«ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ»


 

Երևանի ավագանին հաստատել է մի շարք ծառայությունների հարկերն ու տուրքերը: Ուշարժան է, որ բավական բարձր տուրքեր են սահմանվել սաունաների համար: Այսպես, «Առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանվում է` Առևտրի օբյեկտների համար` 87 500 դրամ, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 175 000 դրամ, բաղնիքների (սաունաների) համար` 875 000 դրամ, խաղատների կազմակերպման համար` 1 750 000 դրամ, շահումով խաղերի կազմակերպման համար` 875 000 դրամ, վիճակախաղերի կազմակերպման համար` 262 000 դրամ»:

Շոգեբաղնիքների դրույքաչափերի սահմանումը հուշում է, որ քաղաքապետարանում շատ լավ էլ գիտեն, թե հատկապես երեկոյան և գիշերային ժամերին ի՞նչ նպատակի են ծառայում այս սաունաները, և ովքե՞ր են հիմնական հաճախորդները: Շատ վաղուց դրանց մի մասը, որպես հասարակաց տուն` սպասարկում է թեթև հաճույքի սիրահարներին: Ուրեմն, քաղաքապետարանը գաղտնազերծե՞լ է այս ոլորտը: Եթե` այո, ապա լավ է, բայց գաղտնազերծելուց զատ, պետք է նաև պայքար ծավալել...