«Ամառային կանայք»


 

Արդյո՞ք միայն աղքատությունից դրդված` մարդիկ կարող են խելացնոր այլասերումների դիմել: Պատճառը երևի արդեն էական չէ, որովհետև տարածուն դարձած այս երևույթն այլադավ «բիզնես» է դարձել եգիպտացի որոշ ծնողների համար:

Այս շաբաթ արաբական լրատվամիջոցները պատմել են եգիպտական առեղծված-«ամառային կանանց» մասին: Սեզոնային այդ «կանայք» անչափահաս աղջիկներ են, որոնց իրենց իսկ ընտանիքները սեռական ստրկության են հանձնում հարուստ զբոսաշրջիկներին:

«Սեզոնային ամուսնությունների» գոյությունը հաստատել է նաև ԱՄՆ-ի` մարդկային առևտրի պետդեպարտամենտի հունիսյան զեկույցը:

Առավել հաճախ «ամառային փեսացուներ» են դառնում հարուստ արաբ զբոսաշրջիկները: «Կնոջ» ընտանիքը ստանում է 495-ից մինչև 4950 դոլար, իսկ «ամուսնությունն» ուղեկցվում է աղջկա ծննդյան վկայականի ու այլ փաստաթղթերի կեղծումներով: Այս «բիզնեսի» վրա Եգիպտոսի կառավարության ուշադրությունը հրավիրել է «Ալ-Արաբիա» հրատարակությունը (նշել է NEWS ruisrΖel-ը):

Շատ հաճախ ժամանակավոր կանայք կամ սեռական ստրկուհիները չեն էլ իմանում, որ իրենք ընդամենը վարձու ապրանք են: Նրանք հարուստ զբոսաշրջիկներին անկեղծորեն համարում են իրենց ամուսինները և սրանց մեկնելուց հետո հոգեկան ծանր ապրումներ են ունենում:

Գործող օրենքն արտասահմանցիներին արգելում է ամուսնանալ եգիպտուհու հետ` եթե նրանց տարիքային տարբերությունը 10 տարուց ավելի է: Բացի այդ, զույգը չի կարող հյուրանոցում համար վարձակալել` առանց ամուսնության վկայական ներկայացնելու: Ուրեմն մի ամբողջ խումբ էլ աշխատում է` փաստաթղթեր կեղծելով:

հարյուր հազարավոր անօթևանների շարքերը: Իսկ սեռական ստրկուհիներն արհամարհված են հանրության կողմից և մեծամասամբ հետագայում պոռնկուհիներ են դառնում: