ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2012

Դեկտեմբերի համար ամենաբնութագրականը կտրուկ փոփոխություններն են, և իրավիճակի սրընթաց փոփոխությունը: Հաջողությունը կուղեկցի ճկուն մարդկանց, ովքեր ունակ են ակնթարթորեն կողմնորոշվել և արագ արձագանքել աշխարհում կատարվող փոփոխություններին ու փոխել սեփական վարքագիծը` իրավիճակից ելնելով: Առավել մեծ ուշադրությամբ պետք է հետևել երեխաներին. ցուրտը և ձմեռային խաղերի ժամանակ անզգուշությունը կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Անձնական կյանքը ևս նյարդային կլինի. կշատանան ամուսնական դավաճանությունները, սիրային եռանկյունիներն ու հպանցիկ սիրավեպերը: Ամիսը բարենպաստ կլինի գործնական հարաբերությունների և ֆինանսական գործարքների համար: Որքան էլ հոռետեսները չարագուշակ կանխատեսումներ անեն, դեկտեմբերի 21-ն աշխարհի վերջը չէ: Տարեվերջը խոստանում է լինել հաջողակ և հաճելի անակնկալներով հագեցած:

ԽՈՅԵՐ.

ՍԵՐԸ. Ձեզ աստիճանաբար հիասթափեցնում են ներկա հարաբերությունները, և դուք ժրաջանորեն փորձում եք վերափոխել ձեր զուգընկերոջը: Բայց դա հազիվ թե ձեզ հաջողվի. զգուշացեք, որ չվատթարացնեք ընտանեկան հարաբերությունները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Դեկտեմբերն առատորեն կվարձատրի համառ ու աշխատասեր Խոյերին: Լավ հնարավորություն կընձեռվի` ձեր կյանքում ամեն ինչ արմատապես փոխելու:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Կանհանգստացնի ոտքերի ցավը, որը կամ նախկին վնասվածքի, կամ հոդացավերի հետևանք է:

Հաջողակ օրերը` 5, 6, 9, 18, 20, 22, 24. անհաջողակ օրերը` 3, 10, 14, 21, 31:

ՑՈՒԼԵՐ.

ՍԵՐԸ. Տարեվերջին կնորոգվեն վաղուց մարած զգացմունքները: Այդ «երկրորդ շնչառությունը» կբացվի ռոմանտիկ ճամփորդության, համատեղ հանգստի ընթացքում կամ պատահական հանդիպումից:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Առաջընթացի կարող եք հասնել հասարակական գործունեությամբ և այնպիսի նախագծերում, որոնցում շատ մարդիկ են ընդգրկված: Դուք միջնորդ դատավոր կդառնաք` վիճելի տարբեր հարցերում:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ . Զգուշավորություն հանդես չբերելու դեպքում հնարավոր է քրոնիկ հիվանդությունների սրացում:

Հաջողակ օրերը` 7, 12, 15, 23, 26. անհաջողակ օրերը` 3, 10, 14, 21, 24, 31:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.

ՍԵՐԸ. Ամիսը ձեզ եթերային տրամադրություն կպարգևի. սիրո զգացմունքով թևավորված` կճախրեք ռոմանտիկայի աշխարհում: Սիրային նամակներ, բանաստեղծություններ գրելու ցանկություն կունենաք:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Չնայած բոլորը ֆինանսական ճգնաժամ են ապրում, Երկվորյակներն ընդհակառակը, կբարելավեն իրենց նյութական վիճակը` շնորհիվ անակնկալ պարգևի կամ նվիրատվության:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Խոցելի են ձեր սեռական օրգանները: Առավել խիստ պահպանեք հիգիենայի կանոնները և շատ մի տարվեք սեռական ֆանտազիաներով:

Հաջողակ օրերը` 2, 5, 10, 11, 16, 19, 25, 29. անհաջողակ օրերը` 4, 7, 13, 18, 21, 26, 27:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ.

ՍԵՐԸ. Նոր հարաբերություններ կստեղծվեն կամ նոր ծանոթություններ կլինեն, բայց Խեցգետինը մյուսներից կտարբերվի իր կոպտությամբ ու տարօրինակ պահվածքով: Հավանաբար դա մարդկանց չվստահելու և կամ վերջերս խզված հարաբերություններից հետո զգուշավորության հետևանք է:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ստիպված եք լինելու խնայել. չէ՞ որ ձեր ֆինանսական վիճակը հիմա կայուն չէ: Ձեր հաջողությունները կանգ են առել կամ հարմար աշխատանք չեք գտնում. զինվեք համբերությամբ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ցուրտը կարող է վնասել ձեր ականջները. զգուշացեք բարդություններից:

Հաջողակ օրերը` 3, 6, 11, 16, 23, 25. անհաջողակ օրերը` 2, 5, 8, 10, 17, 22, 25:

ԱՌՅՈՒԾՆԵՐ.

ՍԵՐԸ. Սիրահարվելով` Առյուծները ենթարկվող են դառնում` փափկամազիկ կատուների պես: Բայց զգուշացեք` չբարկացնեք նրան. նրանց մոտ հաճախ արթնացող զայրույթի պոռթկումը կարող է վերջնականապես խզել ձեր հարաբերությունները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Մի´ վստահեք երկար ձգձգվող բանակցություններին: Այս ամիս հաջողություն և նշանակալի գումարներ կբերեն արագ կատարվող գործարքնե րը: Բայց փողերի հետ խնամքով վարվեք. ձեր ճանապարհին կարող են խարդախներ հայտնվել:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ձեզ կարող է անհանգստացնել ալերգիան, որի պատճառը դժվար է գտնել:

Հաջողակ օրերը` 1, 5, 6, 14, 19, 20, 28, 29. անհաջողակ օրերը` 3, 10, 17, 21, 27:

ԿՈՒՅՍԵՐ.

ՍԵՐԸ. Գործնական Կույսերն այս ամիս կգնահատեն, թե ինչի են հասել կյանքում և սիրո մեջ ու կփորձեն խորացնել հարաբերությունները. միայնակները կվճռեն ամուսնանալ` չմտածելով անգամ, թե դրան պատրաս՞տ է իր ընտրյալը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ստիպված եք լինելու ամեն ինչ հասցնել, հազար ու մի ծրագիր վերափոխել` ֆինանսական խնդիրները լուծելու: Հավանաբար` ինչ-որ հարցում սխալվել եք կամ ինչ-որ մեկը ձեզ խանգարում է: Ժամանակն է խորհրդածել ու միջոցներ ձեռնարկել:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ձեզ անհանգստացնում է ավելորդ քաշը և նորանոր դիետաներ եք փորձում` հաշվի չառնելով, որ դա առողջական խնդիր է:

Հաջողակ օրերը` 3, 7, 17, 21, 30, 37. անհաջողակ օրերը` 2, 6, 12, 19, 20, 24, 29:

ԿՇԵՌՔՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր խանդն անցնում է բոլոր սահմանները: Սիրած մարդուն չվստահելը կարող է բաժանումի պատճառ դառնալ. լրջորեն մտորեք այս մասին:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Պաշտոնի ժամանակավոր բարձրացում է սպասվում. չի բացառվում, որ փոխարինեք ձեր ղեկավարին: Եվ ձեր գործնական որակներից է կախված աշխատանքում հետագա առաջընթացը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ծանրաբեռնված օրը և մշտական զբաղվածությունը թույլ չեն տալիս լիարժեք սնվել: Արդյունքում` ձեզ սպառնում են ստամոքսի հետ կապված խնդիրներ:

Հաջողակ օրերը` 5, 10, 11, 19, 24, 25, 29. անհաջողակ օրերը` 4, 7, 14, 21, 26, 31:

ԿԱՐԻՃՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր մշտական սիրախաղերը հոգնեցրել են ձեր ընտրյալին, և հնարավոր են վեճեր կամ ծանր խոսակցություն:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Կզգաք, որ մի քանի գործերում բավական եռանդ եք ներդնում, սակայն արդյունքը գոհացնող չէ: Ավելի լավ է զբաղվեք մեկ գործով և այն ավարտելուց հետո միայն ուրիշը ձեռնարկեք:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Օրգանիզմում շաքարի բարձր տոկոսը կարող է վտանգել էնդոկրին համակարգը: Ճիշտ կլինի` մասնագետի դիմել:

Հաջողակ օրերը` 7, 12, 21, 22, 26, 27, 30. անհաջողակ օրերը` 1, 6, 10, 17, 24, 28:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ.

ՍԵՐԸ. Խորին զգացմունքները կնորոգվեն. կվերադառնա նա, ումից բաժանվել եք այս տարի: Մյուս սերերը ձեզ համար սոսկ ժամանց են:

ԱՇԽԱՏԱՆՔԸ . Մեկ-երկու կարևոր գաղափարներ կծագեն, որոնք արմատապես կփոխեն ձեր վերաբերմունքն աշխատանքի հանդեպ: Չի բացառվում, որ ազատվեք աշխատանքից` անձնական նոր բիզնես սկսելու:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Հոգեբանական անկայուն վիճակը կանհանգստացնի ձեզ. հնարավոր է նյարդային ջղաձգում կամ մաշկային խնդիրներ:

Հաջողակ օրերը` 1, 3, 11, 16, 21, 24, 27. անհաջողակ օրերը` 5, 13, 14, 19, 20, 28:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ.

ՍԵՐԸ. Ոգեշնչվելու եք նոր ծանոթությամբ. պատրաստ եք խելահեղ քայլերի: Ներկա հարաբերությունները կարող են փոխադարձ մեծ սիրո վերածվել:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Սիրային ապրումները, ընտանեկան հոգսերը խանգարում են կենտրոնանալ ու կարևորել աշխատանքային առաջընթացը: Անտարբերությունը կարող է բացասաբար ազդել գործարքների վրա:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ . Մի զլացեք` հետազոտման հանձնելու արյունը: Անհապաղ դիմեք բժշկի և լիարժեք բուժումը կկանխի հիվանդության զարգացումը:

Հաջողակ օրերը` 2, 3, 5, 10, 12, 17, 25, 26, 29, 30. անհաջողակ օրերը` 1, 8, 15, 20, 21, 27, 28:

ՋՐՀՈՍՆԵՐ.

ՍԵՐԸ. Ձեր նոր ընտրյալը ձեզ համապատասխան չէ. նրա մտավոր ունակությունները, մտահորիզոնը կամ կրթվածության մակարդակը ձեզ չեն գոհացնում: Նույն խնդիրն ունեն նաև ամուսնացած Ջրհոսները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Ձեր վիճակն անկայուն է: Ձեր հիմնական թշնամիներն են անփութությունը, մոռացկոտությունն ու ծուլությունը: Զգուշացեք ղեկավարության հետ վեճերից:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Տոների նախօրյակին կանհանգստացնի լյարդը: Հարկավոր է դիետա պահել և վերականգնել առողջությունը:

Հաջողակ օրերը` 1, 2, 4, 10, 15, 18, 28, 29, 31. անհաջողակ օրերը` 6, 13, 19, 21, 27, 30:

ՁԿՆԵՐ.

ՍԵՐԸ. Հարաբերություններն ավելի կջերմանան, և երկուսդ էլ ցանկություն կունենաք ապացուցել միմյանց, թե որքան մեծ է ձեր սերը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ. Դժվարին իրավիճակ կստեղծվի, որից ճկուն Ձկները հաղթանակով դուրս կգան: Ժամանակը նպաստավոր է` հին կապերն ամրապնդելու, հեռանկարային նոր կապեր հաստատելու:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ. Ֆիզիկական տկարությունը լուրջ կասկածների առիթ կտա: Բայց ձեր խնդիրն ավելի շատ հոգեբանական է: Դիմեք բժշկի` ձերբազատվելու բոլոր կասկածներից, կամ հոգեբանի` հոգեկան անդորրը վերականգնելու:

Հաջողակ օրերը` 3, 4, 8, 9, 12, 17, 25, 30. անհաջողակ օրերը` 1, 6, 10, 14, 15, 20, 21, 26: