ՋՈՐՋ ՍՈՐՈՍԸ ԳՐՈՀՈՒՄ Է


 

Մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` Սորոսի հիմնադրամի երևանյան մասնաճյուղն առաջիկայում ավելի մեծ միջոցներ է ուղղելու Հայաստանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործին:

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» անունով դրամաշնորհատու կառույցը հայտարարելով, թե նշված ծրագիրը Նիդերլանդների թագավորության, ԱԳՆ աջակցությամբ է իրականացվում, առաջիկայում նախատեսում է գործնական առաջարկներ ու լուծումներ գտնել` աղանդների դեմ տեղական ազգային-հայրենասիրական ուժերի «արշավը» կանխելու ուղղությամբ: Ասել է թե` արդեն իսկ կարելի է ենթադրել, որ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների ագրեսիվ վարքագիծն առաջիկայում է´լ ավելի անտանելի է դառնալու:

Ֆինանսական հոսքերը, ինչպես նաև «քեռի Սորոսի» ցուցաբերելիք բարոյական աջակցությունը վերջիններիս հնարավորություն կտա ավելի համարձակ դառնալ իրենց գործողություններում, ինչպես նաև մեծացնել աղանդավորական քայքայիչ գործունեության ծավալներն ու աշխարհագրությունը: