Վաճառողուհին նաև հսկիչ էր...


 

Շենգավիթ համայնքում գտնվող սուպերմարկետներից մեկի 28-ամյա հսկիչ-վաճառողուհի Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն է տվել, որ հարմարեց ված բանալիով իր բնակարանի մուտքի դուռը բացելով` գողացել են ոսկյա 1 մատանի, իսկ օրեր անց` ոսկյա 1 վզնոց և 1 թևնոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները մի քանի օր անց տվեցին ցանկալի արդյունքը:

Պարզվել է, որ գողությունները կատարել է ոչ այլ ոք, քան Մ.-ի գործընկերուհին` նույն սուպերմարկետում նույնպես հսկիչ-վաճառողուհի աշխատող, 31-ամյա Գ.-ն:

Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը` նշելով նաև իր արարքի դրդապատճառները, որոնք նախաքննության շահերից ելնելով` չենք հրապարակում:

Ոստիկանությունը քաղաքացիներին կրկին զգուշացնում և հորդորում է` պահպանել ծայրաստիճան զգոնություն, ու ոչ մի դեպքում չվստահել հավատ չներշնչող և կասկածելի ծանոթներին ու գործընկերներին, անգամ եթե նրանց գործի անունը հսկիչ լինի…