Շնորհավոր ծնունդդ, Հայո´ց բանակ Վաղը տոն է` համազգային հպարտության տոն...

  Մեր լինելիության երաշխավոր Հայոց բանակը 20 տարեկան է: Դարավերջի` մեզ պարտադրված պատերազմում նվաճած փառահեղ հաղթանակն է´լ ավելի հարստացրեց մեր պատմության հերոսական էջերը:

Պոչիկներով և անպոչիկ «փսլնքոտներն» ու մեր ապագան

  Եթե հիշում եք, մեր թերթի 2011 թ. տարեվերջյան համարում սահմանված ՏԱՐՎԱ ԻՐԱՎԱԾԱԽՎԱԾԸ անվանակարգին էր արժանացել «տարվա թիվ 1 գրանտակեր ու թիվ 1 հայրենադավ» ճանաչված Արթուր Սաքունցը, որն այդ պախարակելի խարանը վաստակել էր ինչպես վերջերս ՆԱՏՕ-ում ունեցած հայտնի ադրբեջանապաշտ ելույթով, այնպես էլ հայրենատյաց ու եղկելի մի շարք այլ ձեռնարկումներով, որոնց մի զգալի մասին արդեն տեղեկացրել ենք:

  ԿԱՆԽԱՏԵՍԵԼՈՎ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ՀԱՐՎԱԾԸ

  ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ խնայբանկերում անհետացած ավանդների վերադարձման խնդիրը նախընտրական ծրագրում ընդգրկելու նախնական որոշումից, ամենայն հավանականությամբ, արմատականները կհրաժարվեն:

  ՆՈՐ ԳՆԱՃ

  Առաջիկա շաբաթներին ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքի գները կբարձրանան: Հայտնի է դարձել, որ դեռևս հունվարի 1-ից ներմուծվող մեքենամասերի վրա մաքսատուրքի 10 տոկոսանոց դրույքաչափ է սահմանվել:

  Հա՞ որ...

  Զբաղվածության պետական գործակալությունում գրանցվելուց մեր հայրենակիցներն սկսել են այլևս չխուսափել: Համենայն դեպս, աշխատանք չունեցողների շուրջ 90 տոկոսն անցյալ տարվա ընթացքում դիմել է հիշյալ կառույցին և գործազուրկի կարգավիճակ ստացել:

  ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՄԵՆԱԿ Է ԳՈՐԾԵԼՈՒ

  Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ մրցակցության մեջ մտնող Սասուն Միքայելյանը գրեթե մենակ է մնացել: Նրան չեն աջակցում ընդդիմադիր մի շարք ուժեր, իսկ հրազդանցիների մեծամասնությունն էլ հակված է իր ձայնը տալ գործող քաղաքապետին:

  ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է

  Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Սրանք սովորական ընտրություններ չեն, որ տեղի են ունենում Հայաստանի հարյուրավոր համայնքներում:

  ՄԱՊ-Ի ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿՆ ԱՆՈՐԱԿ Է

  Նման հետևության են եկել որոշ մասնագետներ` ուսումնասիրելով ընկերության արտադրած լոլիկի մածուկը, որը քիչ եփվելուց հետո` գունազրկվում է... Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, սակայն ոմանք պնդում են, թե այս խախտումների մասին այդ կազմակերպութ յունները լռում են` չբացատրելով իրենց նման պահվածքի պատճառները:

  ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

  Հայաստանի կոմկուսը, որը գրեթե քայքայվել ու վերածվել է կուսակցություն-հիշողության, այժմ մեծ ակնկալիքներ ունի, թե իրեն կաջակցեն ինչպես Ռուսաստանի կոմկուսը, այնպես էլ իշխանությունները, որոնց հետ ցանկանում են բանակցություններ վարել որոշ կուսակցականներ:

  «ԱՆՊՏՈՒՂ» ԽՈՐՀՈՒՐԴԸ

  Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Հանրային հեռուստատեսության խորհուրդը երբևէ որևէ նիստ չի գումարել, չի քննարկել որևէ հարց: Իրազեկ աղբյուրները հավաստիաց րեցին, որ այդ խորհրդի անդամները բնավ տեղեկություն չունեն, թե ինչ ծրագրեր է իրականացնում Հանրայինը, ինչպիսի բյուջատային հատկացումներ ունի և ինչպիսի ֆինանսական հոսքերով է կազմակերպում իր գործունեությունը:

  «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ

  Մեր ունեցած տեղեկություններով` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը տակավին չի կարողանում հստակեցնել ոչ միայն ընտրական ցուցակները, այլև այն մարտավարությունը, որով առաջնորդվելու է առաջիկա ընտրություններում: Կուսակցությունում շարունակում են քննարկել, թե ո՞րն է ճիշտ. մասնակցել ընտրություններին միայնա՞կ, թե՞ դաշինք կազմել որևէ ուժի հետ:

  ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄ

  Առաջիկա ընտրություններում որոշ քաղուժեր հավանական է, որ իրենք իրենց գործադիրի ու քաղաքապետարանի լիազորություններ վերապահելով` սկսեն համատիրություն ների լուծարման անհրաժեշտությունը պնդել: Անշուշտ, մեր ցանկացած համաքաղաքացի կվկայի, որ համատիրությունները գերազանցապես սեփական աշխատակազմի համար գումարներ հավաքագրող կառույցներ են. նրանց աշխատանքը դժվար է նկատել, իսկ գոյության իմաստը` հասկանալ:

  ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀՈՒՅՍՈՎ

  Ըստ տեղեկությունների` Միգրացիայի պետական ծառայության տարեվերջյան ամփոփումների` արտագաղթի ցուցանիշներին վերաբերող հատվածն ուղարկվել է որոշ քաղուժերի, որպեսզի վերջիններս հանրապետությունից հեռացածների իրական պատկերը լիարժեքորեն պատկերացնեն:

  ԴԱՀԿ-Ն ԻՆՔՆԱՄԱՔՐՎՈՒՄ Է

  ԴԱՀԿ պետի հրամաններով տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ և փոխատեղումներ: Ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը պատրաստվում է հեռանալ համակարգից և առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու:

  ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ Է

  Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը, թվում է` գրեթե չի առնչվում Ադրբեջանին, քանի որ այն չի հիշատակվում ցեղասպանություն իրականացրած երկրների շարքում:

  «Ադրբեջանի համար զսպաշապիկներ են ստեղծում»

  Սոչիում կայացած` Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցություններից առաջ կարծիքներ հնչեցին, թե այն ևս հերթական հանդիպում է լինելու, որից լուրջ ակնկալիքներ չարժե ունենալ:

  ՆՐԱՆՔ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱՆԴՈՐՐԸ

  Ամփոփագրերից Կողոպտիչը հայտնաբերվեց Հունվարի 24-ին, ժամը 08.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 07.45-ի սահմաններում, Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է դեմքին և քաշել-պոկելով` բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:

  ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

  Թեև խորհրդարանը օլիգարխներից զտելու խնդիրը հին ու հայրենի քաղուժերի համար արդեն հարազատ դարձած թեմա է, սակայն մեծահարուստների ու քաղգործիչների տարանջատման հարցում կուսակցությունները հետզհետե ավելի զգուշավոր են դառնում:

Ոստիկանապետը` ժողովրդին

  Մի քիչ համբերեք և ականատեսը կլինեք, թե ինչպես բազում «խաչագողեր» պարտադրված գրելու են իրենց «հիշատակարանը»: :

Անիմաստ վազքն էլ առողջությանն օգուտ է

  Նույնիսկ թուրք վերլուծաբանները համոզված են, որ Հայոց ցեղասպանության ընդունման գնացքը վաղուց մեկնել է: Բայց Էրդողանը մոլագարի պես վազում է այդ գնացքի հետևից, իսկ կարճատև դադարների ընթացքում էլ սեփական դեսպաններով քարկտիկ է խաղում:

Երբ ընդդիմադիր կուսակցությունները բողոքեցին մեծամասնական ընտրակարգից

  ՋՈՆ ՊՐԵՍՍԿՈՏ - Է˜...է˜, դուք էլ բան եք գտել, բանի հետևից եք ընկել: :

«Պրեսսկոտ» անվան ընդդիմադիր ստուգաբանումը

  ՊՐԵՍՍ - մամլիչ (կամ մամուլ) ԽԿՁ- կատու: :

Քրիստոնեական սկզբունք, թե՞ ախտանիշային էյֆորիա

  Երբ սոցհարցումից պարզ դարձավ, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն իրեն երջանիկ է համարում, արտերկրի ապշահար սոցիոլոգներին մեր իշխանությունները բացատրեցին, որ հայ ժողովուրդը առաջնորդվում է ոչ միայն «երանի˜ հոգով աղքատներին» աստվածաշնչյան, այլև` «երանի˜ փողով աղքատներին» սկզբունքներով:

Ժողովրդի խոսք ու զրույցից

  - Էդ մեծամասնականն ու համամասնականն ի՞նչ ա, որ դրա համար կռիվ են տալիս: - Դե, քաղուժերի մի մասը ուզում ա մեզ մեծամասնորեն շնչահեղձ անել, մյուս մասը` համամասնորեն:

  Աղքատները քառապատիկ արագ են ավելանում

  2011-ի հոկտեմբերին ծնվեց մոլորակի 7 միլիարդերորդ բնակիչը: Ամեն ծնունդ ուրախացնում է, մանավանդ` հերթական միլիարդն ամփոփողը:

  Շնորհավոր ծնունդդ, Հայո´ց բանակ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

  (Հատվածներ` ՀՀ ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովում Պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ելույթից) Յուրաքանչյուր տարեդարձ թերևս լավագույն պահն է` հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, գնահատելու արվածն ու չարվածը, դրանք դիտելու պատմության հոլովույթում, ընդհանրացնելու այդ ընթացքում ձեռք բերված փորձը և իմաստավորելու կատարված աշխատանքը:

  Առաջընթացի ուղին անբեկանելի է

  Հոբելյանի նախօրյակին մեր խնդրանքով սպա-զինվոր փոխհարաբերություններին, բանակի նկատմամբ ունեցած վերաբերմունքին անդրադարձավ Տավուշի զորամասերից մեկի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ - Իմ կարծիքով բավական շատ բան է փոխվել այս ընթացքում: Մենք հաստատուն քայլերով առաջ ենք գնում` առանց նահանջելու:

  «Հայրս հպարտ է, որ զինվոր որդի ունի»

  Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին ընդառաջ այցելեցինք Տավուշի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Նորակոչիկ Կարեն Տոնոյանը պատրաստակամորեն կիսեց մեզ հետ իր ոգևորությունը:

Մեր լինելիության երաշխավոր Հայոց բանակը 20 տարեկան է

  Ազգային բանակի 20-ամյակի կապակցությամբ հայ զինվորին իրենց ջերմ մաղթանքներն են հղում մեր հայրենակիցները Վաղը վաստակած տոն է ու ևս մեկ առիթ` վերարժևորելու մեր մեծ ձեռքբերումը, հայացք ձգելու նրա կազմավորման ու կայացման դժվարին ուղուն, գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մարդկանց, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել մեր Զինված ուժերի կազմավորման գործում, նվիրել մեզ ամենաթանկը` հաղթողի հոգեբանությունը, այն գիտակցումը, որ հաղթանակած բանակի «զինվորներ» ենք... Անի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, 17 տարեկան, ապագա արևելագետ. - Հայոց բանակին` մարտունակություն, հայ զինվորին` ազգային արժանապատվության, հայրենասիրության բարձր զգացում, վստահություն, խիզախություն, համարձակութ յուն եմ մաղթում:

    Հյուրասրահ ՄԵՐ ԹԵՐԹԻ ԱՆԴԱՎԱՃԱՆ ԲԱՐԵԿԱՄԸ    

  Ներսես ՏԱՂԼԵԱՆԸ Հալեպում ապրող ամենանշանավոր հայերից է. ինքնատիպ ու հետաքրքիր մարդ, ում համար էլ արաբական այդ քաղաքը հայրենիք է ու տուն, կենսագրություն է, որը հյուսվել է  և մարմին ու ձև առել այստեղ եկած պապերից ժառանգված հիշողություններով:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԽԹԱՆԵԼՈՒ ԵՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  Երևի դժվար է գտնել աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ հայտարարեն, թե` մրցանակաբաշխություններ ենք կազմակերպում, որպեսզի խթանենք ազգային կինոարտադրութ յունը, բայց ահա, Հայաստանում մտածել են, թե «Հայակ» կինոմրցանակը, որին արդեն հայկական «Օսկար» են ասում, դառնալու է խթանող ուժ, զարկ է տալու մեր կինեմատոգ րաֆին... Հոռետեսի և ամեն ինչ ժխտողի կերպարի մեջ չմտնելու համար ասենք, որ, իսկապես, շատ լավ գաղափար է` ունենալ ազգային մրցանակաբաշխություն, ինչպես ասում են` առաջին հերթին ներսում արժևորել մեր աշխատանքները, գնահատել ու իմաստավորել:

Հետմահու դիմակը` 3,6 հազար ֆունտ

  Խորհրդային «ժողովուրդների հայր» Ստալինի մահից հետո պատրաստված դիմակը երկու օր առաջ վաճառվել է 3600 ֆունտ ստեռլինգով: Մեծբրիտանական Շրոպշիր կոմսությունում կայացած աճուրդում այն սակարկվել է հեռախոսով. գնորդը ոչ միայն ներկա չի եղել դահլիճում, այլև ընդհանրապես ցանկացել է, որ իր անունն անհայտ մնա:

57 հազար կարատ կամ` 11,5 կգ

  Այդպիսի կշիռ ունի մուգ կանաչ գույնի հսկա զմրուխտը, որն իր տեսքով ձմերուկ կամ գնդակ է հիշեցնում և նույնիսկ անուն ունի` Թեոդորա, որը թարգմանաբար նշանակում է «Աստծո պարգև»: Զմրուխտը ձեռք է բերվել Բրազիլիայից, բայց դրա կոնկրետ տեղը չի նշվում:

Լուսանկարի չար էներգիան

  Պատկերապատճենն ավելի հաճախ լուսանկար է անվանվում, որովհետև պատճենահանող սարքի սողնակի շրխկոցի պահին լույսի բռնկում է տեղի ունենում` ժապավենի վրա հայտածելով մարդու սևապատկերը (նեգատիվ): Այդ պահից` կենսաէներգիա-թերապիայի հիմունքներին ծանոթ յուրաքանչյուր ոք ֆոտոյի միջոցով կարող է լուսանկարվողի բնութագիրը ճանաչել. այդ թվում և` նրան սպասվող տկարությունները:

820.000 եվրոյանոց ապացույց

  Լեհ քահանա Միխայիլ Գելերը մաթեմատիկական հաշվարկներով ապացուցել է Աստծո գոյությունը և արժանացել է 82 հազար եվրո պարգևի: 72-ամյա պրոֆեսորի հիմնավորած տեսությունը ոչ միայն վկայակոչում է Բարձրյալի գոյությունը, այլ նաև մղում է կասկածել աշխարհի նյութական գոյությանը գոյությունը (տեղեկացրել է ΘrofinewΖ-ը):

Մանրապատումներ «ԱՎԱՆԳԱՐԴ» ընթերցողի սեղանին

  2012 թվականն է: Վիշապը եկել է:

Հակահետախուզական «բերանբացություն»

  Նորվեգիայի ոստիկանական հետախուզության ղեկավարուհի Յաննե Քրիստիանսենը հեռանում է պաշտոնից: Ոստիկանության անվտանգության ծառայության պետն ստիպված է այդ քայլին դիմել, որովհետև խորհրդարանական լսումների ընթացքում պատահաբար պետական գաղտնիք է բացել:

Իսկ ինչո՞ւ չերգել ընտրողների համար

  Մանավանդ` երբ ընտրողների հետ հանդիպման առիթը նախընտրական արշավի համար միջոցներ հանգանակելու համերգն էր: Այդ համերգին պաշտոնապես նախագահական ճառ արտասանելով` Բարաք Օբաման անսպասելիորեն երգել է սիրո մասին (տեղեկացրել է Life News-ը):

Գողություն և փախուստ

  Մեքսիկայի ոստիկանները բռնել են երկու ռուսաստանցիների` զբոսանավ հափշտակելու կասկածով: Այդ նավն անհետացել է ամերիկյան Մայամիից և հայտնաբերվել Մեքսիկայի ափերին:

  Պաղեստինցի «Միչուրինը»

  Մարդու գլխի չափ և գրեթե 2 կիլոգրամ քաշով լիմոն է աճեցրել Իսա Ռիշմաուին: Ավելի ստույգ` Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեյթ-Սահուր բնակավայրի իր ֆերմերական տեղամասում պաղեստինցի «միչուրինականի» ստացած հսկայական պտուղը 1950 գրամ է` 61 սմ երկարությամբ և 53 սմ լայնությամբ (Ηk.ru):