ԹԻ˜Վ ԵՄ ԱՍԵԼ` 35%


 

Ինչպես տեղեկացանք, Հայաստանում արդեն աղքատ է բնակչության 35 տոկոսը: Սա վտանգավոր և սահմռկեցնող ցուցանիշ է, որովհետև այսքան տոկոսի մեջ ներգրավված մարդիկ թերսնվում են, միջոցներ չունեն իրենց առողջական խնդիրների կարգավորման համար:

Ըստ մասնագետների, սա կարող է է´լ ավելի մեծացնել արտագաղթը, նպաստել մահացության տոկոսի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի ժողովրդագրական նոր աղետի:

Եկամուտների անհավասար բաշխման հետևանքով Հայաստանում տնտեսական ցուցանիշների մանիպուլյացիա է արձանագրվում, ինչը հաստատում է, որ ոմանք ամեն ինչ անում են, որպեսզի ի հայտ չգան ծայրահեղ բևեռացումները: ՀՀ Կառավարությունը խոստացել է առաջիկա հինգ տարում այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք կարող են մեղմել ստեղծված իրավիճակը և նվազեցնել աղքատությունը: Խոստումները հուսադրող են` թեև դրանց իրագործումը դեռևս ակնհայտ չէ: