Արյան խումբը` աշխատանքի տեղավորման պայման


 

Ճապոնացիները հավատում են, որ արյան խումբը մեծ ազդեցություն ունի մարդու բնավորության վրա: Ըստ նրանց պատկերացումների` արյան առաջին կարգ ունեցողները վճռական և ինքնավստահ են: Երկրորդ խմբի մարդիկ աչքի են ընկնում իրենց հավատարմությամբ, հուսալի ու վստահելի են, միևնույն ժամանակ ներփակված: Հարուստ երևակայությունը, ինտելեկտուալ փայլուն ունակությունները հատուկ են երրորդ, իսկ հավասարակշռությունը և պահանջկոտությունը չորրորդ խմբերին: Ճապոնացիներն այնքան մեծ տեղ են տալիս արյան խմբերին և դրանցով պայմանավորված` բնավորության գծերին, որ աշխատանքի ընդունման գլխավոր նախապայմաններից մեկը եղել և մնում է արյան խումբը: