Պոռնկատուն` վանքի տարածքում


 

Այսպես կոչված «ինտիմ ծառայությունների սրահ» է հայտնաբերվել Մոսկվայի Բոլշայա Լուբյանկա փողոցում գտնվող Սրետենսկի վանքի տարածքում. երկուշաբթի այդ մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին տեղեկացրել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:

Ընդգծվում է, որ այդ սրահը պատկանում է մասնավոր անձանց և եկեղեցու հետ որևէ առնչություն չունի: Եկեղեցու հետ, իհարկե, առնչություն լինել չէր կարող, բայց այ` հոգևորականներն իսկապե՞ս անտեղյակ են` ինչպես ներկայացվում է:

Նախկինում այդ պոռնկատունը գործել է Ռոժդեստվենսկի բուլվարում գտնվող հյուրանոցում:

- Այդ հյուրանոցը հայտնի էր որպես «սիրահարների հյուրատուն»: Այնտեղ կային գնային տարբեր կարգի 7 համարներ` սկսած 1,75 հազար ռուբլուց` 1 ժամվա համար,- նշված է հաղորդության մեջ:

Իրավապահները կասեցրել են անառականոցի գործունեությունը և ձերբակալել են երկու աղջկա: Որոշվել է քրեական գործ հարուցել` «պոռնկությամբ զբաղվելու կազմակեր պում» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում:

Մինչ իրավապահները կփորձեն գտնել մեղսավորներին, եկեղեցում շարունակում են անտեղյակ ձևանալ.

- Չգիտեմ, թե ինչ շենքի մասին է խոսքը: Իրավապահ մարմինները մեզ չեն դիմել: Իրավապահ մարմինների աշխատակիցների վանքի տարածքում ես չեմ տեսել,- հեռախոսով ասել է հոգևոր հայր Իոանը:

Արդյո՞ք այդքան աննկատ են տարածք ելումուտ արել տարփածուները: