Թեստավորում` ստի դետեկտորով


 

Զինվորական ծառայությունն արտասահմանում անցկացնող տասնյակ թայվանցիներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ և թեստավորվել ստի դետեկտորով:

Երկրի խորհրդարանում երկուշաբթի հայտարարել է պաշտպանության նախարար Կաո Խուաչուն: Նա համոզված է, դա անհրաժեշտ է` պայքարելու արտասահմանյան լրտեսության դեմ, որից մեծապես տուժում է իրենց կղզին (տեղեկացրել է AFP-ն):

Նոր կանոններն ամրագրվել են թայվանցի սպաների շուրջ ծագած բազմաթիվ սկանդալների արդյունքում: Սպաներ, ովքեր լրտեսական գործունեություն են ծավալել Չինաստանի օգտին: Մասնավորապես, 2011 թ. ցմահ բանտարկության է դատապարտվել գեներալ-մայոր Լո Սյանչեն: Ղեկավարելով պաշտպանության նախարարության հեռահաղոր դակցության և էլեկտրոնային տեղեկատվության դեպարտամենտը, Սյանչեն իր երկրի մասին գաղտնի տեղեկություններ է հաղորդել Չինաստանին:

Այս տարվա հոկտեմբերին Թայվանում ձերբակալվել են նաև պաշտոնաթող մի քանի սպաներ` դարձյալ Պեկինի օգտին լրտեսության մեղադրանքով: Եվ ընդհանրապես, այս երկու պետություններն ակտիվորեն լրտեսում են միմյանց` 1927-1949 թթ. քաղաքացիական պատերազմից հետո ծագած ազգային պառակտումից հետո: