Խե˜ղճ հարկատու «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

  Ազատությունների մասին հաճախ խոսող մեր իրավապաշտպանները երբեք չեն անդրադառնում այն խնդրին, որ մի շարք ռեակցիոն աղանդներ վաղուց արդեն սպառնում են մեր ազգային նկարագրին, սերմանում են հոգեորսություն, շատերին հեռացնում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց: Այս մասին նրանք չեն խոսում, որովհետև իրենց հնարովի իրավապաշտպանության համար դրամաշնորհներ են ստանում:

«Ադրբեջանի հայկական սփյուռքը» ալիևյան ռեժիմի հերթական «էժանագին» սուտը

  Նոյեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովը հանդես եկավ իրեն և ալիևյան ռեժիմին բնորոշ հերթական ցնդաբանությամբ:

  «ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ի ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԲԵԼ ԵՆ

  Այսպես մինչև ե՞րբ: Առջևում Ամանոր է, մարդիկ կամենում են փակել իրենց պարտքերը, ինչ-որ չափով հոգալ իրենց ընտանիքների կարիքները, սակայն «Գլենդել Հիլզի» հղփացած պաշտոնյաներին այս ամենը չի հետաքրքրում… Մենք արդեն անդրադարձել ենք Գյումրու Մուշ 2/2 թաղամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից շինարարներին աշխատավարձեր չվճարելու մասին:

  «ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ»

  Երևանի ավագանին հաստատել է մի շարք ծառայությունների հարկերն ու տուրքերը: Ուշարժան է, որ բավական բարձր տուրքեր են սահմանվել սաունաների համար:

  ԹԻ˜Վ ԵՄ ԱՍԵԼ` 35%

  Ինչպես տեղեկացանք, Հայաստանում արդեն աղքատ է բնակչության 35 տոկոսը: Սա վտանգավոր և սահմռկեցնող ցուցանիշ է, որովհետև այսքան տոկոսի մեջ ներգրավված մարդիկ թերսնվում են, միջոցներ չունեն իրենց առողջական խնդիրների կարգավորման համար:

  ԲԱԳՐԱՏՅԱՆԻ «ՏԵՍԼԱԿԱՆԸ»

  Ինչպես երևում է, Հայ ազգային կոնգրեսն իսկապես տրոհվելու կամ էլ կազմաքանդվելու եզրին է: Այս եզրահանգմանն ենք գալիս` տեղեկանալով, որ նախագահի թեկնածու է կամենում առաջադրվել նաև նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով խորհրդարան է եկել ՀԱԿ ցուցակով:

  ՎՐԱՑԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ

  Որքան էլ Կրեմլը ռևերանսներ է անում Բաքվին, որքան էլ հատկապես Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը չեն թաքցնում իրենց համակրանքներն Ադրբեջանի և Ալիևի հանդեպ, այնուհանդերձ, նկատելի է, որ Մոսկվայում պատրաստվում է վրացական սցենար` Բաքվի համար:

  Դպրոցը ծանակում է աշակերտներին

  Բրիտանական The TelegrΖΘh-ի հրապարակումներից մեկը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել` Հնդկաստանում աշակերտներին ծանակելու, նրանց հանդեպ դաժան վերաբերմունքի մասին: Օրերս մամուլում հայտնվել է Նյու-Դելիում ապրող 13-ամյա աղջնակի պատմությունը:

  Բայց ինչո՞ւ մերկ

  Էս ինչքա˜ն են շատացել մերկանալ սիրողները: Տեսնես իրենց մարմիններին նայողների՞ն են ուզում պատժել, թե՞ դա էլ յուրօրինակ ինքնաբավարարում է:

  Չինացու տապանը

  Նոյ նահապետի հեռատեսությամբ շատերն են համակվել` չհասկանալով, որ Նոյին Աստված էր հուշել և փողը դեր չուներ այդ գործում: Բայց չինացի Լու Ցենգայն ինքնուրույն որոշել ու իր բոլոր փողերն է ծախսել, որպեսզի «21-րդ դարի Նոյյան տապան» կառուցի:

  Հավաքածու` «Աշխարհի վերջի համար»

  Տոմսկի խանութներում արդեն վաճառքի են հանվել գրավիչ այս անվանումով առաջին անհրաժեշտության ապրանքներ (հաղորդել է «Ինտերֆաքսը»): Հավաքածուն ներառում է անձնական տվյալների վկայական, դեղամիջոցներ (վալերիանա, ակտիվացված ածուխ, բինտ, վալիդոլ), մի տոպրակ հնդկացորեն, ծովային մանրաձկներ, մի փոքր շիշ ջուր:

  Ամենանվազ ազդեցիկները

  Բառախաղ է ստացվում. ազդեցիկ են, բայց` ոչ այնքան: Այնուամենայնիվ` ազդեցիկ են, և նրանց վարկանիշային ցանկում ընդամենը 25 «ընտրյալ» է հաշվառված:

  Գալուստ Սահակյանի «երգը»

  Չարենցի ոճով Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ, Լեռնացել են ուժեր վիթխարի` ամեհի ելած իրար դեմ Աշխարհից հեռու մեր երկրում, եղեգնյա մի սրինգ կտրած, Խաղաղ, անարյուն ընտրության, այսօրվա իմ երգն եմ երգում: :

  Քաղաքական բացատրական բառարան

  Ընդդիմադիրների խորհրդակցություն.- «Խորհրդավոր ընթրիք»` առնվազն մեկ հուդայի մասնակցությամբ: Համբուրողն ու համբուրվածը բացահայտվում են ընթրիքի վերջում:

  Ռ. Քոչարյանը` Վ. Օսկանյանին

  «Ոսկե ցլիկը» ֆիլմի նմանությամբ ՔՈՉԱՐՅԱՆ - Տո Վարդան, բա ես քո ոտքը չսեղմեցի՞: ՕՍԿԱՆՅԱՆ - Ախր, պարոն Քոչարյան, դու չե՞ս հիշում, որ էս ոտքս ամերիկյան սախաթ ա:

  Բայց պե՞տք է ԲՀԿ-ին սլաքավար

  Դեռ մի քանի տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ ընդդիմության գնացքի լոկոմոտիվը ԲՀԿ-ն է լինելու, իսկ ՀԱԿ-ը հայտնվելու է սլաքավարի կարգավիճակում: :

  Տեր-Պետրոսյանի անիրական երազը ԲՀԿ-ի մասին

  Ձի, ձի, ռուսական ձի, Իմ դռանը կապեցի, Նարնջագույն ներկեցի: :

  Այսօրվա քաղաքական կյանքի բնութագիրը

  Ալ. Դյումայի ոճով Քանի դեռ ԲՀԿ-ի վարագույրները փակ են ընդդիմադիր և իշխանական ուժերի առջև, քաղաքական կյանքի ամբողջ իմաստնությունը պարփակված է երկու բառի մեջ` «սպասել և հուսալ»: :

  Իշխանության բացատրական բառարանից

  Բոյկոտ - ԲՈՅ(ը) (կռիվը) ԿՈՏ(րել): :

  Մարշալ Բաղրամյանի 115 ամյակը Հայրենասիրությունը` առանց սահմանի

  Հովհաննես (Իվան) Խաչատուրի (Քրիստափորի) Բաղրամյանը ոչ միայն հայ ազգի պարծանքն է: Անգնահատելի է նրա ներդրումը` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:

  ԶՈՐԱՎԱՐԸ

  Հ. Ք. Բաղրամյանը ծնվել է 1987 թ. դեկտեմբերի 2-ին, Կիրովաբադի նահանգի Չարդախլու գյուղում: 1915 թ. ավարտելով Թիֆլիսի երկաթուղային-տեխնիկական ուսումնարանը, զորակոչվել է որպես շարքային զինվոր և մարտեր մղել թուրքական զորքերի դեմ:

  «Մարտից առաջ ժպտում էին...»

  «Այդպես խեղճ մի´ նայիր ինձ, մա´յր, եթե հարկ լինի, ես կզոհվեմ, թաքի (միայն թե) դու ապրես»... …Այս խոսքերը հնչել են Արցախյան ազատամարտի զոհված հերոսներից մեկի` Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար Աշոտ Սարգսյանի շուրթերից, երբ մարտիկի մայրը կարեկցանքով է նայել մարտադաշտից վերադարձած որդուն... «Միայն թե դու ապրես». այսպես է վերնագրված լրագրող, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի հրատարակչական բաժնի խմբագիր Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ երկհատորյակը, որտեղ ընդգրկված է 1988-2011 թթ.-ին մամուլում հրատարակված հրապարակումների ստվար հատվածը:

  «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» պատմության անկասելի շրջապտույտը

  Արձակագիր, հրապարակախոս Արմեն ԱԼԱՆՆ այսօր հայ հանդիսատեսի դատին կներկայացնի իր «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» վեպ-խրոնիկան: Առաջին իսկ հայացքից չափազանց գրավիչ թվացող ու մատուցման ինքնատիպ եղանակով առանձնացող այս ստեղծագործությունը հեղինակի 3-րդ գիրքն է:

  ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

  Ինչպես տեղեկացանք մեր իրազեկ աղբյուրներից` առաջիկայում դատախազությունում սպասվում են պաշտոնանկություններ: ՀՀ նախագահն իր դժգոհությունն է հայտնել դատախազությունում տիրող իրավիճակի առթիվ, և, որպես պատասխան Նախագահի դժգոհության, ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

  Տեսախցիկն արձանագրել էր վարորդի ամենաինտիմ «հանդիպման» մանրամասները

  Օրերս մարզերից մեկի 47-ամյա բնակիչ Խ.-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտարարություն տվել, որ մի անծանոթ կին Երևանի Արշակունյաց պողոտայից մինչև Գարեգին Նժդեհի փողոցն ընկած հատվածում նստել է իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան և շեղելով իր ուշադրությունը` բաճկոնի գրպանից գողացել ոչ ավելի ոչ պակաս` 1.239.000 դրամ:

  Վաճառողուհին նաև հսկիչ էր...

  Շենգավիթ համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի 28-ամյա հսկիչ-վաճառողուհի Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն է տվել, որ հարմարեց ված բանալիով իր բնակարանի մուտքի դուռը բացելով` գողացել են ոսկյա 1 մատանի, իսկ օրեր անց` ոսկյա 1 վզնոց և 1 թևնոց:

  Իսկ գողը տանու մարդ էր

  Օրերս բացահայտված այս հանցագործության գործողություններն էլ ծավալվել են ոստիկանության Մաշտոցի բաժնի վարչական տարածքում` Սիլիկյան թաղամասում: Այս թաղամասում շինարարական մի պատկառելի հիմնարկություն է տեղակայված, որի ելումուտն ու ամբողջ տարածքի հսկողությունն իրականացնում են մասնավոր պահնորդական ֆիրմաներից մեկի անվտանգության աշխատակիցները:

  ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

  ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2012 Դեկտեմբերի համար ամենաբնութագրականը կտրուկ փոփոխություններն են, և իրավիճակի սրընթաց փոփոխությունը: Հաջողությունը կուղեկցի ճկուն մարդկանց, ովքեր ունակ են ակնթարթորեն կողմնորոշվել և արագ արձագանքել աշխարհում կատարվող փոփոխություններին ու փոխել սեփական վարքագիծը` իրավիճակից ելնելով:

  Էս էլ է պատիժ

  Ամերիկյան դատավորները անչափահասների նկատմամբ հաճախ այնքա˜ն անսպասելի վճիռներ են կայացնում, որ երդվյալ մանկավարժն անգամ կդժվարանար նման պատիժ գտնել` դժվար դաստիարակվող անչափահասին «խելքի բերելու» համար: Առժամանակ առաջ, օրինակ, հարևան երեխաներին մշտապես ճնշելու համար մի աղջնակի դատարանը պարտադրել էր կտրել առատ մազերը:

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԹԱՄԲԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ

  Օրերս լոնդոնցիների ցասումն էր հարուցել զվարճալի մի միջադեպ: Մի ջահել մորեմերկ մագլցել էր Ուայթհոլի շրջանում տեղադրված` արքայազն Գեորգի հուշարձանի վրա:

  Միայն թե մատներդ չլպստես

  - Հիմա ընդունելի է ռեստորանում ձեռքերով ուտելը` հավաստիացնում են էթիկայի մասնագետները: Եթե միայն դրանից հետո դուք չլպստեք ձեր մատները,- ծանուցել է DΖily MΖil-ը:

  Որտե՞ղ արժե ծնվել

  Ինչպես հարազատներին ու հարևաններին, ծննդավայրը նույնպես ինքներս չենք ընտրում: Ծնվողի փոխարեն դա կարող է անել ծնողը, թեև` ոչ միշտ ու ոչ բոլորը կարող են իրենց զավակի ծննդավայրն ընտրել` հետևելով ուսումնասիրող-փորձագետների խորհուրդներին: