Բայց ինչո՞ւ մերկ


 

Էս ինչքա˜ն են շատացել մերկանալ սիրողները: Տեսնես իրենց մարմիններին նայողների՞ն են ուզում պատժել, թե՞ դա էլ յուրօրինակ ինքնաբավարարում է: Դա միայն իրենք կարող են իմանալ: Իսկ մեզ մնում է զարմանալ ու զվարճանալ այդպիսիների հերթական «ելույթներից»:

Ամերիկայի ոստիկանությունը ձերբակալել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շարժման 3 ակտիվիստուհիների, ովքեր որոշել էին բողոքի ցույց կազմակերպել այդ հիվանդությամբ տառապողների նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության դեմ: Ու բողոքի էին ելել մորեմերկ: Ավելի ճիշտ` մերկացել էին Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների վաշինգտոնյան գրասենյակում (տեղեկացրել է ABC News-ը):

Ակտիվիստները պարզաբանել են, որ ցանկանում են պատմել (այսինքն` ցուցադրել) «մերկ ճշմարտությունը»` այդօրինակ հիվանդների համար բուժական ու վերականգնողա կան ծրագրերի պետական ֆինանսավորումը կրճատելու մասին: Նրանց մարմիններին սևով գրված է եղել, որ այդ քաղաքականության վերանայումը կսպանի ՍՊԻԴ-ով հիվանդներին: «Անվայելուչ և անպարկեշտ գործողություների համար» կանայք ձերբակալվել են: Իհարկե` նրանց լուրջ պատիժ չի սպառնում. ընդամենը` չնչին տուգանք:

Մերկաբողոքին նաև 4 տղամարդ է մասնակցել, սակայն նրանց չեն ձերբակալել: Կանանց էլ մեկուսացրել են ակցիայի ավարտից մի քանի րոպե հետո, երբ նրանք փորձել են խառնվել իրենց հագուստավոր համակիրների ամբոխին:

Խոսնակի օգնականը հրաժարվել է մանրամասնել միջադեպը, բայց հաստատել է, որ գրասենյակում հանվողները եղել են 7-ը, իսկ աշխատակիցներն իսկույն ոստիկանություն են կանչել: