ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ


 

Վանաձորն այն բացառիկ համայնքներից է, որտեղ ՏԻՄ ընտրություններից առաջ տարօրինակ ու առեղծվածային լռություն է տիրում: Մի պահ ակտիվություն նկատվեց, անգամ ի հայտ եկան քաղաքապետի պոտենցիալ թեկնածուներ, սակայն վերջին օրերին այն տպավորությունն է, թե այս քաղաքում մոռացել են ընտրությունների մասին, թեկնածուներ էլ չկան:

Մեզ հաջողվեց պարզել, որ առայժմ «ստորջրյա» զարգացումներ են ընթանում. առայժմ քաղաքական ուժերը քննարկում են ապագա թեկնածուների հարցը` որպես ֆավորիտ դիտարկելով գործող քաղաքապետի որդուն: Ասում են, որ այս թեկնածուի նկատմամբ մեծ վստահություն չկա, նաև իշխանություններին դուր չի գալիս ժառանգականության գերակայությունը:

Վանաձորում ասում են, թե չի բացառվում, որ քաղաքապետի տեղի համար մրցապայքարում հայտնվի նաև նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: