Օրական 25 լիտր


 

Այսպիսի անհագ պապակով է տառապում անգլուհի Սաշա Քենեդին: Երկու երեխաների 26-ամյա մայրն օրական 24 ժամ անընդմեջ ջուր է խմում:

- Մարդիկ չեն հավատում, թե որևէ մեկը կարող է այդքան խմել` քանի դեռ ինձ հետ 1 օր չեն անցկացրել: Ես մշտապես բերանում չորություն եմ զգում և բացի ջրից ուրիշ ոչնչի մասին մտածել չեմ կարողանում,- պատմել է Սաշան:

Անհագուրդ ծարավը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում կնոջը: Օրական առնվազն զուգարան վազելու հետևանքով նրանից հրաժարվել են տղամարդիկ, իսկ տարիներ առաջ նրան ազատել են աշխատանքից` նույն պատճառով: 2007-ից նա տնից աշխատակցում է հեռահաղորդակցության մի ընկերության: Ու դա նպաստել է, որ երբեմն 20 լիտրի փոխարեն Սաշան խմի 25 լիտր:

Ջրախմության հակումն աղջկա մոտ առկա է եղել դեռ բարուրից: Երբ ծնողները զգացել են իրենց դստրիկի արտասովոր ծարավը, դիմել են բժշկի` փոքրիկի օրգանիզմում անսովոր կամ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: 5 տարեկանից գիշերները նրա կողքին սափորով ջուր են դրել, իսկ 13 տարեկանից` ամեն գիշեր չի բավարարել 5 լիտրանոց ջրաշիշը: Աղջիկը հիմա էլ առողջ է և ինչպես ինքն է ասում`

- Ես ինձ վատ եմ զգում միայն այն ժամանակ, երբ չեմ խմում: