ՄԻԱՅՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  Արդեն մի քանի տարի է` Երևանի պետական համալսարանում ՀՀ կառավարության որոշմամբ «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտություն ների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում:

  ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

  Մենք մի քանի առիթով անդրադարձել ենք «Արմավիայի» գործունեությանը: Այն, որ Միխայիլ Բաղդասարովը պարզապես ծաղրում է հայաստանցի ուղևորներին, անընդհատ թանկացնում ուղևորափոխադրումների գները, մատուցում ցածրագույն սպասարկում, կասկածելի որակի սնունդ` վաղուց հաստատված իրողություններ են:

  ԱՐԺԵ´ ՔՆՆԱՐԿԵԼ

  Ազգային ժողովը քննարկումներ է ծավալել 2013 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի շուրջ: Հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ` գլխավորապես առաջարկություններ, դիտողություններ:

  ԱՇԽԱՐՀԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

  Երևի չէին սխալվում բոլոր նրանք, ովքեր պնդում էին, թե շատ շուտով աշխարհը մոռացության կտա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստը, իսկ բազմաթիվ երկրներ էլ պարզապես կարհամարհեն կատարվածն ու չեն արձագանքի:

  ՄԻՋՆՈՐԴՆԵՐ ԸՆԴԴԵՄ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻ

  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Իբրահիմիի հանդիպման նախօրյակին պաշտոնական Մոսկվան պարզ դարձրեց իր պատկերացումը սիրիական հանգուցալուծման ուղղությամբ: Լիակատար և երաշխիքային հրադադարի համար միակ առաջարկն, ըստ Մոսկվայի` ՄԱԿ-ի դիտորդների և խաղաղապահ ուժերի տեղակայումն է Սիրիայի տարածքում:

  «ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ

  Ստանձնելով Վրաստանի նախագահի պաշտոնը` Միխեիլ Սահակաշվիլին օրավուր ընդարձակեց իր պետության հարաբերությունները Ադրբեջանի հետ, անգամ միացավ մի շարք համաձայնագրերի, որտեղ Վրաստան-Ադրբեջան ալյանսը դառնում էր կարևոր:

Վերլուծությունները` կեղծ քաղաքական կատեգորիա

  Լ. Տեր-Պետրոսյանը վերջապես հասկացել է, որ մեր երկրում նույնիսկ «քաղաքական վերլուծությունները» իրական քաղաքական կատեգորիա չեն: :

Անփորձանք երկիր չկա

  ԱՄՆ-ում հեղափոխական, քաղաքացիական պատերազմների փոթորիկների բացակայությունը «փոխլրացվում» է «սենդի» և նմանատիպ այլ փոթորիկներով: Այս աշխարհում Արարչի կողմից ամեն ինչ բալանսավորվա՞ծ է:

Կարլսոնը սիրում է մուրաբա

  Արտերկրի պաշտոնյաների հետ մեր մի քանի քաղուժերի մշտական շփումները հիշեցնում են հայտնի մուլտֆիլմի հերոսներ Մանչուկի և Կարլսոնի հարաբերությունները: Մանավանդ` նրանց մի մասը Կարլսոնի պես չարաշահում է մուրաբան:

Ասք կոալիցիոն հուշագրի մասին

  Սևակի ոճով Հուշագրի վրա չորստապակ մեղր քսել ու կլլել` դառը, բայց բուժիչ դեղահաբի պես... ::

  ԲՀԿ-ն` հայտնի հուշագրի մասին

  Հուշագիրը հուշ է դարձել, Հուշ է դարձել մեր կյանքում: Նոր հուշագիր պատրաստելիս` Առաջվա հուշն է տանջում:

«Ճուտ» կմնա՞, որ հաշվեն

  Ինչպես երևում է` ընդդիմությունը ճտերը ոչ թե աշնանն է հաշվելու, այլ` ձմռանը: Եթե իհարկե` այդ ցրտին ճտերը սատկած չլինեն:

ՀԱԿ-ի տրտունջը 

  Բենդերի ոճով Մենք ԲՀԿ-ին 100 հազար դրամի մեսիջ (SMS) ուղարկեցինք, բայց մեկ լումայի պատասխան չստացանք: :

  Լեզվի սայթաքում

  Բառասայթաքումների մի ամբողջ «փունջ» է շաղ տվել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը: Ու դա նորություն չէ:

  Թեստավորում` ստի դետեկտորով

  Զինվորական ծառայությունն արտասահմանում անցկացնող տասնյակ թայվանցիներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ և թեստավորվել ստի դետեկտորով: Երկրի խորհրդարանում երկուշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Կաո Խուաչուն:

  Ցեղասպանը

  Շվեդիայում 54-ամյա տղամարդը դատական պատասխանատվության է կանչվել` ցեղասպանություն կատարելու մեղադրանքով: Ներկայումս շվեդական քաղաքացի այդ մարդը ծագումով Ռուանդայից է, և իրավապահ կառույցները հիմքեր ունեն կասկածելու, որ 1994-ին իր հայրենիքում նա մասնակցել է զանգվածային սպանդների:

Ինքնասպան թիկնապահը

  Տարօրինակությունների «ցեցը» դուրս չի գալիս Օբամայի թիկնազորից: Մեր ընթերցողն էլ երևի հիշում է, որ ամիսներ առաջ` մայիսին, Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության աշխատակիցները սեքս-սկանդալի հերոսներ դարձան:

  Եվ ի՞նչ կպատմի Սահակաշվիլին

  «Վրացական երազանքը» երկրի խորհրդարանում ծանուցել է նոր հանձնաժողով ստեղծելու որոշման մասին: Այն ուսումնասիրելու է Սահակաշվիլու իշխանավարման ընթացքում կատարված հանցագործությունները:

  Մեր խաղաղության երաշխավորները

  Անկախ հասարակության տարբեր շերտերի հակասական վերաբերմունքից, բանակի հասցեին հնչող տարատեսակ կարծիքներից և առհասարակ` անկախ բոլոր հանգամանք ներից` հեռավոր մարտական դիրքերում միշտ զգոն է հայ զինվորը: Հաղթահարելով բոլոր դժվարությունները` նրանք ծառայում են բարձր գիտակցությամբ:

Պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին

  Շարքային Տիգրան ՂԱԶԱՐՅԱՆԸ ևս նորակոչիկ է: Արդեն 3 ամիս է` ապրում է զինվորական կյանքով:

ՆՈՐՕՐՅԱ «ԽԵՆԹԸ»

  Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ առաջին աշխատանքը 2006-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» բեմադրությունն էր, որին հաջորդեցին Զորայր Խալափյանի «Դպրոցականի կատակերգություն», Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», Աննա Պետրոսյանի «Արատայի առասպելները» աշխատանքները:

  Մեր մայրենին ու գրականությունը

  Հայաստանի գրողների միությունն ու Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունն ավանդաբար կազմակերպում են հանդիպումներ մեր ժամանակի նշանավոր գրողների հետ: Վերջին հանդիպումը գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի հետ էր:

«Լացելը ամոթ բան չէ»

  Նարեկ ԴՈՒՐՅԱՆ. դերասան և բեմադրիչ Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի բեմադրությունները պահանջարկ են վայելում ոչ միայն Հայաստանում: - Կատարյալ երջանկությանը հավատո՞ւմ եք:

  ԱԼԻԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ «ԱՂՔԱՏ» ՄԱՐԴ Է

  Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով հիմա ՀՀ նախագահի խորհրդական է, հաճախ էր խոսում այն մասին, որ ինքը որևէ եկամուտ չունի` աշխատավարձից բացի, բիզնեսով չի զբաղվում: Շա˜տ էինք ուզում հավատալ նրան, մտածել, որ, այո, նա ապրում է միայն աշխատավարձով:

  Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

  Հետզհետե ավելի համառ են դառնում պնդողները, թե Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ըստ ամենայնի պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Համենայն դեպս, տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանի շտաբը գլխավորելու պարագայում նա պետք է հրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից:

  ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԸ «ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՕԴՈՒՄ»

  Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այնպիսի եզրակացություններ է արել, որոնք, մեղմ ասած, հազիվ թե ողջամիտ ու բանական համարվեն: Այսպես. - Ըստ իմ դիտարկումների` այսօր Հայաստանում նախագահ դառնալու հնարավորություն ունեն Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները:

Քարերը հավաքելու և դրանք ի չարը նետելու ժամանակը

  Ոստիկանությունում ստացված ահազանգը հարևանական վիճաբանության վերաբերյալ էր: Մայրաքաղաքի շենքերից մեկի երկու հարևանուհիներ կենցաղային ինչ-ինչ հարցերի շուրջ վիճաբանել էին:

  Գող և խաբեբա կանայք` բարեգործի դիմակով

  Շենգավիթ համայնքի 74-ամյա մի բնակչուհի` միայնակ ապրող թոշակառու Թամարա Ա.-ն, զանգահարել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել գլխին եկածը:

  Մոռացված ժամացույցի ահազանգը

  (Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-81-ում) Գնում են: Գալիս են Արեգը և Սիրակը:

Հարցին ի պատասխան

  Հրանտ ՀՈՐԻԶՈՆ     *- Ձեր շենքի բնակիչները ոնց որ փողոցային լինեն: - Մեր շենքի տեղում մինչև վերջերս փողոց էր:

  Պոռնկատուն` վանքի տարածքում

  Այսպես կոչված «ինտիմ ծառայությունների սրահ» է հայտնաբերվել Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում գտնվող Սրետենսկի վանքի տարածքում. երկուշաբթի այդ մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին տեղեկացրել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից: Ընդգծվում է, որ այդ սրահը պատկանում է մասնավոր անձանց և եկեղեցու հետ որևէ առնչություն չունի:

  Հսկայական կրծկալը` 4,5 հազար եվրոյով

  Հազիվ թե դրա հեղինակներն այդպիսի չափսեր ունեցող կին երազեին: Բայց կարել ու կարողացել են վաճառել 26 մետրանոց վառ-վարդագույն այդ ներքնազգեստը: