, որտեղ մոտ քսան տարի գտնվել է «Պինգվին» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի վաճառքի կետը, Գյումրու քաղաքապետարանը խլել է նրանից:

  ՎԱՆՈՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ

  «Հանուն մեծատաղանդ գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հայրենիքում ապրելու իրավունքի» նախաձեռնությունը, պարզվում է, օրավուր նոր համակիրների է ներգրավում: Հիմա էլ այդ նախաձեռնությանը միացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որն անգամ հայտարարություն է տարածել:

      ԿՀԵՌԱՆԱՆ ԿԱՊԱՆԻՑ

Վերջին տարիներին, վերհիշելով Լեռնահայաստանի մասին, Կապանը, որը Սյունիքի «մայրաքաղաքն» է, դարձել է դաշնակցականների կարևորագույն հանգրվաններից մեկը: Այստեղ արդեն ավանդական հաջողություններ են գրանցել նրանք ու մշտապես զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը:

  ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է

  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խիստ զայրացրել է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ինքը չի ենթարկվելու ՀՀԿ-ին ու իր թեկնածությունը չսատարելու դեպքում` առաջադրվելու է առանց կուսակցության համաձայնության: Քաղաքապետն իրեն համարում է կարգապահ կուսակցական և ենթարկվելու է այն բոլոր որոշումներին, որոնք կկայացնի կուսակցությունը:

  ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱ´Ն ԽՆԴԻՐ Է

  Հայտնի փաստ է` 89-րդ հայկական հրաձգային Թամանյան, եռակի Կարմրադրոշ դիվիզիան, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ Հյուսիսային Կովկասի, Թամանյան թերակղզով, Ղրիմով, Լեհաստանով, Գերմանիայով դաժան կռիվներով մտել է Բեռլին և հայ զինվորներն այնտեղ պարել են Քոչարին:

  Իրենց իսկ «փորած փոսում»

  ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍ-ՅԱՆԻ մեկնաբանությունը ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկության վերաբերյալ, որ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Այգեձոր գյուղի մերձակայքում, չեզոք գոտում հայտնաբերվել է ադրբեջանական բանակի զինվոր Օրուջով Էլչին Ռագուֆ Օղլուի դիակը: - Սա ադրբեջանական կողմի հերթական արկածախնդրության հետևանքն է:

  Նախկին պոռնոաստղն ինքնաբացահայտվել է

  «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի սկանդալային հայտարարությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում:

  ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ

  Օրերս «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսպիսի հայտարարություն է արել. - Ինձ համար անընդունելի է, որ սոցիալապես նման երկրում թիկնապահներով ման գան, թիկնապահներին նման արտոնություններ տան, և այնպիսի մթնոլորտ ստեղծեն նրանց համար, ոքեր կարող են ցանկացած պահի նման երևույթ թույլ տալ իրենց:

  ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈՊՈՔԸ, ՀՄԱՅԱԿԻ ՄԱՆԴԱՏԸ

  Ինչպես պարզվում է` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր էր ընտրվել, բայց հրաժարվել, չի հաշտվել այն մտքի հետ, որ ինքն ազգիս ընտրյալներում ցանկում տեղ չի զբաղեցրել խորհրդարանում:

  ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ՈՉՆՉԻՑ

  Վերջերս ինչ-որ հասարակական կազմակերպություն, հավանաբար հերթական գրանտը ստանալու ակնկալիքով, աղմուկ բարձրացրեց, թե մայրաքաղաքի Աբովյան փողոցի նախկին բուտիկների տեղում իշխանությունները գաղտնի շինարարություն են սկսել: Հասարակական բողոքի նոր ալիք պիտի բարձրանար, սակայն պարզվեց, որ կառուցվում է… հասարակական զուգարան:

  ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ

  Վանաձորն այն բացառիկ համայնքներից է, որտեղ ՏԻՄ ընտրություններից առաջ տարօրինակ ու առեղծվածային լռություն է տիրում: Մի պահ ակտիվություն նկատվեց, անգամ ի հայտ եկան քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ, սակայն վերջին օրերին այն տպավորությունն է, թե այս քաղաքում մոռացել են ընտրությունների մասին, թեկնածուներ էլ չկան:

  ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

  Վրաստանի արտգործնախարարից հետո` մեկ-երկու օրվա տարբերությամբ, Երևանը ընդունեց մյուս հարևան երկրի` Իրանի պաշտոնական պատվիրակությանը: Գրիգոլ Վարշաձեի այցի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ էր, բայց ռուսական լրատվամիջոցներին նրա տված հարցազրույցից իմացանք, որ խոսք է եղել Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին վերաբացելու մասին:

  Կոյուղաջրերը` ոռոգման աղբյուր

  Հայաստանում բուսաբուծական մթերքների ավելի քան 80 տոկոսը ստացվում է ոռոգելի հողատարածքներից: Ասել է թե` ոռոգումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը Հայաստանի ամբողջ տնտեսության կարևորագույն խնդիրներից է:

  «Ամառային կանայք»

  Արդյո՞ք միայն աղքատությունից դրդված` մարդիկ կարող են խելացնոր այլասերումների դիմել: Պատճառը երևի արդեն էական չէ, որովհետև տարածուն դարձած այս երևույթն այլադավ «բիզնես» է դարձել եգիպտացի որոշ ծնողների համար:

  Ռեկորդակիր պետքարտուղարը

  Ամերիկյան իր պաշտոնակիցներից Հիլարի Քլինթոնն առանձնանում է` ծառայության բերումով տարբեր երկրներ կատարած ամենից ավելի շատ շրջայցերով: Պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայիս ղեկավարը 2009 թ. պաշտոնը ստանձնելուց հետո եղել է 102 պետություններում:

  Հաշվեհարդար «Նոր կտակարանի» հետ

  Եվ ոչ այլուր, քան Իսրայելում ու այն էլ` օրենսդիրի ներկայացուցչի ձեռքով` լուսանկարչական խցիկների առջև: Խորհրդարանական Միխայել Բեն-Արին ոնց որ թե կորցրել է հոգեկան հավասարակշռությունը, երբ փոստով ստացել է քրիստոնյաների համար նվիրական Նոր Կտակարանը:

  Հետո՞ ինչ, որ միապետ է

  Ամենաժողովրդավար պետությունների ամենաժողովրդավար առաջնորդների նման Իսպանիո միապետը ևս անտարբեր չմնաց իր երկրի տնտեսությանը պատուհասած ճգնաժամի հանդեպ: Իր աշխատավարձը նա կրճատել է 7,1 տոկոսով (տեղեկացրել է The Huffington.Post-ը):

  Ժողովրդավարություն` վախերի զուգակցումից

  Դատելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զարմանալի հայտարարությունից, թե «Մեզ մոտ վախերի հավասարակշռությունը խախտված է», կարելի է հետևյալ եզրահանգում կատարել. իշխանությունները ժողովրդից պետք է վախենան նույնքան, որքան ժողովուրդը` իշխանություններից: Այդ դեպքում կունենանք ժողովրդավարության առաջընթա՞ց:

Կլիման` քաղաքական ուղղորդիչ

  Հայաստանում լուրջ քաղաքական գործոն է կլիման: Եթե այն բարեհաջող է գյուղատնտեսության համար, որքան էլ դոլարը «թպրտա»` առատ և էժան գյուղմթերքը կանխում է անզուսպ գնաճը:

  Նախագահ բառի արմատը ագահը չէ

  ՀՀ նախագահ դառնալու հույսեր փայփայող որոշ քաղգործիչներ կարծում են, թե նախագահ դառնալու առաջին նախապայմանը նախ ագահ լինելն է: :

  Արևմուտքի լաչառ «պուտանկան»

  Աշխարհի ուժային կենտրոններում Թուրքիան ամենաաղմկարար պուտանկայի դերն է ստանձնել: Դրա համար էլ աշխարհի ուժեղները կամ հրաժարվում են նրա ծառայություններից, կամ օգտագործում են և դեն շպրտում:

  Եթե Հեյդարը «հասնի» Մեքսիկա

  Ասում են` մեքսիկացիները համաձայնել են Ի. Ալիևի առաջարկությանը` նավթադոլարների դիմաց Մեխիկոյում կանգնեցնել Հ. Ալիևի արձանը: Սակայն պայմանով, որ Հեյդարի ձեռքին նավթով լի դույլ լինի, իսկ տակը մակագրություն «ծպՌջՉպրՑվօռ վՈցՍպ ւՌքվՌՍ»:

  Կպչուն սիրահետման պատճառները

  Արդեն առավել քան կպչուն ու ձանձրալի է դառնում Լ. Տեր-Պետրոսյանի երկարատև և ապարդյուն սիրահետումը ԲՀԿ-ին, քանզի անարձագանք է մնում և լռության մատնվում: Սակայն Տեր-Պետրոսյանը չի հուսալքվում:

  ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԳՐՈՀՈՒՄ Է

  Մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` Սորոսի հիմնադրամի երևանյան մասնաճյուղն առաջիկայում ավելի մեծ միջոցներ է ուղղելու Հայաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործին:

  ՍԻՍԻԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՎԵՐԱԿ ԳՅՈՒՂԻ

  Սիսիանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, ապա «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Շչորս Դավթյանի հնչեցրած մտահոգությունը Սիսիան քաղաքի մասին, մեզ անտարբեր չթողեց. - Իսկ հիմա, երբ շուտով բոլորելու է իր 40-ամյակը, Սիսիանը միայն կոչումով է քաղաք:

  Ովքե՞ր են մեր եթերային «հերոսները» Հիմնականում` բութ, տգետ մարդիկ  կամ հանցագործներ

  Հայկական հեռուստաեթերն անորակ արտադրանքից մաքրելու պահանջը մեզանում վաղուց է հասունացել և օրավուր լայն թափ է առնում: Իրենց բուն առաքելությունից հեռացած և հասարակությանն աղտեղություն հրամցնող հեռուստաալիքների եթերային քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունն այսօր ամենաքննարկվող և հրատապ խնդիրներից է:

  Ինչի՞ց է դժգոհում հեռուստադիտողը

  Սերիալների մասին վերջին շրջանում այնքան շատ ենք խոսում, որ այն տպավորությունն է, թե մեր երկրում բոլոր դժբախտությունների ու անհաջողությունների պատճառը հենց սերիալներն են, հենց դրանք են դառնում մեր կյանքի զարկերակը:

  ՏԽՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿ

  Ինչպես հաղորդեցին բուհից` այս տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ է ընդունվել 122 առաջին կուրսեցի: Գերակշռող մեծամասնությունը` դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներ:

    Հիմա էլ եզդինե՞րը

  Օրեր առաջ հայ հանրության մի հատվածի ուշադրությունը գրավեց ֆեյսբուքյան մի նոր նախաձեռնություն` բավական ամբարտավան վերտառությամբ` «Չվերացնենք փոքր ազգերի մշակույթը. Գյովնդը եզդիական պար է»:

  Մերկացվել են հերթական կաշառակերները

  Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի` Հրանտ Բ.-ն, հայտարարություն է տվել, որ 2010-2012 թթ. իր կողմից Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում կառուցված ամառանոցի շինարարությունն օրինականացնելու համար դիմել է «Հ. և Ռ. Ղուկասյաններ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Ղուկասյանին:

  «Ամերիկայեն եկած է…»

  «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնում նյութեր են ստացվել, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մաքսային պահեստում զննության է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի Միքայել Ս.-ի անվամբ ԱՄՆ-ից միջազգային փոստային ծառայությամբ ուղարկված ծանրոցը:

  Կաթի սերը քաշել են

  Վերջերս Շիրակի մարզի իրավապահների օգնությանն են դիմել Աշոցք գյուղի վեց բնակիչներ: Զույգաղբյուր գյուղում գործող «Ոսկե սեր» ընկերության տնօրենի և աշխատակցի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն` 2011 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանք կաթ են վաճառել ընկերությանը:

  Ուսուցչի օգնական շունը

    Բրիտանացիների նորամուծությունն է, որի փորձարկումը հաջողություն է արձանագրել: Դևոնշիր կոմսության Բարնստեպլ քաղաքի` կրտսեր տարիքի երեխաների ուսումնական հաստատությունում ինքնատիպ փորձարարության են դիմել:

  Օրական 25 լիտր

  Այսպիսի անհագ պապակով է տառապում անգլուհի Սաշա Քենեդին: Երկու երեխաների 26-ամյա մայրն օրական 24 ժամ անընդմեջ ջուր է խմում:

  217 կմ` վիրահատության համար

  Զինծառայության ժամանակ երկու վերջույթները կորցրած Քրիս Մունն աշխարհում առաջին հաշմանդամն է, ով 90 ուժեղագույն մարզիկների հետ մասնակցում է 217 կիլոմետրանոց բարեգործական մարաթոնին: Մարաթոն, որն անցնում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մահվան հովիտով և տևելու է 58 ժամ:

  Արյան խումբը` աշխատանքի տեղավորման պայման

  Ճապոնացիները հավատում են, որ արյան խումբը մեծ ազդեցություն ունի մարդու բնավորության վրա: Ըստ նրանց պատկերացումների` արյան առաջին կարգ ունեցողները վճռական և ինքնավստահ են:

  Արգելվում է ամուսնանալ… սիրելով

  Լսե՞լ եք կամ կարո՞ղ եք ընկալել, որ սիրելով ամուսնանալը «վնաս է հասցնում երիտասարդ մարդկանց, հատկապես աղջիկների համբավին, ինչը խայտառակություն է ողջ ընտանիքի համար»: Բայց այս ձևակերպումը համոզմունք ու սկզբունք է մայրաքաղաք Դելիից ընդամենը 40 կմ հեռու գտնվող Ասարա գյուղում (Ուտար Պրադեշ նահանգ):

  Կորչե´ն «անբարո» սրճարանները

  Այո, ազգային պետությունը նաև պայքարի այս տեսակը պիտի որդեգրեր` հանուն հասարակության բարոյականության: Ասել է թե պայքար` հանուն ազգային անխաթար նկարագրի պահպանման: